ԵԶԵԿԻԵԼ 6:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ես իմ ձեռքը երկարելու եմ նրանց դեմ և երկիրը մատնելու եմ կործանման ու ոչնչացման՝ Դեբլաթի անապատից սկսած՝ իրենց բոլոր բնակավայրերում։ Եվ պիտի իմանաք, որ ես եմ Տերը”»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այսպես իմ ձեռքը պիտի երկարեմ նրանց դեմ և երկիրը ամայի ավերակ պիտի դարձնեմ Ռիբլահ անապատից նրանց բոլոր բնակավայրերում։ Եվ պիտի իմանան, որ ես եմ Տերը"”»։ |
Գերության չմատնվելու համար նրանք սպանվածների տակ պիտի թաքնվեն։ Այս ամենով հանդերձ Տիրոջ զայրույթը չի իջել, նրա ձեռքը տակավին բարձրացած է մնում։
Տերը կործանելու է աշխարհը, ավերելու և ամայացնելու է այն ու ցանուցիր է անելու նրա բնակիչներին։
Տե՛ր, բարձր է քո բազուկը, բայց նրանք դա չճանաչեցին. պիտի ճանաչեն ու ամաչեն, նախանձախնդրությունդ պիտի կլանի չխրատվող ժողովրդին, և այժմ էլ թող կրակը լափի հակառակորդներին։
Եվ սաստկացավ Զորությունների Տիրոջ զայրույթն իր ժողովրդի դեմ։ Նա ձեռքը ձգեց նրանց վրա և ոչնչացրեց նրանց։ Բարկացավ լեռների վրա, և նրանց դիակները՝ իբրև աղբ, թափվեցին ճանապարհին։ Բայց այս բոլորով հանդերձ՝ նրա բարկությունը չիջավ. տակավին նրա ձեռքը մնում է բարձրացած։
Անօրենությունը պիտի վառվի կրակի պես, չորացած սիզախոտի պես պիտի այրվի կրակից, պիտի վառվի մայրիների անտառում, և ամեն ինչ, որ գտնվում է նրանց բոլոր բլուրների շուրջը, հուրը պիտի այրի։
Այդ ողջ երկիրը կավերվի ու կանհետանա, և յոթանասուն տարի կծառայեն այդ ազգերին և բաբելացիների արքային։
«Մարդո՛ւ որդի, եթե մի երկիր իմ դեմ ինչ-որ հանցանք գործի, իմ ձեռքը նրա դեմ եմ երկարելու, նրա հացի պաշարն եմ կտրելու, նրա վրա սով եմ բերելու և նրա միջից վերացնելու եմ մարդ ու անասուն։
Եվ երկիրն ամայության եմ մատնելու այն բանի համար, որ հանցանքներ գործեցին”»,- ասում է Ամենակալ Տերը։
Արդ, ես իմ ձեռքը երկարելու եմ քո դեմ և քո իրավունքն եմ վերացնելու, քեզ մատնելու եմ քեզ ատելի այլազգիների դուստրերի ձեռքը, որոնք շեղում էին քեզ քո ճանապարհից։ Ամբարշտություն արեցիր
այդ պատճառով ահա ես ձեռքս քո դեմ եմ պարզելու և քեզ ավար եմ դարձնելու ազգերի մեջ։ Քեզ ոչնչացնելու եմ ժողովուրդների միջից, քեզ հաստատապես կորստյան եմ մատնելու երկրների միջից։ Ու կիմանաս, որ ես եմ Տերը”»։
Երկիրն ավերի ու կործանման եմ մատնելու, և ոչնչանալու է նրա զորության ամբարտավանությունը։ Ամայի են դառնալու Իսրայելի լեռները, որպեսզի չլինի թե որևէ մեկն անցնի դրանցով։
Քեզ հավիտենապես ավերակ եմ դարձնելու, և քո քաղաքներն այլևս չեն վերաշինվելու։ Եվ կիմանաս, որ ես եմ Տերը։
քեզ վրա ու քո բռնած ճանապարհին համապատասխան՝ քեզնից վրեժխնդիր եմ լինելու, քեզ հատուցել եմ տալու քո բոլոր կուռքերի համար։ Աչքս քեզ չի խնայելու, ոչ էլ ողորմելու եմ, որովհետև քո ընթացքին համապատասխան՝ հատուցել եմ տալու քեզ, և քո կուռքերը քո մեջ են մնալու։ Եվ պիտի իմանաս, որ ես եմ Տերը”։
«Իմ ձեռքը կերկարեմ Հուդայի վրա և Երուսաղեմի բոլոր բնակիչների վրա և կվերացնեմ Բահաղի անունն այդտեղից և քրմերի անունը՝ քահանաներով հանդերձ,