Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Հաջորդ օրը ժողովուրդը, որ մնացել էր ծովի այն կողմը, տեսավ, որ այնտեղ այլ նավակ չկա, բացի մեկից, որի մեջ մտել էին Հիսուսի աշակերտները, իսկ Հիսուսը իր աշակերտների հետ նավակ չէր մտել, այլ միայն իր աշակերտներն էին գնացել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Հաջորդ օրը ժողովուրդը, որ մնացել էր լճի մյուս կողմում, տեսավ, որ այնտեղ ուրիշ նավ չկար, բացի այն մեկից, որի մեջ նրա աշակերտներն էին նստել, իսկ Հիսուսն իր աշակերտների հետ նավ չէր նստել, այլ միայն նրա աշակերտներն էին գնացել։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:22
4 Խաչաձեւ Հղումներ  

Հիսուսն իսկույն ևեթ հանձնարարեց իր աշակերտներին նավակ նստել և անցնել լճի մյուս կողմը, մինչև որ ինքը ժողովրդին արձակի։


Ապա Հիսուսն իսկույն ևեթ շտապեցրեց աշակերտներին, որ նավակ մտնեն և իրենից առաջ գնան լճի մյուս կողմը՝ դեպի Բեթսայիդա, մինչև ինքը ժողովրդին արձակեր։


Նրա հետևից բազում ժողովուրդ էր գնում, որովհետև տեսնում էին այն նշանները, որ նա կատարում էր հիվանդների վրա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ