Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 21:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 «Դրա համար մարգարեացի՛ր, մարդո՛ւ որդի, դեմքդ ուղղի՛ր Երուսաղեմի վրա, նայի՛ր նրանց սրբավայրերին։ Կմարգարեանաս Իսրայելի երկրի դեմ

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Եվ եթե լինի, որ քեզ ասեն. “Ինչո՞ւ ես ողբում”, դու էլ ասա՛. “Այն գույժի համար, որ գալիս է։ Ամեն սիրտ պիտի հալվի, և ամեն ձեռք պիտի թուլանա, ամեն հոգի պիտի նվաղի, և ամեն ծունկ ջրի պես պիտի գնա. ահա գալիս է և պիտի կատարվի”,- ասում է Տեր Աստված»։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 21:7
37 Խաչաձեւ Հղումներ  

Նա հզոր մարդ է, և նույնիսկ նա, ով առյուծի սիրտ ունի, նրա առաջ կթուլանա, որովհետև ամբողջ Իսրայելը գիտի, թե ուժեղ է քո հայրը, և նրա հետ եղողներն էլ ուժեղ են։


ապա այդ պատճառով այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ահա ես այնպիսի չարիք պիտի բերեմ Երուսաղեմի ու Հուդայի երկրի վրա, որ ամեն ոք երբ լսի, նրա երկու ականջները խշշան։


Նրանք երեկոյան վերադառնալիս Սոված կմնան շների պես Եվ կթափառեն քաղաքի շուրջը։


Տագնապեցին Եդովմի դատավորներն ու Մովաբի իշխանները։ Դող բռնեց նրանց, հալվեցին Քանանի բոլոր բնակիչները։


Ահա թե ինչու բոլոր ձեռքերը պիտի թուլանան, ամեն մարդու սիրտ պիտի դողա։


Որովհետև երբ անցնի, պիտի վերցնի ձեզ, առավոտից առավոտ պիտի անցնի օրը ցերեկով, իսկ գիշերը չար տարակուսանք պիտի լինի։ Ո՛վ դուք, նեղյալնե՛ր, սովորե՛ք լսել։


Ո՛ւժ առեք, լքվա՛ծ ձեռքեր ու տկարացա՛ծ ծնկներ,


Դավթի տանը լուր հասավ, թե Ասորիքը դաշնակցել է Եփրեմի երկրի հետ, ու դողն ընկավ նրա սիրտը, նրա ժողովրդի սիրտը. կարծես անտառում ծառը շարժվեր հողմից։


Իսկ Երեմիան բոլոր իշխաններին և ողջ ժողովրդին ասաց. «Տերն ինձ ուղարկեց այս տան և քաղաքի վերաբերյալ մարգարեանալու այն բոլոր խոսքերը, որ լսեցիք.


«Ամաչեցին Եմաթն ու Արփաթը, որովհետև չար լուր լսեցին, ալեկոծվեցին ծովի պես, զայրացան և չեն կարողանում հանգստանալ։


Բաբելացիների արքան երբ նրանց լուրն առավ, նրա ձեռքերը թուլացան, նեղությունը ծննդկան կնոջ երկունքի պես տագնապի մեջ գցեց նրան։


անբուժելի ցավեր պատճառելով ձեր տարակուսած սրտերին։


Ահա թե ինչու ցավն առավ մեր սրտերը, ահա թե ինչու մեր աչքերին խավարը պատեց


Ու ասում եմ. «Քա՛վ լիցի, Տե՛ր, Տե՛ր,- ասում են նրանք ինձ,- չէ՞ որ դա առակ է, որ ասվում է»։


որպեսզի մեծ կոտորած անես։ Սրվի՛ր ու շողշողա՛, պատրաստվի՛ր հարվածելու, կոտորի՛ր, արհամարհի՛ր, որդյա՛կ իմ, կտրի՛ր ամեն ծառ”։


Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.


և Իսրայելի երկրին կասես. “Տերը՝ Ամենակալ Աստված, այսպես է ասում. ահա ես քո դեմ եմ. մերկացնելու եմ իմ սուրն իր պատյանից և քո միջից ոչնչացնելու եմ անիրավին ու անօրենին։


Պիտի դիմանա՞ քո սիրտը, պիտի զորանա՞ն քո ձեռքերն այն օրերին, երբ այդպես վարվեմ քեզ հետ։ Ես՝ Տերս եմ ասում և անելու եմ։


Եվ ժողովուրդն ինձ ասաց. «Չես հայտնում մեզ, թե այդ ի՛նչ ես անում»։


«Մարդո՛ւ որդի, դեմքդ ուղղի՛ր դեպի Իսրայելի այդ լեռները, մարգարեացի՛ր դրանց դեմ


Ամեն ձեռք թուլանալու է, ամեն ազդր՝ խոնավությամբ աղտոտվելու։


Վայը վայի վրա է լինելու, գույժը՝ գույժի։ Մարգարեներից տեսիլքներ են խնդրելու, քահանայից՝ դյուրացնող օրենքներ, ծերերից՝ խորհուրդներ, բայց չեն գտնելու։


Ձեր թշնամիների երկրում վերապրածներիդ սրտում վախ պիտի գցեմ. նրանք պիտի սարսռան տերևների սոսափյունից, նրանք փախուստի պիտի դիմեն, ինչպես փախչում են ռազմի դաշտից, և պիտի ընկնեն առանց որևէ մեկից հալածված լինելու։


Հափշտակում էին արծաթը, հափշտակում էին ոսկին, և նրա զարդեղենին չափ չկար։ Ծանրացան ավելի, քան նրա բոլոր ցանկալի սպասքները։


աշխարհի վրա գալիք պատահարների վախից և նախազգացումից մարդիկ մահամերձ պիտի լինեն, որովհետև երկնքի զորությունները պիտի շարժվեն։


Ապա դպիրները թող շարունակեն և ասեն. “Այն մարդը, որ վախենում է, թուլասիրտ է, թող վերադառնա իր տունը, որպեսզի իր եղբորն էլ իր նման վախկոտ չդարձնի”։


Ուստի ուղղե՛ք ձեռքերը և թուլացած ծնկները.


Երբ ամորհացիների թագավորները, որոնք Հորդանան գետի այն կողմում էին, և փյունիկեցիների թագավորները, որոնք ծովեզերքին էին, լսեցին, որ Տերը՝ Աստված, Իսրայելի որդիների առաջ նրանց գետանցման ժամանակ ցամաքեցրել է Հորդանան գետը, սրտամաշ եղան, զարհուրեցին, և նրանց մեջ խոհականություն չմնաց Իսրայելի որդիների պատճառով։


Գայիի մարդիկ նրանցից երեսունվեց մարդու կոտորեցին և նրանց հալածեցին դարպասի առաջից, վիրավորեցին զառիվայրի վրա, մինչև որ ջարդեցին նրանց։ Ժողովրդի սիրտը դողաց, և նրանք ասես ջուր դարձան։


Ամեն ինչի վախճանը մոտեցել է, ուստի զգաստացե՛ք և արթո՛ւն եղեք աղոթքի համար։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ