Աստծու տիեզերական զորությունը1 Բաղդատ Սովքեցին նորից խոսեց ու ասաց. 2 «Արդ, մի՞թե նրանը չեն ահն ու իշխանությունը, ով բարձունքներում հաստատում է ամեն ինչ։ 3 Ոչ ոք թող չկարծի, թե նրա գնդերը կհապաղեն պատժել. ո՞ւմ վրա չի իջնի նրա որոգայթը։ 4 Մահկանացուն ինչպե՞ս արդար կլինի Տիրոջ առաջ, կամ կնոջից ծնվածներից ո՞վ կմաքրի իր հոգին, 5 որովհետև եթե լուսնին հրամայի, չի ծագի։ Աստղերն իսկ մաքուր չեն նրա առաջ, 6 ուր մնաց մարդը, որ ապականություն է, և մարդու որդին, որ որդ է»։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia