ԵԶԵԿԻԵԼ 41:26 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տաճարի կողմնակի սենյակները ևս ամպհովանի ունեին։ Պատուհաններ էին և արմավենիներ՝ նախասրահի այս ու այն կողմից՝ սրահի կողքի պատերին։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նաև գաղտնի լուսամուտներ։ Այս ու այն կողմերից նա չափեց կամարի առաստաղները, տան կողմերն էլ՝ իրար հետ վերցրած։ |
Եվ սյունազարդ նախասրահը շինեց. երկարությունը՝ հիսուն կանգուն, լայնությունը՝ երեսուն կանգուն, և նրա առջև կար ծածկված գավիթ՝ սյուներով։
և փակ պատուհաններ կային դեպի խցերն ու նրանց դրանդիները դարպասից ներս, շուրջբոլորը, և նույնպես նախասրահով, դեպի ներս, շուրջբոլորը պատուհաններ, իսկ դրանդիների վրա՝ արմավենիներ։
Եվ ինձ տարավ տաճարի նախասրահը և չափեց սրահի դրանդիները. հինգ կանգուն՝ մի կողմից, հինգ կանգուն՝ մյուս կողմից. դարպասի մուտքի լայնությունը տասնչորս կանգուն էր, և նախասրահի կողքի պատերը՝ երեք կանգուն այս կողմում և երեք կանգուն՝ այն կողմում։
Եվ դարպասի նախասրահը չափեց՝ ութ կանգուն, և նրա սյուները՝ երկու կանգուն, և դարպասի նախասրահը ներսի կողմն էր նայում։
շեմերը, պատուհանները և վերնասրահները՝ երեքն ամբողջովին շուրջանակի մինչև շեմերը տախտակապատ էին գետնից մինչև պատուհանները, իսկ պատուհանները ծածկված էին
Չափեց տաճարի պատը՝ վեց կանգուն, և կողմնակի սենյակների լայնությունը չորս կանգուն էր տաճարի շուրջբոլորը։