ԵԶԵԿԻԵԼ 29:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Մարդո՛ւ որդի, դեմքդ ուղղի՛ր եգիպտացիների արքա փարավոնի դեմ, մարգարեացի՛ր նրա և ամբողջ Եգիպտոսի վերաբերյալ, խոսի՛ր Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Մարդո՛ւ որդի, դեմքդ ուղղի՛ր դեպի Եգիպտոսի փարավոն թագավորը և մարգարեացի՛ր նրա դեմ և ամբողջ Եգիպտոսի դեմ։ |
Ահավասիկ Տերը, բազմած թեթև ամպի վրա, գալու է Եգիպտոս. եգիպտացիների կուռքերը նրա ահից պիտի դողան, նրանց սրտերը պիտի հուսալքվեն։
Այսպես է ասում Տերը. «Ահա ես եգիպտացիների արքա Վափառ փարավոնին կհանձնեմ իր թշնամիների ձեռքը, իր հոգին պահանջողների ձեռքը, ինչպես որ Սեդեկիա արքային տվեցի իր թշնամու և իր հոգին պահանջողի՝ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը»։
«Մարդո՛ւ որդի, դեմքդ ուղղի՛ր դեպի Թեման, նայի՛ր Դագովնի կողմը և մարգարեացի՛ր Նագեբ իշխանի անտառի վերաբերյալ։
«Մարդո՛ւ որդի, դեմքդ ուղղի՛ր դեպի Թեման, նայի՛ր Դագովնի կողմը և մարգարեացի՛ր Նագեբ իշխանի անտառի վերաբերյալ։