21 Նրա եղբոր անունը Հոբալ էր, որը բոլոր քնարահարների և սրնգահարների հայրը եղավ։
21 Նրա եղբոր անունը Հովբաղ էր։ Նա է հորինել երգն ու քնարը։
Ինչո՞ւ թաքցրիր և ինձանից գաղտնի փախար ու չիմացրիր ինձ, որպեսզի քեզ ճանապարհ դնեի ուրախությամբ ու երգերով, թմբուկներով ու քնարներով։
Ադդան ծնեց Հոբելին, որը վրանաբնակների և խաշնարածների հայրը եղավ։
Սելլան էլ ծնեց Թոբել-Կայենին, որը պղնձից ու երկաթից ամեն տեսակ գործիք էր շինում։ Թոբել-Կայենի քույրն էր Նաաման։
Թմբուկով ու քնարով են երգում և սրնգի ձայնով ուրախանում։
Օրհնեցե՛ք նրան թմբուկով և պարով, օրհնեցե՛ք նրան լարավոր նվագարաններով և սրինգով։
Քնար ու տավիղ, թմբուկ ու սրինգ և գինի է լինում նրանց խնջույքներին, բայց նրանք ուշադրություն չեն դարձնում Տիրոջ արածներին, չեն տեսնում նրա ձեռքի գործը։
որ հնարում են անտաղանդ երգեր՝ կարծելով, թե Դավթի նման են հնարում։