Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ

Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան


ՍԱՂՄՈՍՆԵՐ 99 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նոր Էջմիածին Աստվածաշունչ
ՍԱՂՄՈՍՆԵՐ 99


1 Սաղմոս Դավթի՝ խոստովանության

1 Սաղմոս Դավթի՝ խոստովանության Աղաղակե՛ք Տիրոջը, բոլո՛ր երկրներ,

2 Եվ ծառայե՛ք Տիրոջն ուրախությամբ. Նրա դիմաց ցնծությա՛մբ մտեք,

3 Ճանաչե՛ք, որ Տերը մեր Աստվածն է։ Նա ստեղծեց մեզ, և ոչ թե մենք եղանք. Մենք նրա ժողովուրդը Եվ նրա արոտի ոչխարներն ենք։

4 Նրա դռներից մտե՛ք խոստովանությամբ, Նրա սրահները՝ օրհնությամբ։ Խոստովանե՛ք Տիրոջը Եվ օրհնե՛ք նրա անունը։

5 Քաղցր է Տերը, Հավիտյան է նրա ողորմությունը, Նրա ճշմարտությունը՝ սերնդեսերունդ։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia