41 Երկրի վրա սողացող բոլոր սողուններն անմաքուր են և չի կարելի ուտել։
41 Երկրի վրա սողացող ամեն կենդանի պիղծ է, չպետք է ուտվի։
Ապա Աստված ասաց. «Թող ջրերը կենդանի շունչ ունեցող զեռուններ հանեն, և երկրից վերև՝ երկնքի հաստատության մեջ, թևավոր թռչուններ լինեն»։ Այդպես էլ եղավ։
Ամեն մի էակ, որ շարժվում էր երկրի վրա, մեռավ. թռչունները, անասուններն ու գազանները, երկրի վրա սողացող բոլոր սողուններն ու բոլոր մարդիկ։
Չորքոտանի թևավոր միջատներն անմաքուր են,
Մնացած բոլոր թռչող չորքոտանի միջատներն անմաքուր են։
Երկրի վրա սողացող սողուններից ձեզ համար անմաքուր պիտի լինեն աքիսը, մուկը, տիտեռը,
Իրենց փորի վրա սողացողներ՝ չորս ոտք ունեցողներից մինչև բազմոտանի զեռուններ, չի կարելի ուտել, քանի որ անմաքուր են։