Նրանք ասում են. «Այն, ինչ որ կատարելու է, թող շուտ վրա հասնի, որ տեսնենք. թող ժամանի Իսրայելի Սրբի խորհուրդը, որ իմանանք»։
ԵԶԵԿԻԵԼ 12:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Մարդո՛ւ որդի, այդ ի՞նչ առակ է, որ ասվում է Իսրայելի երկրում, թե՝ “Հեռու են օրերը, ու չքացել են բոլոր տեսիլքները”։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Մարդո՛ւ որդի, այդ ի՞նչ առած է, որ ունեք Իսրայելի երկրում, որ ասում եք. “Օրերը երկարում են, և ամեն տեսիլք ոչնչանում է”։ |
Նրանք ասում են. «Այն, ինչ որ կատարելու է, թող շուտ վրա հասնի, որ տեսնենք. թող ժամանի Իսրայելի Սրբի խորհուրդը, որ իմանանք»։
«Մարդո՛ւ որդի, ահա Իսրայելի տունը՝ դառնացնող ժողովուրդը, ասում է. “Տեսիլքը, որ դա տեսնում է, բազմաթիվ օրեր հետո է իրագործվելու, իսկ այն, ինչ մարգարեանում է՝ հեռավոր ժամանակներում”։
Այս ամենի պատճառով քո մասին առակներով փսփսում են ու ասում. “Ինչպիսին մայրն է, այնպիսին էլ աղջիկն է”։
Վայը վայի վրա է լինելու, գույժը՝ գույժի։ Մարգարեներից տեսիլքներ են խնդրելու, քահանայից՝ դյուրացնող օրենքներ, ծերերից՝ խորհուրդներ, բայց չեն գտնելու։
Տեսե՛ք, արհամարհողնե՛ր, և նայե՛ք, հիացմունքով զարմացե՛ք և չքացե՛ք, որովհետև ես մի գործ եմ անում ձեր օրերում, որին չեք հավատա, թեպետ մեկը պատմի ձեզ։