Աղոթք փրկության համարԵրգ՝ աստիճաններով բարձրանալիս։ 1 Երբ Տերը գերությունից Սիոն վերադարձնի, պիտի երազ տեսնողների պես լինենք։ 2 Այն ժամանակ մեր բերանը պիտի լցվի ծիծաղով, և մեր լեզուն՝ ցնծությամբ. այն ժամանակ հեթանոսների մեջ պիտի ասեն. «Տերը մեծ բաներ արեց նրանց համար»։ 3 Տերը մեծ բաներ արեց մեզ համար, և մենք ուրախացանք։ 4 Ո՜վ Տեր, հե՛տ դարձրու մեզ գերությունից, ինչպես առուները հարավի երկրում։ 5 Արտասուքով ցանողները ցնծությամբ պիտի հնձեն։ 6 Նա, որ գնում և լաց է լինում՝ ցանելու սերմը տանելով, պիտի ցնծությամբ հետ գա՝ բերելով իր ցորենի խրձերը։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia