Ապա նրանք դարձան և եկան Դատաստանի աղբյուրը [𝕸 Էն-Միշպատ], այսինքն՝ Կադես, և կոտորեցին Ամաղեկի բոլոր իշխաններին ու Ասասան-Թամարում բնակվող ամորհացիներին։
ԵԶԵԿԻԵԼ 47:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրա մեջ կանգնելու են ձկնորսներ՝ Ենգադիսից մինչև Ենգալիմ։ Ուռկանները գցելու տեղեր են լինելու. նրա ձկներն էլ մեծ ծովի ձկների պես շատ, խիստ շատ են լինելու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրա մոտ ձկնորսներ պիտի կանգնեն, Ենգադդից մինչև Ենեգլայիմ. ուռկաններ փռելու տեղ պիտի լինի, նրա ձկները բազմատեսակ պիտի լինեն, Մեծ ծովի ձկների պես և խիստ շատ։ |
Ապա նրանք դարձան և եկան Դատաստանի աղբյուրը [𝕸 Էն-Միշպատ], այսինքն՝ Կադես, և կոտորեցին Ամաղեկի բոլոր իշխաններին ու Ասասան-Թամարում բնակվող ամորհացիներին։
Եկան ու այդ բանը հայտնեցին Հովսափատին՝ ասելով. «Քեզ վրա մեծ բազմություն է հարձակվում ծովի այն կողմից՝ Ասորիքից, և ահա նրանք Ասասան-Թամարում են, այսինքն՝ Ենգադդիում»։
Ձկնորսները տրտմելու են, գետի մեջ բոլոր կարթ գցողները հոգոց են հանելու, ցանց և ուռկան գցողները սուգ են անելու։
Քո որդիները, որոնց դու կորցրիր, քո ականջին պիտի ասեն. “Այս տեղը նեղ է մեզ համար. ընդարձակի՛ր մեզ համար, որ բնակվենք”։
Քեզ ապառաժի եմ վերածելու, ուռկաններ գցելու տեղ ես լինելու։ Այլևս չես վերաշինվելու, որովհետև ես խոսեցի»,- ասում է Ամենակալ Տերը։
Ծովի մեջտեղում նա ուռկաններ գցելու տեղ է լինելու, որովհետև ե՛ս խոսեցի”,- ասում է Տերը՝ Աստված։- “Ազգերի համար նա ավար է դառնալու.
Սրանք են երկրի սահմանները. հյուսիսայինը սկսվելու է Մեծ ծովից և ձգվելու է դեպի արևելք՝ անցնելով Եմաթի մուտքով և Սեդադայով,
Հարավային սահմանները կձգվեն Թեմանից՝ Արմավենիների քաղաքից մինչև Մարիմովթ Կադեսի ջրերը, այնտեղից ձգվելով դեպի Մեծ ծովը։ Այս կլինի հարավային սահմանը։
Գադի հարավային սահմանը՝ Թեմանից մինչև Մարիմովթ-Կադեսի ջրերը և մինչև Մեծ ծովը, կլինի երկրի հարավային սահմանը։
Արդ, տեսե՛ք, որպես ժառանգություն ըստ ձեր ցեղերի ձեզ թողեցի այս մնացած ազգերին, բոլոր ազգերին, որոնց ջարդեցի Հորդանան գետից մինչև Մեծ ծովը, դեպի արևմուտք։