ԵԶԵԿԻԵԼ 37:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ինձ ասաց. «Մարգարեացի՛ր, մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր շնչի վրա և շնչին ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ե՛կ, ո՛վ շունչ, չորս կողմերից, ու փչի՛ր այս մեռելների վրա, և նրանք կկենդանանան”»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ինձ ասաց. «Մարգարեացի՛ր շնչին, մարգարեացի՛ր, ո՛վ մարդու որդի, և ասա՛ շնչին. “Այսպես է ասում Տեր Աստված. "Աշխարհի չորս հովերից ե՛կ, ո՛վ շունչ, և փչի՛ր այս սպանվածների վրա, որ կենդանանան"”»։ |
Վե՛ր կաց, հյուսիսայի՛ն քամի, և ե՛կ, հարավայի՛ն քամի, փչի՛ր իմ պարտեզի մեջ, և թող բուրեն իմ խնկերը։
Իմ հոգին տալու եմ ձեզ, և դուք կենդանանալու եք։ Ձեզ դնելու եմ ձեր երկրում, ու կիմանաք, որ ես եմ Տերը։ Խոսեցի ու կատարելու եմ”»,- ասում է Տերը՝ Աստված։
Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր այդ ոսկորների վրա և նրանց ասա՛. “Չորացա՛ծ ոսկորներ, լսե՛ք Տիրոջ պատգամները։
Տեսա, որ ջղերն ու մսերը պատում էին նրանց, և մաշկն էլ նրանց վրա էր ձգվում, բայց նրանց մեջ դեռևս շունչ չկար։
Դժոխքի ձեռքից կազատեմ նրանց և մահից կփրկեմ նրանց։ Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթանակը, ո՞ւր է, դժո՛խք, քո խայթոցը։ Մխիթարությունը ծածկված է իմ աչքերից.
Պատասխան տվեց հրեշտակը, որ խոսում էր ինձ հետ, և ասաց. «Դրանք երկնքի չորս հողմերն են, որ ելնում են ողջ աշխարհի Տիրոջ առջև կանգնելու»։
որովհետև քամին ուր ուզում է, փչում է, և նրա ձայնը լսում ես, բայց չգիտես՝ որտեղի՛ց է գալիս կամ ո՛ւր է գնում. այսպես է և ամեն ոք, որ Հոգուց է ծնված»։
Եվ հրեշտակն ինձ ասաց. «Դու պետք է դարձյալ մարգարեանաս ժողովուրդների, ազգերի, լեզուների և երկրի թագավորների մասին»։
Երեքուկես օր հետո Աստծուց ուղարկված կենդանության հոգին մտավ նրանց մեջ, և նրանք ոտքի ելան. ահ ու մեծ երկյուղ ընկավ բոլոր նրանց տեսնողների վրա։