Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 40:48 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

48 Եվ ինձ տարավ տաճարի նախասրահը և չափեց սրահի դրանդիները. հինգ կանգուն՝ մի կողմից, հինգ կանգուն՝ մյուս կողմից. դարպասի մուտքի լայնությունը տասնչորս կանգուն էր, և նախասրահի կողքի պատերը՝ երեք կանգուն այս կողմում և երեք կանգուն՝ այն կողմում։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

48 Ինձ տարավ դեպի տաճարի սյունազարդ սրահը։ Չափեց սյունազարդ սրահի լայնությունը. մի կողմից հինգ կանգուն էր, մյուս կողմից՝ հինգ կանգուն, մուտքի լայնությունը՝ տասնչորս կանգուն, դռան գլխի խոյակներն այս ու այն կողմերից՝ երեքական կանգուն։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 40:48
5 Խաչաձեւ Հղումներ  

Եվ տաճարի նախասրահի երկարությունը տան լայնության չափ էր՝ քսան կանգուն, տաճարի առջևից լայնությունը տասը կանգուն էր։


Տաճարի առջևի սրահի երկարությունը տան լայնության համեմատ քսան կանգուն էր, իսկ բարձրությունը՝ հարյուր քսան կանգուն, և ներսից այն երեսապատեց մաքուր ոսկով։


Դռները երկփեղկ էին՝ երկու ծալվող փեղկերով, երկու փեղկեր՝ մեկ դռանը, և երկու փեղկեր՝ մյուսին։


Տաճարի կողմնակի սենյակները ևս ամպհովանի ունեին։ Պատուհաններ էին և արմավենիներ՝ նախասրահի այս ու այն կողմից՝ սրահի կողքի պատերին։


Ներս մտավ ու չափեց մուտքի դրանդիները՝ երկու կանգուն. մուտքը՝ վեց կանգուն, իսկ մուտքի լայնությունը՝ յոթ կանգուն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ