1 Դպրապետին։ Սաղմոս Դավթի 1 Դպրապետին։ Սաղմոս Դավթի Անզգամն ասաց իր սրտում. «Աստված չկա»։ Ապականվեցին և պղծվեցին իրենց անօրենությունների մեջ, Եվ չկա մեկը, որ բարություն գործի։ 2 Տերը երկնքից նայեց մարդկանց բոլոր որդիներին՝ Տեսնելու, թե կա՞ Աստծուն փնտրող մի իմաստուն մարդ։ 3 Ամենքը միասին խոտորվեցին և անպիտան դարձան, Չկա բարություն անող, մինչև իսկ մեկ հոգի չկա։ 4 Ինչպե՞ս է, որ նրանք չեն գիտակցում, Որ անօրենություն են գործում. Ովքեր ուտում են իմ ժողովրդին որպես հացի կերակուր Եվ չեն դիմում Տիրոջը։ 5 Այնտե՛ղ կսարսռան երկյուղից, որտեղ երկյուղ չկա, Որովհետև Տերն արդարների ազգի մեջ է։ 6 Անարգեցիք աղքատի խորհուրդը, Բայց Տերն է նրա հույսը։ 7 Սիոնից ո՞վ կտա փրկությունն Իսրայելի։ Երբ Տերն իր ժողովրդին վերադարձնի գերությունից, Հակոբը կցնծա, և Իսրայելը ուրախ կլինի։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia