Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀՈԲ 21:12 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Թմբուկով ու քնարով են երգում և սրնգի ձայնով ուրախանում։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

ձեռքներն առած քնար ու սաղմոսարան, և ուրախանում երգերի ձայնից։

Տես գլուխը



ՀՈԲ 21:12
8 Խաչաձեւ Հղումներ  

Ինչո՞ւ թաքցրիր և ինձանից գաղտնի փախար ու չիմացրիր ինձ, որպեսզի քեզ ճանապարհ դնեի ուրախությամբ ու երգերով, թմբուկներով ու քնարներով։


Նրա եղբոր անունը Հոբալ էր, որը բոլոր քնարահարների և սրնգահարների հայրը եղավ։


Նրանք իրենց մանուկներին ոչխարի հոտի պես են դուրս հանում, և նրանց տղաները ոստոստում են։


Նրանք իրենց օրերը ճոխության մեջ են անցկացնում և հանգիստ գերեզման կիջնեն։


Օրհնեցե՛ք նրան թմբուկով և պարով, օրհնեցե՛ք նրան լարավոր նվագարաններով և սրինգով։


Բայց ահա ցնծությո՜ւն և ուրախությո՜ւն. արջառնե՜ր են սպանում, ոչխարներ մորթում, միս ուտում և գինի խմում. «Ուտենք ու խմենք, որովհետև վաղը մեռնելու ենք»։


Քնար ու տավիղ, թմբուկ ու սրինգ և գինի է լինում նրանց խնջույքներին, բայց նրանք ուշադրություն չեն դարձնում Տիրոջ արածներին, չեն տեսնում նրա ձեռքի գործը։