Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ

Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան


ԵՍԹԵՐԻ ԳԻՐՔԸ 1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նոր Էջմիածին Աստվածաշունչ
ԵՍԹԵՐԻ ԳԻՐՔԸ 1

1 Արտաշես մեծ արքայի թագավորության երկրորդ տարում՝ Նիսան՝ հայկական Արեգ ամսվա առաջին օրը, Մուրթքեն՝ Բենիամինի ցեղից Կիսեի որդի Սեմեիի որդի Հայիրի որդին, երազ տեսավ։

2 Նա մի հրեա մարդ էր, որ բնակվում էր Սիսիս քաղաքում, նշանավոր մի անձ, որ հավատարմորեն ծառայում էր թագավորի պալատում։

3 Նա այն գերիների սերնդից էր, որոնց Հուդայի երկրի Հեքոնիա արքայի հետ Երուսաղեմից գերեվարեց բաբելացիների արքա Նաբուքոդոնոսորը։

4 Նրա տեսած երազն այս է. լսվում էին խռովությունների, որոտման և երկրաշարժի ձայներ, երկրի վրա մեծ խռովություն էր։

5 Եվ ահա երկու շատ մեծ վիշապներ՝ պատրաստ կռվի ելնելու միմյանց դեմ։

6 Նրանք ահավոր ձայն հանեցին, ու նրանց ձայնի աղմուկը պատերազմի հանեց բոլոր ազգերին, որպեսզի կռվեն արդար ազգի դեմ։

7 Օրը խավարամած ու մթին էր, տառապանքների ու նեղությունների օր, երկրի վրա մեծ խռովություն էր։

8 Ողջ արդար ազգը խռովվեց իրեն սպառնացող չարիքի պատճառով ու պատրաստվեց կորստի։ Նրանք աղաղակեցին առ Աստված,

9 և նրանց ձայնից փոքրիկ աղբյուրը մեծ ու վճիտ գետ դարձավ։

10 Ծագեց արեգակը, և խոնարհները ոտքի ելան ու հաղթեցին փառավորներին։

11 Մուրթքեն զարթնեց այս երազից, որ Աստված մտադրվել էր կատարել, և այն նա մտքից չէր հանում ու բուռն ցանկությամբ կամենում էր իմանալ, թե ինչ էր նշանակում այն գիշեր իր տեսած երազը։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia