Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 23:34 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

34 պիտի ծփաս ծովի սրտի մեջ, ինչպես նավավարը սաստիկ մրրիկի մեջ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

34 Ծովի մեջտեղում պառկողի նման և կայմի գագաթին պառկողի նման կլինես։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 23:34
14 Խաչաձեւ Հղումներ  

Նա պատվիրեց իր ծառաներին՝ ասելով. «Տեսե՛ք, երբ որ Ամովնը հարբի գինուց, և ես ձեզ ասեմ՝ “Խփե՛ք Ամովնին և սպանե՛ք նրան”, մի՛ վախեցեք. չէ՞ որ ես եմ ձեզ հրամայում։ Քաջասի՛րտ եղեք ու զորացե՛ք»։


Նրա ծառա Զամբրին՝ հեծելազորի կես մասի հրամանատարը, ըմբոստացավ նրա դեմ, երբ նա Թերսայում հանդերձապետ Արսայի տանը խմել հարբել էր։


Քո զայրույթի հողմից ճեղքվեցին ջրերը, պարիսպների նման քարացան ջրերը, ալիքները ծովի մեջ քարացան։


Եթե աչքերդ օտար կին տեսնեն, բերանդ թյուր պիտի խոսի,


Եվ պիտի ասես. «Ինձ ծաղրում էին, բայց ես ցավ չէի զգում, ինձ այպանում էին, բայց ես չէի հասկանում, ե՞րբ է բացվելու առավոտը, որ ելնեմ, գտնեմ, թե ում հետ պիտի շրջեմ»։


խոհեմությա՛մբ գործիր ամեն բան, խոհեմությա՛մբ գինի խմիր։ Մեծամեծերը բարկասիրտ են, թող գինի չխմեն,


Սթափվե՛ք, գինուց հարբածնե՛ր, լացե՛ք և սգացե՛ք բոլորդ, որ խմում եք գինին մինչև հարբելը, որովհետև վերցվեց ձեր բերանից ուրախությունն ու խնդությունը։


որովհետև ինչպես ջրհեղեղին նախորդած օրերին էր, երբ ուտում-խմում էին, կին էին առնում և մարդու գնում, մինչև այն օրը, երբ Նոյը տապանը մտավ,


«Զգո՛ւյշ եղեք ինքներդ ձեզնից. գուցե ձեր սրտերը ծանրանան զեխությամբ և հարբեցողությամբ ու աշխարհիկ հոգսերով. և հանկարծակի ձեզ վրա հասնի այն օրը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ