Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 40:16 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 և փակ պատուհաններ կային դեպի խցերն ու նրանց դրանդիները դարպասից ներս, շուրջբոլորը, և նույնպես նախասրահով, դեպի ներս, շուրջբոլորը պատուհաններ, իսկ դրանդիների վրա՝ արմավենիներ։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Գաղտնի լուսամուտներ կային ինչպես խցերի վրա, այնպես էլ գավթի ներքին դռան կամարներին՝ չորս կողմը։ Նաև լուսամուտներ մյուս կամարներին՝ ներսից ու դրսից։ Կամարների վերևում՝ այս ու այն կողմերից, արմավենիներ կային։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 40:16
29 Խաչաձեւ Հղումներ  

Տաճարի կողմնակի սենյակները ևս ամպհովանի ունեին։ Պատուհաններ էին և արմավենիներ՝ նախասրահի այս ու այն կողմից՝ սրահի կողքի պատերին։


Մեծ տունը ծածկեց մայրի փայտով, այն երեսապատեց մաքուր ոսկով և վրան քանդակեց արմավենիներ ու շղթաներ։


Եվ տան պատուհանները շինեց կամարավոր ու վանդակապատ։


Եվ փորագրեց քերովբեներով, արմավենիներով ու բացված ծաղիկներով և դրանք պատեց ոսկով։


Դռան երկու փեղկերը ձիթենու փայտից էին, որոնց վրա քանդակել էր քերովբեներ, արմավենիներ ու բացված ծաղիկներ, և փորագրեց ոսկով և ոսկին տարածեց քերովբեների ու արմավենիների վրա։


Եվ տան բոլոր պատերի վրա ներսից ու դրսից շուրջանակի քանդակեց և փորագրեց քերովբեներ, արմավենիներ ու բացված ծաղիկներ։


Սրանից հետո տեսա. ահա մեծ ամբոխ, որին ոչ ոք չէր կարող հաշվել, կազմված բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից ու լեզուներից, որոնք կանգնած էին աթոռի և Գառան առաջ՝ սպիտակ զգեստներ հագած և արմավենու ճյուղեր իրենց ձեռքերին։


Այժմ, երբ նայում ենք հայելու մեջ, հստակ չենք տեսնում, իսկ այն ժամանակ կտեսնենք դեմառդեմ։ Այժմ մասամբ եմ տեղյակ, իսկ այն ժամանակ կճանաչեմ այնպես, ինչպես որ նրանից ճանաչվեցի։


Երուսաղեմում՝ Ոչխարաց դռան մոտ, մի ավազան կա, որ եբրայերեն Բեթհեզդա է կոչվում, որը հինգ սրահ ունի։


Ներքին գավիթի քսան կանգունի դիմաց և արտաքին գավիթի քարահատակի դիմաց այն բարձրանում էր վերնասենյակ առ վերնասենյակ՝ երեք հարկով։


Քերովբեներ ու արմավենիներ էին քանդակված, մեկ արմավենի՝ երկու քերովբեների մեջտեղում, և քերովբեն երկու դեմք ուներ։


Եվ նախասրահները շուրջանակի քսանհինգ կանգուն երկարություն և հինգ կանգուն լայնություն ունեին։


Նրա մեջ պատուհաններ կային շուրջբոլորը, և նրա նախասրահում՝ մյուս պատուհանների պես. հիսուն կանգուն երկարություն և քսանհինգ կանգուն լայնություն ունեին։


Եվ խցերի առաջ մի պատ կար՝ մեկ կանգուն, պատը մեկ կանգուն էր մյուս կողմից։ Խուցը վեց կանգուն էր այս կողմից, վեց կանգուն էլ՝ մյուս կողմից։


Պահակների խցերը մեկ եղեգ երկարություն և մեկ եղեգ լայնություն ունեին, իսկ խցերի միջև՝ հինգ կանգուն, և դռան շեմը՝ դարպասի նախասրահի մոտ, ներսից՝ մեկ եղեգ։


Արդարը պիտի բուսնի արմավենու պես, պիտի մեծանա Լիբանանի մայրու նման։


Մուտքի դարպասի առաջից մինչև նախասրահի ներքին դարպասի առաջ՝ հիսուն կանգուն.


Եվ յոթ աստիճան կար այնտեղ բարձրանալու համար, և նրա նախասրահը նրա առջևում էր, և իր դրանդիներն այս կողմից և այն կողմից արմավենիներ ունեին։


Եվ նրա խցերը, դրանդիներն ու նախասրահները նույն չափերին համապատասխան էին։ Նրա և նրա նախասրահների մեջ՝ շուրջբոլորը պատուհաններ. հիսուն կանգուն երկարություն և քսանհինգ կանգուն լայնություն։


Եվ նրա նախասրահը դեպի արտաքին գավիթն էր նայում, և արմավենիներ կային նրա դրանդիների վրա, և բարձրանալու համար ութ աստիճան ուներ։


Եվ նրա խցերը, դրանդիներն ու նախասրահը նույն չափերին համապատասխան էին։ Այն և նրա նախասրահները պատուհաններ ունեին շուրջանակի. հիսուն կանգուն երկարություն և քսանհինգ կանգուն լայնություն ունեին։


Եվ նրա նախասրահը դեպի արտաքին գավիթն էր նայում, իսկ նրա դրանդիների վրա՝ այս կողմից և այն կողմից՝ արմավենիներ, և ութ աստիճան ուներ բարձրանալու համար։


նրա խցերը, դրանդիները և նախասրահները։ Այն պատուհաններ ուներ՝ շուրջանակի հիսուն կանգուն երկարություն, քսանհինգ կանգուն լայնություն։


Եվ նրա նախասրահը դեպի արտաքին գավիթն էր նայում, և այս ու այն կողմից արմավենիներ կային նրա դրանդիների վրա, և բարձրանալու համար ութ աստիճան ուներ։


Ներս մտավ ու չափեց մուտքի դրանդիները՝ երկու կանգուն. մուտքը՝ վեց կանգուն, իսկ մուտքի լայնությունը՝ յոթ կանգուն։


Եվ նրանց վրա, տաճարի դռների վրա քերովբեներ և արմավենիներ էին քանդակված, ինչպես որ պատերի վրա էր քանդակված։ Նախասրահի դիմաց փայտյա ամպհովանի կար։


Եվ երեք շարք պատուհանի շրջանակներ կային, և երեք պատուհան՝ իրար դեմ շարված։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ