Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

Այս գիրքը Աստծուց ներշնչված չէ և չի հանդիսանում ոչ քրիստոնեական կանոնի, ոչ էլ հրեական Թանախի մաս։ Այն ներկայացվում է միայն պատմական և ուսումնասիրական նպատակներով։ Տեսնել ամբողջական բացատրությունը

ԵՍԹԵՐԻ ԳԻՐՔԸ 2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


Երկու ներքինիների դավադրությունը

1 Մի օր Մուրթքեն ապարանքում հանգստանում էր թագավորի երկու ներքինիներ Գաբաթի և Թառայի հետ, որոնք թագավորի ապարանքի պահապաններն էին։

2 Եվ երբ Մուրթքեն տեղեկացավ ներքինիների մտադրության և նրանց սրտի ցանկության մասին, թե պատրաստվել են ձեռք բարձրացրել Արտաշես թագավորի վրա, նրանց ցանկության մասին հայտնեց արքային։

3 Թագավորը հարցաքննեց երկու ներքինիներին. նրանք խոստովանեցին, և հրամայեց ձերբակալել նրանց։

4 Ապա թագավորն այս ամենն արձանագրեց հիշատակարաններում, Մուրթքեն նույնպես գրեց այդ բաների մասին։

5 Այնուհետև թագավորը հրամայեց Մուրթքեին ավելի մեծ զգուշությամբ հոգ տանել արքունիքին և նրան պարգևներ տվեց։

6 Իսկ Ամադովթի որդի Համան Բովկեցին, որ մեծ փառք էր վայելում արքայի առաջ, ցանկացավ երկու ներքինիների պատճառով չարչարել Մուրթքեին և նրա ժողովրդին։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ