Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀՈԲ 40:10 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Հիմա զարդարվի՛ր փառքով ու մեծությամբ, զգեստավորվի՛ր պատվով և մեծափառությամբ,

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Դե ուրեմն բարձր կեցվա՛ծք ընդունիր, զորություն, փառք ու պատի՛վ առ վրադ։

Տես գլուխը



ՀՈԲ 40:10
16 Խաչաձեւ Հղումներ  

Քոնն են, ո՛վ Տեր, մեծությունը, զորությունը, փառքը, հաղթությունը, մեծափառությունը և երկնքում ու երկրի վրա եղած ամեն բան։ Քոնն է, ո՛վ Տեր, թագավորությունը, որովհետև դու բարձրացած ես ամենից վեր իբրև գերիշխան։


Ձիուն դո՞ւ ես ուժ տվել, նրա պարանոցին բաշը հագցրել։


Որովհետև Տերը հավանում է իր ժողովրդին. խեղճերին փառավորում է փրկությամբ։


Մեծ է նրա փառքը քո փրկությամբ. փառք ու պատիվ ես դնում նրա վրա,


Սիոնի միջից՝ գեղեցկության կատարելությունից, փայլում է Աստվածը։


Տերը թագավոր է. նա մեծափառություն է հագել. Տերը զորություն է հագել և իր մեջքին գոտի կապել, դրա համար էլ աշխարհը հաստատ է և չի շարժվում։


Քո եղբայր Ահարոնի համար սուրբ զգեստնե՛ր պատրաստիր փառքի և պատվի համար։


Այդ օրը Տիրոջ շառավիղը գեղազարդ ու փառավոր կլինի, և երկրի պտուղը պարծանք ու շքեղություն կլինի Իսրայելի վերապրողների համար։


Նա հագավ արդարությունն իբրև զրահ և փրկության սաղավարտը դրեց իր գլխին. հագավ վրեժխնդրության զգեստն իբրև պատմուճան և նախանձախնդրությունն իր վրա գցեց իբրև վերարկու։


Եվ մի՛ տար մեզ փորձության, այլ ազատի՛ր մեզ չարից"։


Եվ երբ այս ապականացու մարմինը անապականությամբ զգեստավորվի, և այս մահկանացու մարմինը՝ անմահությամբ, այդ ժամանակ կկատարվի այն խոսքը, որ գրված է. «Մահը հաղթության մեջ ընկղմվեց (Ես. 25.8)։