Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 51:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

28 Նրա վրա՛ հրավիրեք ազգերին և մարերի թագավորին, նրա զորավարներին ու նրանց բոլոր զորագլուխներին, երկրի բոլոր իշխանություններին՝

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

28 Նրա դեմ պատրաստե՛ք ազգերին, մարերի թագավորներին, նրանց կուսակալներին և նրա բոլոր նախարարներին ու նրա տերության բոլոր երկրներին։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 51:28
18 Խաչաձեւ Հղումներ  

Հաբեթի որդիներն են Գամերը, Մագովգը, Մադան, Հավանը, Ելիսան, Թոբելը, Մոսոքը և Թիրասը։


Հաբեթի որդիները՝ Գամեր, Մագովգ, Մադայի, Հովիդան, Եղիսան, Թոբել, Մոսոք և Թիրաս։


Ահա ձեզ վրա պիտի հանեմ մարերին, որոնք արհամարհում են արծաթն ու ոսկին։


Ինձ մի ահավոր և խիստ տեսիլք հայտնվեց։ Անարգողն անարգում է, անիրավը՝ անիրավություն գործում։ Ինձ վրա հարձակվեցին էլամացիները, ինձ վրա եկան պարսից պատգամավորները։ Հեծեծում եմ ու ինքս ինձ քաջալերում։


որ մարգարեացել է Երեմիան բոլոր ազգերի մասին։ Բազում ազգեր և մեծամեծ թագավորություններ պիտի գերեվարեն նրանց. ես էլ պիտի հատուցեմ նրանց իրենց անօրենությունների համեմատ, իրենց ձեռքի գործերի համեմատ»։


նաև Զամբրիի բոլոր թագավորներին, Ելամի բոլոր թագավորներին ու պարսից բոլոր թագավորներին.


Ահա հյուսիսից մի զորագունդ է գալիս, մի մեծ ազգ, նաև բազում թագավորներ ոտքի են ելնելու երկրի ծայրերից՝


Պատրաստե՛ք աղեղները, լցրե՛ք կապարճները, քանի որ Տերն արթնացրեց մարերի թագավորի հոգին, քանի որ նրա բարկությունը Բաբելոնի վրա է. պիտի ջնջի նրան, քանզի Տիրոջ վրեժխնդրությունն է դա, նրա տաճարի վրեժխնդրությունը։


Դրո՛շ բարձրացրեք երկրի վրա, փո՛ղ փչեք բոլոր ազգերի մեջ, զորագնդե՛ր կանչեք նրա դեմ։ Իմ կողմից հրամա՛ն տվեք Այրարատյան թագավորություններին և Ասքանազյան գնդին, նրա շուրջը նետաձիգ սարքե՛ր կանգնեցրեք, հարձակվե՛ք նրանց վրա։ Շարժվեց ու տանջվեց երկիրը, որովհետև Բաբելոնի վրա հասավ Տիրոջ խորհուրդը, և երիվարները հասան իբրև մորեխի բազմություն։


ավերածության ենթարկելու համար բաբելացիների երկիրը, որպեսզի այնտեղ բնակություն չլինի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ