1 Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար 1 Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Երանի՜ բոլոր նրանց, ովքեր երկնչում են Տիրոջից Եվ գնում նրա ճանապարհներով։ 2 Դու քո ձեռքերի վաստակը պիտի ուտես, Երանի՜ քեզ, և բարի պիտի լինես։ 3 Քո կինը վայելուչ այգու պես է քո տան անկյունում, Քո որդիները՝ նորատունկ ձիթենիների պես՝ քո սեղանի շուրջը։ 4 Այսպես պիտի օրհնվի Տիրոջից երկնչող ամեն մարդ. 5 Տերը Սիոնից պիտի օրհնի քեզ, Եվ պիտի տեսնես բարությունը Երուսաղեմի Քո կյանքի բոլոր օրերին։ 6 Դու պիտի տեսնես քո որդիների որդիներին. Խաղաղություն թող լինի Իսրայելի վրա։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia