Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԺՈՂՈՎՈՂ 7:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 Այս ամենը փորձեցի իմաստությամբ և ասացի. «Ահա իմաստուն դարձա»։ Բայց իմաստությունը հեռացավ ինձնից, ավելի հեռու, քան մինչ այդ էր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Այս ամենը փորձարկեցի իմաստությամբ, ասացի. «Ես իմաստուն կլինեմ», բայց այն ինձանից հեռու էր։

Տես գլուխը Պատճենել




ԺՈՂՈՎՈՂ 7:23
9 Խաչաձեւ Հղումներ  

այլ պարզապես Աստված գիտեր, որ այն օրը, երբ դրանից ուտեք, կբացվեն ձեր աչքերը, և կլինեք աստվածների նման՝ ճանաչելով բարին ու չարը»։


Իմ սիրտը ճանաչեց բազում իմաստություն և գիտություն, ես հասկացա առակներն ու խորհուրդները։ Սակայն դա նույնպես քամուն բռնելու նման է։


Նրա ստեղծած ամեն բան բարի է իր ժամանակի մեջ. ահա մարդկանց սրտերում մի ամբողջ հավիտենություն է հաստատել Աստված, որպեսզի սկզբից մինչև վերջ մարդն այդպես էլ չկարողանա հասկանալ Աստծու ստեղծագործությունը։


Քանզի ծառան շատ անգամ քեզ կարող է վատություն անել և շատ անգամ սրտիդ տանջանք պատճառել, սակայն դու էլ ուրիշներին չանիծես։


տեսա Աստծու բոլոր գործերը. մարդը չի կարող գտնել այն գործը, որ կատարվել է արեգակի ներքո։ Որքան էլ մարդ աշխատի որոնել այն, չի գտնելու, և մինչև իսկ իմաստունն ինչքան էլ ասի, թե գիտի, դարձյալ չի կարող գտնել։


Իրենց իմաստուններ համարելով՝ հիմարացան։


Ո՞ւր է իմաստունը, ո՞ւր է դպիրը, ո՞ւր է այս աշխարհը հետազոտողը։ Չէ՞ որ Աստված հիմարացրեց այս աշխարհի իմաստությունը,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ