ԵԶԵԿԻԵԼ 16:22 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ քո բոլոր պիղծ կուռքերի ու պոռնկությունների հետ չհիշեցիր քո մանկության օրերը, երբ դու մերկ ու տկլոր էիր և թավալվում էիր քո արյան մեջ»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ դա ավելի սաստիկ բան եղավ, քան քո բոլոր պոռնկություններն ու պղծությունները։ Ու չհիշեցիր քո մանկության օրերը, երբ մերկ էիր ու խայտառակ, արյանդ մեջ թաթախված, որի միջից էիր կենդանություն ստացել։ |
«Գնա՛ և Երուսաղեմի ականջներին հայտարարի՛ր՝ ասելով. “Այսպես է ասում Տերը. "Հիշեցի քո երիտասարդության նվիրվածությունը, քո հարսնության սերը, անապատում՝ այդ չսերմված երկրում, ինձ հետևելդ։
Որովհետև դու չհիշեցիր քո մանկության օրերը, այլ այս ամենով բարկացրիր ինձ, և ես ահա քո արարքները քո գլխով եմ տալու,- ասում է Տեր Աստված,- և դու քո բոլոր պիղծ բաներից բացի այդ անառակությունը չե՞ս արել”»։
Որ չլինի թե նրան մերկացնեմ և կարգեմ իր ծնված օրվա պես. նրան անապատ դարձնեմ. նրան անջուր երկիր անեմ և ծարավից մեռցնեմ նրան։