Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԼՔ 38:1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Ողջակեզի սեղանը պատրաստեց սատիմի փայտից։ Դրա երկարությունը հինգ կանգուն էր, լայնությունը՝ հինգ կանգուն՝ քառակուսի, և բարձրությունը՝ երեք կանգուն։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Չփտող փայտից պղնձապատ զոհասեղան պատրաստեց այն բուրվառների պղնձով, որոնք Կորխի ժողովրդի հետ ապստամբած մարդկանց ձեռքին էին։ Զոհասեղանը քառակուսի էր՝ հինգ կանգուն երկարությամբ, հինգ կանգուն լայնությամբ, երեք կանգուն բարձրությամբ։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 38:1
19 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ պղնձե զոհասեղանը, որ շինել էր Ովրի որդու Ուրիի որդի Բեսելիելը, գտնվում էր այնտեղ՝ Տիրոջ խորանի առջև։ Սողոմոնն ու հավաքված ամբողջ ժողովուրդը այցելեցին նրան։


Պղնձե զոհասեղան պատրաստեց, որի երկարությունը քսան կանգուն, լայնությունը քսան կանգուն և բարձրությունը տասը կանգուն էր։


կարմիր ներկված խոյի մորթիներ, թեհաշի մորթիներ և սատիմի փայտեր,


Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.


ողջակեզների սեղանն ու նրա բոլոր գործիքները, ավազանն ու նրա պատվանդանը,


Դրա չորս անկյունների վրա եղջյուրներ արեց. նրա եղջյուրներն իրենից էին ելնում. և այն պատեց պղնձով։


Խորանի, այսինքն՝ ժողովի վրանի մուտքի մոտ դրեց ողջակեզի սեղանը և նրա վրա մատուցեց ողջակեզն ու հացի ընծան, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։


Խորանի, այսինքն՝ ժողովի վրանի առաջ կդնես ողջակեզների սեղանը։


Նա, ում Հայրը ինձ տալիս է, կգա ինձ մոտ, և ինձ մոտ եկողին ես դուրս չեմ անի,


Արդ Աստծու ողորմածությամբ աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ ձեր մարմինները մատուցեք կենդանի զոհ՝ սուրբ և աստվածահաճո. դա է ձեր հոգևոր պաշտամունքը։


Մենք ունենք սեղան, որից խորանին ծառայողներն ուտելու իրավունք չունեն։


Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան։


Ուստի, սո՛ւրբ եղբայրներ, երկնային կոչմա՛ն մասնակիցներ, նայե՛ք մեր Առաքյալին ու Քահանայապետին՝ Քրիստոս Հիսուսին, որին խոստովանում ենք,


որչա՜փ ևս առավել Քրիստոսի արյունը, որ հավիտենական Հոգով ինքն իրեն անարատ զոհ մատուցեց Աստծուն, կմաքրի ձեր խիղճը այն մահացու գործերից, որպեսզի կենդանի Աստծուն պաշտեք։


Իսկ դուք կենդանի քարերի պես կառուցվում եք որպես հոգևոր տաճար սուրբ քահանայության համար, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծուն բարեհաճ հոգևոր զոհեր մատուցեք։


Քաղաքը քառակուսի էր. նրա երկարությունը հավասար էր լայնությանը։ Եվ չափեց քաղաքը եղեգով՝ տասներկու հազար ասպարեզ. նրա երկարությունը, լայնությունը և բարձրությունը հավասար էին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ