ԵԶԵԿԻԵԼ 24:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ժողովուրդն ինձ ասաց. «Չես հայտնում մեզ, թե այդ ի՛նչ ես անում»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ժողովուրդն ինձ ասաց. «Մեզ չե՞ս պատմելու, թե դու ինչ որ անում ես, ի՞նչ է նշանակում մեզ համար»։ |
«Մարդո՛ւ որդի, ասա՛ Իսրայելի տանը՝ դառնացնող ժողովրդին. չգիտե՞ք, թե այդ ի՛նչ բան էր, որ ձեզ ասացի։ Երբ բաբելացիների թագավորը Երուսաղեմ գա, նրա թագավորին ու իշխաններին պիտի վերցնի և նրանց իր մոտ՝ Բաբելոն տանի։
Ու ասում եմ. «Քա՛վ լիցի, Տե՛ր, Տե՛ր,- ասում են նրանք ինձ,- չէ՞ որ դա առակ է, որ ասվում է»։
«Դրա համար մարգարեացի՛ր, մարդո՛ւ որդի, դեմքդ ուղղի՛ր Երուսաղեմի վրա, նայի՛ր նրանց սրբավայրերին։ Կմարգարեանաս Իսրայելի երկրի դեմ
Առավոտյան խոսեցի ժողովրդի հետ, ինչպես որ Տերն էր ինձ պատվիրել։ Իսկ երեկոյան կինս մեռավ։ Հաջորդ առավոտյան արեցի այնպես, ինչպես որ Տերն էր ինձ պատվիրել։
Եվ եթե այնպես լինի, որ քո ժողովրդի որդիները քեզ ասեն. “Չե՞ս ասի մեզ, թե այդ ի՛նչ է քո ձեռքին”,-
«Խստացրիք ձեր խոսքերն իմ դեմ,- ասում է Տերը,- բայց ասացիք՝ “Ինչո՞վ բամբասեցինք քո մասին”։