ԹՎԵՐ 12:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերն իսկույն ասաց Մովսեսին, Ահարոնին ու Մարիամին. «Դուք երեքդ էլ դո՛ւրս եկեք և գնացե՛ք ժողովի վրան». և երեքն էլ դուրս եկան։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերն անմիջապես ասաց Մովսեսին, Ահարոնին ու Մարիամին. «Դուք երեքդ էլ Վկայության խորա՛ն գնացեք»։ Եվ երեքով գնացին Վկայության խորան։ |
Տերը խոսեց Մովսեսի հետ Սինայի անապատում, ժողովի վրանում Եգիպտոսի երկրից նրանց դուրս գալու երկրորդ տարվա երկրորդ ամսի առաջին օրը և ասաց.
Տերն իջավ ամպի սյունով և կանգնեց վրանի դռան մուտքի մոտ։ Նա կանչեց Ահարոնին ու Մարիամին, և նրանք երկուսով էլ դուրս եկան։