Biblia Todo Logo
Աստվածաշնչի խոսքեր
- Գովազդներ -

Կատեգորիա

ՈւրախացեքՍերբարեկամությունՓառաբանություն և երկրպագությունԴուք խմում եքԾնողներՕրհնությունՀարսանիքՀարմարավետությունԾննդյան օրՀույսԱվետարանելՀավատքՈւժՀուղարկավորությունԵրիտասարդներԱմուսնություններԿանայքՄահԵրեխաներԱռաջարկելովԱղոթքՆերողությունՓրկությունԱռողջությունՍրբությունՀավիտենական կյանքԿարող էԱստվածՀիսուսՀոգևոր իրականությունԿարիքների ժամանակներժամանակներՕրհնիրԲարեխոսի՛րՊահքՀատուկ օրերԵրախտագիտությունՀնազանդությունԲոլոր առիթներովԱստծո բաներըԲնությունԽաղաղությունհայտնիԳեղեցիկԿիրակիՀատուկ իրադարձություններՆախարարություններԱյցելուներՑավ և դժվարությունՈւրախությունվատությունները և կախվածությունըՄարգարեությունՓողՍեռական թեմաներՄեղքերԱրդարադատությունԴժվար հատվածներԱնգիր անելԿյանքի փուլերԱղոթքՀարցումներԶգոններՀրավերներՇունչՍուրբ ԾնունդՎստահությունԱստվածաշնչյան խոստումներՊաշտպանությունՍուրբ ՀոգիԿռապաշտություն

113 Գրքից՝ ֆինանսների մասին խորհուրդներ

113 Գրքից՝ ֆինանսների մասին խորհուրդներ

Մտածում ենք՝ ֆինանսապես առողջ լինելը նշանակում է հարուստ լինել, շատ ունեցվածք ունենալ։ Բայց Աստծո խոսքը այդպես չի ասում։ Չնայած Աստվածաշնչում կան պատմություններ բարեպաշտ ու հարուստ մարդկանց մասին, օրինակ՝ Աբրահամի ու Սողոմոնի, ինչպես նաև անբարեպաշտների, օրինակ՝ Նաբաղի (Ա Թագավորաց 25։2-36), նույնիսկ Քրիստոսը շքեղության մեջ չէր ապրում, բայց նրա բոլոր կարիքները միշտ հոգացված էին։

Գրված է. «Որովհետև ոչինչ չենք բերել այս աշխարհ, և ակնհայտ է, որ ոչինչ էլ չենք կարող տանել։ Ուրեմն, եթե կերակուր և հագուստ ունենանք, բավարարվենք դրանով։ Ովքեր ուզում են հարստանալ, ընկնում են փորձության, որոգայթի և շատ անմիտ ու վնասակար ցանկությունների մեջ, որոնք մարդկանց խորտակում են կորստյան և կործանման մեջ, որովհետև ամեն չարիքների արմատը դրամասիրությունն է, որին ձգտելով՝ ոմանք շեղվեցին հավատքից և իրենց շատ ցավեր պատճառեցին» (Ա Տիմոթեոս 6։7-10)։

Ինչպես մեր կյանքի մյուս բնագավառներում պետք է փառավորենք Աստծուն, այնպես էլ՝ ֆինանսական հարցերում Աստծուն հնազանդվելը օրհնություն ու խաղաղություն կբերի և կօգնի մեզ ավելի լավ հարաբերություններ ունենալ մյուսների հետ։




Ա Տիմոթեոսին 5:8

Սակայն եթե մեկը յուրայիններին ու մանավանդ ընտանիքին հոգ չի տանում, նա հավատն ուրացած է և անհավատից էլ վատ է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 10:22

Տիրոջ օրհնությունն է, որ հարստացնում է և ցավ չի ավելացնում նրա վրա։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Փիլիպպեցիներին 4:19

Եվ իմ Աստվածը թող համաձայն իր հարստության ձեր կարիքները հոգա Քրիստոս Հիսուսի փառքի միջոցով։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 6:38

Տվե՛ք, և կտրվի ձեզ. ձեր գոգը կլցվի լա՛վ չափով՝ լեփ-լեցուն, առատ, որովհետև ինչ չափով որ չափեք, նույնով էլ ձեզ կչափվի»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԺՈՂՈՎՈՂ 5:10

Դրամ սիրողը դրամից չի կշտանա, և ոչ էլ հարստություն սիրողը՝ շահույթից։ Սա էլ է ունայնություն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 13:8

Ոչ ոքի ոչինչ պարտական չմնաք, բացի միմյանց սիրելուց, որովհետև ընկերոջը սիրողն օրենքը կատարել է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գործք Առաքելոց 20:35

Ամեն բան ձեզ ցույց տվեցի, որ այսպես պետք է աշխատել և հոգ տանել տկարներին ու Տեր Հիսուսի խոսքը հիշել, որ ասաց. "Ավելի երանելի է տալը, քան առնելը"»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 6:21

որովհետև որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ Կորնթացիներին 9:8

Բայց Աստված կարող է ամեն շնորհ առատացնել ձեր մեջ, որպեսզի դուք ամեն բանում միշտ լիովին ինքնաբավ լինելով՝ ամեն բարի գործի համար առատանաք,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԾՆՆԴՈՑ 13:2

Աբրամը շատ հարուստ էր անասուններով, արծաթով և ոսկով։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 19:21

Հիսուսը նրան ասաց. «Եթե ուզում ես կատարյալ լինել, գնա վաճառի՛ր ունեցվածքդ ու տո՛ւր աղքատներին և երկնքում գանձ կունենաս. ու եկ ի՛նձ հետևիր»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Հովհաննես 3:17

Ով այս աշխարհի բարիքներն ունենա և իր եղբորը որևէ բանի կարոտ տեսնի ու իր խիղճը նրա առաջ փակի, Աստծու սերը նրա մեջ ինչպե՞ս կարող է ապրել։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 22:7

Հարուստը տիրում է աղքատներին, և փոխ առնողը ստրուկ է լինում փոխ տվողին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Տիմոթեոսին 6:10

Որովհետև արծաթասիրությունը բոլոր չարիքների արմատն է, որին ձգտելով՝ ոմանք հավատից մոլորվեցին ու իրենք իրենց բազում ցավեր պատճառեցին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 22:9

Բարյացակամ աչք ունեցողն օրհնված կլինի, որովհետև իր հացից տալիս է աղքատին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 6:24

Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի։ Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 3:9

Տիրոջը պատվի՛ր քո ունեցվածքից և քո բոլոր բերքերի երախայրիքից։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԾՆՆԴՈՑ 41:34-36

Թող փարավոնն այսպես անի. երկրի վրա գործակալներ նշանակի, որպեսզի Եգիպտոսի երկրի առատության յոթ տարիներին վերցվի բերքի մեկ հինգերորդ մասը։ Եվ թող հավաքեն գալիք այդ լավ տարիների ամբողջ պաշարը, փարավոնի ձեռքի տակ ցորեն դիզեն և քաղաքներում պաշար պահեն։ Այդ պարենը պաշար կլինի երկրի համար այն յոթ տարիների սովի դեմ, որ լինելու է Եգիպտոսի երկրում, որպեսզի երկիրը սովից չկորչի»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԼՔ 22:25

Եթե իմ ժողովրդից քեզ մոտ եղած մի աղքատի փող փոխ տաս, վաշխառուի նման մի՛ եղիր նրա հանդեպ և վաշխ մի՛ դիր նրա վրա։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 13:11

Ունայնությամբ կուտակված ունեցվածքը կպակասի, բայց քիչ-քիչ հավաքողն այն կավելացնի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՄԱՂԱՔԻԱ 3:10

Ամբողջ տասանորդը գանձատո՛ւն տարեք, որպեսզի իմ տան մեջ պաշար լինի, և սրանով ինձ փորձե՛ք,- ասում է Զորքերի Տերը,- թե արդյոք ձեզ համար չե՞մ բացելու երկնքի պատուհանները և օրհնություն հեղելու ձեզ վրա, այնքան շատ, որ բավարար տեղ չլինի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Տիմոթեոսին 6:18

Թող բարիք գործեն, բարի գործերով հարստանան, առատաձեռն լինեն և ուրիշին բաժին հանեն իրենց ունեցածից։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 14:28

Որովհետև ձեզանից ո՞վ է, որ կամենա աշտարակ շինել և նախ չնստի, ծախսը չհաշվի, թե ավարտելու համար բավական միջոց ունի՞։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 21:20

Իմաստունի բնակարանում ցանկալի գանձ և յուղ կգտնվի, բայց անմիտը կուլ կտա այն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԶԵԿԻԵԼ 28:4

Քո իմաստությամբ ու հանճարով քեզ համար հարստություն վաստակեցիր և ոսկի ու արծաթ հավաքեցիր քո գանձարաններում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 16:11

Արդ եթե անիրավ մամոնայի մեջ հավատարիմ չեղաք, ո՞վ ձեզ ճշմարիտը կվստահի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՂԵՎՏԱԿԱՆ 19:13

Քո հարևանին մի՛ զրկիր և հափշտակություն մի՛ արա։ Քեզ համար վարձով աշխատողի օրական վարձը գիշերվանից մինչև հաջորդ առավոտ քեզ մոտ չմնա։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 12:15

Եվ նրանց ասաց. «Տեսե՛ք և զգուշացե՛ք ագահությունից. որովհետև մարդու կյանքը նրա կուտակած ունեցվածքը չէ»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՂԵՎՏԱԿԱՆ 25:35-37

Եթե քո եղբայրը աղքատանա, և նրա ձեռքը քեզ մոտ թուլանա, նրան պիտի օգնես իբրև օտարականի և պանդուխտի, որպեսզի քեզ մոտ ապրի։ Վաշխ ու տոկոս չպիտի վերցնես նրանից, այլ պիտի վախենաս քո Աստծուց, որ եղբայրդ քեզ մոտ ապրի։ Փողդ վաշխով չպիտի տաս նրան, կերակուրդ տոկոսով չտաս նրան։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 11:1

Խարդախ կշեռքը զզվելի է Տիրոջ համար, իսկ ուղիղ կշռաքարը նրան հաճելի է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 30:8-9

Ունայնությունն ու սուտ խոսքը հեռացրո՛ւ ինձանից, ինձ աղքատություն կամ հարստություն մի՛ տուր, իմ բաժին հացո՛վ կերակրիր ինձ։ Չլինի թե կշտանամ և քեզ ուրանամ և ասեմ. «Ո՞վ է Տերը». և չլինի թե աղքատանամ ու գողանամ և արատավորեմ իմ աստծու անունը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 13:22

Բարին ժառանգություն է թողնում իր թոռների համար, բայց մեղավորի հարստությունը արդարի համար է պահված։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՄԱՂԱՔԻԱ 3:8-9

Մի՞թե մարդ Աստծուն կկողոպտի. սակայն դուք ինձ կողոպտում եք։ Դուք ասում եք. “Քեզնից ի՞նչ ենք կողոպտում”. տասանորդի և բարձրացման ընծայի մեջ։ Դուք անեծքով անիծված եք, որովհետև ազգովին կողոպտեցիք ինձ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 21:1-4

Հիսուսը նայեց, տեսավ հարուստներին, որոնք իրենց ընծաները գանձանակն էին գցում։ Այն ժամանակ նրանց ասաց. «Ազգը ազգի դեմ կելնի, թագավորությունը՝ թագավորության դեմ։ Մեծ երկրաշարժեր և տարբեր տեղերում սով ու ժանտախտ կլինեն, երկնքից արհավիրքներ ու մեծամեծ նշաններ կլինեն։ Բայց այս բոլորից առաջ ձեզ կձերբակալեն ու կհալածեն, ժողովարաններին ու բանտերին կմատնեն և թագավորների ու կուսակալների առաջ կտանեն իմ անվան համար։ Եվ դա ձեզ համար առիթ կլինի վկայության։ Արդ ձեր սրտի մե՛ջ դրեք, որ պատասխան տալու համար նախապես չպատրաստվեք, որովհետև ես խոսք ու իմաստություն կտամ ձեզ, որոնց ձեր բոլոր հակառակորդները չեն կարողանա հակաճառել, ոչ էլ ընդդիմանալ։ Եվ կմատնվեք ծնողներից ու եղբայրներից, ազգականներից ու բարեկամներից, և ձեզանից ոմանց կսպանեն։ Իմ անվան պատճառով բոլորը ձեզ կատեն։ Բայց ձեր գլխից մի մազ չի կորչի։ Եվ ձեր համբերությամբ ձեր հոգիները կփրկեք։ Տեսավ նաև մի աղքատ այրի կնոջ, որն այնտեղ երկու լումա գցեց։ Երբ Երուսաղեմը զորքերով շրջապատված տեսնեք, այն ժամանակ իմացե՛ք, որ նրա ավերումը մոտ է։ Այն ժամանակ նրանք, որ Հրեաստանում են, թող լեռները փախչեն, իսկ նրանք, որ քաղաքի մեջ են, թող հեռանան, և նրանք, որ գյուղերում են, թող քաղաք չմտնեն։ Որովհետև այդ օրերը վրեժխնդրության օրեր են, որպեսզի բոլոր գրվածները կատարվեն։ Բայց այն օրերին վա՛յ հղիներին և ստնտուներին, որովհետև երկրի վրա մեծ նեղություն է լինելու, և այդ ժողովրդի վրա՝ բարկություն։ Սրով կընկնեն և բոլոր ազգերի մեջ գերի կտարվեն, և Երուսաղեմը հեթանոսների կողմից ոտնակոխ կլինի, մինչև որ հեթանոսների ժամանակները լրանան։ Արեգակի, լուսնի ու աստղերի վրա նշաններ կլինեն. երկրի վրա ազգերը կխռովվեն և կտագնապեն ծովի ալեկոծումից և շառաչյունից։ Մարդկանց սրտերը կնվաղեն վախից ու տագնապից, որ ամբողջ աշխարհի վրա գալու են. քանի որ երկնքի զորությունները պիտի շարժվեն։ Եվ այն ժամանակ Մարդու Որդուն ամպերի վրա (Դան. 7.13) զորությամբ ու մեծ փառքով գալիս կտեսնեն։ Եվ երբ այս բաներն սկսեն լինել, վե՛ր նայեք ու ձեր գլուխները բարձրացրե՛ք, որովհետև ձեր փրկությունը մոտ է»։ Եվ նրանց մի առակ ասաց. «Նայե՛ք թզենուն ու բոլոր ծառերին։ Եվ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս աղքատ այրին բոլորից ավելի գցեց, Երբ արդեն բողբոջում են, տեսնելով՝ ինքներդ իմանում եք, որ ամառը մոտ է։ Այդպես էլ դուք, երբ այս բոլոր բաները կատարված տեսնեք, իմացե՛ք, որ Աստծու արքայությունը մոտ է։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս բոլորը տեղի կունենան այնքան ժամանակ, որքան ապրում է այս սերունդը։ Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի։ Զգո՛ւյշ եղեք ձեր անձերի համար. գուցե ձեր սրտերը ծանրանան զեխությամբ, հարբեցողությամբ և այս կյանքի հոգսերով, ու այդ օրը հանկարծակի ձեզ վրա հասնի։ Որովհետև այն որոգայթի պես կհասնի բոլորի վրա, ովքեր բնակվում են ամբողջ երկրի երեսին։ Ուրեմն արթո՛ւն կացեք ու ամեն ժամ աղոթե՛ք, որ արժանի լինեք փրկվելու այն ամենից, որ տեղի է ունենալու, և կանգնելու Մարդու Որդու առաջ»։ Ցերեկները տաճարում ուսուցանում էր, իսկ գիշերները դուրս էր գալիս ու մնում Ձիթենյաց կոչվող լեռան վրա։ Եվ ամբողջ ժողովուրդը վաղ առավոտից գնում էր տաճար՝ նրան լսելու։ որովհետև նրանք բոլորն իրենց ավելացածից գցեցին Աստծու ընծաների մեջ, իսկ սա իր չքավորությունից իր ամբողջ ապրուստը, ինչ որ ուներ, գցեց»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Եբրայեցիներին 13:5

Վարքն առանց արծաթասիրության թող լինի. բավարա՛ր համարեք այն, ինչ ձեռք եք բերել, որովհետև ինքն իսկ ասաց. «Քեզ չեմ թողնելու ու չեմ լքելու»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՐԵՄԻԱ 17:7-8

Օրհնյա՜լ լինի այն մարդը, որ Տիրոջն է վստահում, և Տերն է նրա վստահությունը։ Նա ջրերի մոտ տնկված մի ծառի նման կլինի. նա իր արմատները կձգի գետի մոտով և չի տեսնի տաքության գալու ժամանակը. նրա տերևները կանաչ կլինեն, երաշտի տարում նա չի մտահոգվի և չի դադարի պտուղ տալուց։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 6:19-21

Ձեզ համար գանձեր մի՛ դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգն ապականում են, և որտեղ գողերը սողոսկում են ու գողանում։ Արդ, երբ ողորմություն անես, մի՛ փողահարիր քո առաջ, ինչպես կեղծավորներն են ժողովարաններում և փողոցներում անում, որպեսզի մարդկանցից փառավորվեն։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. նրանք իրենց վարձն ստացել են։ Այլ ձեզ համար երկնքո՛ւմ գանձեր դիզեք, որտեղ ո՛չ ցեցը, ո՛չ ժանգը չեն ապականում, ո՛չ էլ գողերն են սողոսկում ու գողանում. որովհետև որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՕՐԵՆՔ 8:18

այլ հիշի՛ր քո Տեր Աստծուն, որովհետև նա է այդ հարստությունը ձեռք բերելու համար քեզ ուժ տվողը, որպեսզի հաստատի քո հայրերի հետ երդումով արած իր ուխտը, ինչպես այսօր։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՕՐԵՆՔ 15:7-8

Եթե քո Տեր Աստծու քեզ տված երկրի քաղաքներից մեկում քո եղբայրներից մեկն աղքատ լինի, ապա քո սիրտը չխստացնես և քո ձեռքը չփակես քո աղքատ եղբոր առջև, այլ անպատճառ ձեռքդ բաց կանես նրա համար և նրա կարիքների բավարար լինելու չափ փոխ կտաս նրան։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՕՐԵՆՔ 23:19-20

Քո եղբորից տոկոս չառնես, ո՛չ փողի տոկոս, ո՛չ ուտելիքի կամ որևէ բանի, որ տրվում է տոկոսով։ Պոռնկորդին չմտնի Տիրոջ ժողովատեղի. նրա տասներորդ սերունդն անգամ չպետք է մտնի Տիրոջ ժողովրդի մեջ։ Օտարականից կարող ես շահ ձեռք բերել, բայց քո եղբորից շահ ձեռք չբերես, որպեսզի քո Տեր Աստվածը քո ձեռնարկած բոլոր գործերում օրհնի քեզ այն երկրում, ուր դու մտնելու ես այն ժառանգելու համար։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՕՐԵՆՔ 28:12

Տերն իր բարության գանձը, այսինքն՝ երկինքը կբացի քեզ համար, որպեսզի իր ժամանակին անձրև տա քո երկրին և օրհնի քո ձեռքի բոլոր գործերը. դու փոխ կտաս շատ ազգերի, բայց ինքդ փոխ չես առնի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՕՐԵՆՔ 28:47-48

Քանի որ դու ուրախությամբ և հոժար սրտով չծառայեցիր քո Տեր Աստծուն ամեն բանի առատության համար, դրա համար էլ սովի, ծարավի, մերկության և ամեն տեսակ կարիքի մեջ դու կծառայես քո թշնամիներին, որ Տերը կուղարկի քո դեմ։ Նա երկաթե լուծ կդնի քո պարանոցին, մինչև որ բնաջինջ անի քեզ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՕՐԵՆՔ 28:12-13

Տերն իր բարության գանձը, այսինքն՝ երկինքը կբացի քեզ համար, որպեսզի իր ժամանակին անձրև տա քո երկրին և օրհնի քո ձեռքի բոլոր գործերը. դու փոխ կտաս շատ ազգերի, բայց ինքդ փոխ չես առնի։ Տերը քեզ կդարձնի գլուխ և ոչ թե պոչ. դու միշտ վերևում կլինես և ներքևում չես լինի, եթե հնազանդվես քո Տեր Աստծու պատվիրաններին, որոնք ես այսօր պատվիրում եմ քեզ, որ պահես ու կատարես

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:23

Եվ Սողոմոն թագավորը հարստությամբ և իմաստությամբ գերազանցեց երկրի բոլոր թագավորներին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 29:12

Քեզանից են հարստությունն ու պատիվը, և դու ես ամենի վրա տիրողը, քո ձեռքում են զորությունն ու կարողությունը, և քո ձեռքում է ամենքին մեծացնելն ու հզորացնելը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 29:16

Ո՛վ մեր Տեր Աստված, այս ամբողջ առատությունը, որ մենք պատրաստել ենք մի տուն կառուցելու համար քո սուրբ անվանը, գալիս է քո ձեռքից, և ամեն ինչ քոնն է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 1:11-12

Աստված ասաց Սողոմոնին. «Քանի որ դա է քո սրտում եղածը, և դու չխնդրեցիր հարստություն, ստացվածք, փառք, ո՛չ քո թշնամիների կյանքը և ո՛չ էլ երկար օրեր, այլ քեզ համար խնդրեցիր իմաստություն և գիտություն, որպեսզի կառավարես իմ ժողովրդին, որի վրա ես քեզ թագավոր արեցի, քեզ տրվում է իմաստություն և գիտություն. բայց քեզ պիտի տամ նաև հարստություն, ստացվածք և պատիվ, որպիսին քեզանից առաջ եղած թագավորները չեն ունեցել, և քեզանից հետո եկողներն էլ չեն ունենա»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 31:5-6

Երբ այս հրամանը տարածվեց, այն ժամանակ Իսրայելի որդիներն առատորեն բերեցին ցորենի, գինու, յուղի, մեղրի և բոլոր անդաստանների բերքերի երախայրիքը. նրանք առատորեն բերեցին նաև ամեն ինչի տասանորդը։ Հուդայի քաղաքներում բնակվող Իսրայելի և Հուդայի որդիները նույնպես բերեցին արջառների ու ոչխարների տասանորդները և իրենց Տեր Աստծուն նվիրված սուրբ բաների տասանորդները և դարսեցին կույտ-կույտ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 32:27-29

Եզեկիան շատ մեծ հարստություն և փառք ունեցավ և իր համար գանձարաններ շինեց արծաթի, ոսկու, թանկարժեք քարերի, խնկեղենի, ասպարների և ամեն տեսակ ցանկալի անոթների համար, շտեմարաններ՝ ցորենի, գինու և յուղի բերքերի համար, ախոռներ՝ ամեն տեսակ անասունների համար և փարախներ՝ հոտերի համար։ Նա իր համար քաղաքներ կառուցեց և շատ ոչխարներ ու արջառներ ունեցավ, որովհետև Աստված նրան չափազանց շատ ստացվածք էր տվել։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՆԵԵՄԻԱ 5:11

Խնդրում եմ, նրանց արտերը, նրանց այգիները, ձիթենիներն ու տներն այսօր իրե՛նց վերադարձրեք և հարյուրից մեկը նրանցից ձեզ հասանելի արծաթը, ցորենը, գինին և յուղն էլ»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 6:6-8

Մրջյունի մո՛տ գնա, ո՛վ ծույլ, նրա ճանապարհները տե՛ս և իմաստո՛ւն եղիր. Նա ղեկավար, զորական կամ կառավարող չունի, Բայց իր հացը պատրաստում է ամռանը, իր ուտելիքը հնձի ժամանակ է հավաքում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 10:4

Ծույլ ձեռքը աղքատություն է պատճառում, իսկ ժիր ձեռքը հարստացնում է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 11:4

Ցասման օրը հարստությունից օգուտ չկա, բայց արդարությունը կազատի մահից։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 11:24-25

Մարդ կա, որ իր ստացվածքը ցրելով ավելացնում է, և կա, որ շատ է խնայում ու աղքատության է հասնում։ Առատաձեռն մարդը կբարգավաճի, և ոռոգողն ինքն էլ կոռոգվի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 14:23

Ամեն տքնության մեջ օգուտ կա, իսկ շուրթերի դատարկաբանությունը միայն դեպի կարիք է տանում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 15:16

Լավ է քիչը Տիրոջ երկյուղով, քան թե մեծ գանձը՝ խռովությամբ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 15:27

Ագահորեն վաստակողը դժբախտացնում է իր տունը, իսկ կաշառքներ ատողը կապրի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 16:3

Քո գործերը Տիրո՛ջը հանձնիր, և քո մտադրությունները կհաստատվեն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 16:8

Լավ է քիչն արդարությամբ, քան թե մեծ եկամուտները՝ անիրավությամբ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 17:18

Պակասամիտ մարդը երաշխավորություն է տալիս և գրավ դնում իր ընկերոջ համար։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 19:17

Աղքատին ողորմացողը փոխ է տալիս Տիրոջը, և նա կհատուցի նրան հասանելիքը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 21:5

Աշխատասերի մտադրություններն իրապես դեպի առատություն են տանում, բայց ամեն շտապող միայն դեպի կարիք է հասնում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 22:1

Բարի անունը մեծ հարստությունից նախընտրելի է, շնորհքն արծաթից ու ոսկուց ավելի լավ է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 22:16

Ով որ զրկում է աղքատին՝ իր հարստությունը շատացնելու համար, և ով որ հարուստին է տալիս, միայն կարիքավոր կլինի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 22:26-27

Մի՛ եղիր այն գրավ տվողներից, որոնք պարտքի համար երաշխավոր են լինում. Եթե վճարելու ոչինչ չունենաս, ինչո՞ւ անկողինդ տակիցդ հանեն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 23:4-5

Մի՛ տքնիր հարստանալու համար, ըմբռնողությո՛ւն ունեցիր դրանից հրաժարվելու. Աչքերդ կսևեռես հարստության վրա, բայց արդեն այն չկա. այն իր համար թևեր է շինում և արծվի պես երկինք թռչում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 24:27

Դրսի գործերդ կարգավորի՛ր, քեզ համար պատրաստի՛ր քո արտում, ապա շինի՛ր տունդ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 27:23-24

Լա՛վ իմացիր քո ոչխարների վիճակը, ուշադրությո՛ւն դարձրու քո հոտերին, Որովհետև հարստությունը հավիտենական չէ, և ոչ էլ թագն է սերնդեսերունդ տևում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԺՈՂՈՎՈՂ 5:19

Ամեն մարդու, որին Աստված հարստություն և ստացվածք է տվել, նրան նաև իշխանություն է տալիս դրանից ուտելու, իր բաժինն առնելու և իր աշխատանքով ուրախանալու. սա Աստծու պարգևն է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԺՈՂՈՎՈՂ 7:12

Որովհետև իմաստության հովանին արծաթի հովանու պես է, բայց գիտության օգուտը սա է, որ իմաստությունն իր տերերին ապրեցնում է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 55:2

Ինչո՞ւ եք ձեր դրամը ծախսում մի բանի համար, որ հաց չէ, ինչո՞ւ եք ծախսում ձեր վաստակը այն բանի համար, որ չի կշտացնում։ Ուշադրությա՛մբ լսեք ինձ և բարի՛ք ճաշակեք ու ձեր անձը զվարճացրե՛ք պարարտ ուտելիքներով։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՐԵՄԻԱ 17:11

Անիրավությամբ հարստություն դիզողն իր չածածը թխսող կաքավի պես է. այն իր օրերի կեսին կլքի նրան, և իր վերջում հիմար կլինի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՆԳԵ 2:8

Իմն է արծաթը և իմն է ոսկին,- ասում է Զորքերի Տերը։-

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 6:33

Դուք նախ Աստծու արքայությունն ու նրա արդարությո՛ւնը փնտրեք, և այդ ամենը ավելիով ձեզ կտրվի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 16:26

Մարդուն ի՞նչ օգուտ, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի, կամ մարդն ի՞նչ փրկագին կտա։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 25:14-30

Մի մարդ օտար երկիր գնալիս կանչեց իր ծառաներին ու իր ունեցվածքը նրանց հանձնեց. մեկին հինգ քանքար տվեց, մեկին՝ երկու, մյուսին՝ մեկ. յուրաքանչյուրին՝ ըստ իր կարողության, և մեկնեց։ Նա, ով հինգ քանքար էր ստացել, դրանցով գործարք արեց և հինգ քանքար ևս շահեց։ Նույնպես և նա, ով երկու քանքար էր ստացել, երկու քանքար ևս շահեց։ Իսկ նա, ով մեկն էր ստացել, գնաց, հողը փորեց ու իր տիրոջ արծաթը թաքցրեց։ Եվ շատ ժամանակ անց ծառաների տերը եկավ ու նրանցից հաշիվ պահանջեց։ Նրանցից հինգն իմաստուն էին, իսկ հինգը՝ հիմար։ Նրա մոտ եկավ հինգ քանքար ստացողը, բերեց ևս հինգ քանքար ու ասաց. "Տե՛ր, ինձ հինգ քանքար տվեցիր. ահա դրանցով ես հինգ քանքար ևս շահեցի"։ Եվ նրա տերը նրան ասաց. "Լա՛վ, բարի ու հավատարի՛մ ծառա, քանի որ դու քչի մեջ հավատարիմ եղար, ես քեզ շատի վրա կկարգեմ. մտի՛ր քո տիրոջ ուրախության մեջ"։ Նրա մոտ եկավ նաև երկու քանքար ստացողը և ասաց. "Տե՛ր, ինձ երկու քանքար տվեցիր. տե՛ս, ես դրանցով երկու քանքար ևս շահեցի"։ Նրա տերն ասաց նրան. "Լա՛վ, բարի ու հավատարի՛մ ծառա, քանի որ դու քչի մեջ հավատարիմ եղար, ես քեզ շատի վրա կկարգեմ. մտի՛ր քո տիրոջ ուրախության մեջ"։ Նրա մոտ եկավ մեկ քանքար ստացողը ևս ու ասաց. "Տե՛ր, ես գիտեի, որ դու խիստ մարդ ես. հնձում ես այնտեղ, ուր չես սերմանել, և հավաքում ես այնտեղից, որտեղ չես ցանել։ Եվ վախենալով գնացի, քո քանքարը հողի մեջ թաքցրի. ահա քոնը"։ Նրա տերը պատասխանեց և ասաց. "Չար ու ծո՛ւյլ ծառա, գիտեիր, որ հնձում եմ այնտեղ, ուր չեմ սերմանել, և հավաքում եմ այնտեղից, որտեղ չեմ ցանել։ Ուրեմն դու պետք է իմ արծաթը դրամափոխների մոտ դնեիր, որ երբ ես գայի, իմ ունեցածը տոկոսով ստանայի։ Արդ, վերցրե՛ք սրանից քանքարը և տասը քանքար ունեցողի՛ն տվեք։ Որովհետև ամեն ոք, ով ունի, նրան կտրվի ու կավելացվի, բայց ով չունի, նրանից ունեցածն էլ կվերցվի։ Հիմարներն իրենց լապտերները վերցրին, բայց իրենց հետ ձեթ չառան։ Իսկ այդ անպիտան ծառային գցե՛ք խավարի մեջ. այնտեղ կլինի լաց ու ատամների կրճտոց"։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մարկոս 4:19

բայց աշխարհիս հոգսերն ու հարստության պատրանքը և ուրիշ ցանկությունները ներխուժում են, խոսքը խեղդում և անպտուղ են դարձնում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 12:33-34

Վաճառե՛ք ձեր ունեցվածքը և ողորմությո՛ւն տվեք, ձեզ համար չհնացող քսակնե՛ր պատրաստեք, որ հարատև գանձ է երկնքում, ուր գողը չի մոտենում, ոչ էլ ցեցն է ապականում։ Որովհետև որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սրտերը կլինեն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 14:28-30

Որովհետև ձեզանից ո՞վ է, որ կամենա աշտարակ շինել և նախ չնստի, ծախսը չհաշվի, թե ավարտելու համար բավական միջոց ունի՞։ Գուցե երբ հիմքը գցի և չկարողանա ավարտել, բոլոր տեսնողներն սկսեն նրան ծաղրել Հիսուսը օրենսգետներին ու փարիսեցիներին ասաց. «Շաբաթ օրը բժշկություն անելն օրինավո՞ր է, թե՞ ոչ»։ ու ասել. "Այս մարդն սկսեց կառուցել, բայց չկարողացավ ավարտել"։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 16:10-12

Քիչ բանի մեջ հավատարիմը շատի մեջ էլ է հավատարիմ, և քիչ բանի մեջ անիրավը շատի մեջ էլ է անիրավ։ Արդ եթե անիրավ մամոնայի մեջ հավատարիմ չեղաք, ո՞վ ձեզ ճշմարիտը կվստահի։ Եթե օտարին պատկանողի մեջ հավատարիմ չեղաք, ձեզ պատկանողը ո՞վ կտա ձեզ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 16:13

Ոչ մի ծառա չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև կա՛մ մեկին կատի, մյուսին կսիրի, կա՛մ մեկին կպատվի, մյուսին կարհամարհի։ Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 19:11-27

Եվ մինչ նրանք լսում էին այս բաները, մի առակ էլ հավելեց, որովհետև Երուսաղեմին էր մոտենում, և նրանք կարծում էին, թե Աստծու արքայությունը շուտով հայտնվելու է։ Արդ ասաց. «Մի ազնվական մարդ հեռու երկիր գնաց, որպեսզի իր թագավորությունը ստանա ու վերադառնա։ Կանչելով իր տասը ծառաներին՝ նրանց տասը մնաս տվեց ու ասաց. "Շահարկե՛ք, մինչև գամ"։ Բայց նրա համաքաղաքացիները ատում էին նրան. պատգամավորներ ուղարկեցին նրա հետևից և ասացին. "Չենք ուզում, որ դա մեզ վրա թագավորի"։ Եվ նա, թագավորությունը ստացած, վերադարձավ ու ասաց, որ կանչեն այն ծառաներին, որոնց արծաթ էր տվել, որպեսզի իմանա, թե ով ի՛նչ է շահել։ Առաջինը եկավ ու ասաց. "Տե՛ր, քո մնասը տասը մնաս շահ բերեց"։ Նրան ասաց. "Լա՛վ, բարի՛ ծառա, քանի որ քիչ բանում հավատարիմ եղար, տասը քաղաքի վրա իշխանությո՛ւն ունեցիր"։ Երկրորդը եկավ ու ասաց. "Տե՛ր, քո մնասը հինգ մնաս շահ բերեց"։ Նրան էլ ասաց. "Դու էլ հինգ քաղաքի վրա՛ եղիր"։ Եվ ահա մի մարդ՝ Զակքեոս անունով, որ մաքսապետ էր և հարուստ, Մյուսն էլ եկավ ու ասաց. "Տե՛ր, ահա քո մնասը, որ թաշկինակի մեջ փաթաթած պահում էի։ Վախենում էի քեզանից, որովհետև դու խիստ մարդ ես. վերցնում ես, ինչ որ չես դրել, և հնձում ես, ինչ որ չես ցանել"։ Եվ նրան ասաց. "Քո բերանով եմ քեզ դատելու, չա՛ր ծառա։ Գիտեիր, որ ես խիստ մարդ եմ, վերցնում եմ, ինչ որ չեմ դրել, հնձում եմ, ինչ որ չեմ ցանել. այդ ինչո՞ւ իմ արծաթը լումայափոխներին չտվեցիր, որ ես երբ գայի, այն շահով հետ առնեի"։ Եվ ներկա գտնվողներին ասաց. "Վերցրե՛ք դրանից մնասը ու տվե՛ք տասը մնաս ունեցողին"։ Նրան ասացին. "Տե՛ր, նա արդեն տասը մնաս ունի"։ "Ասում եմ ձեզ, որ ամեն ունեցողի կտրվի, իսկ չունեցողից, ինչ էլ որ ունի, կվերցվի։ Իսկ իմ այն թշնամիներին, որոնք չէին ուզում, որ ես իրենց վրա թագավորեմ, այստե՛ղ բերեք ու իմ առաջ սպանե՛ք"»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գործք Առաքելոց 2:44-45

Բոլոր հավատացյալները նույն տեղում էին համախմբվում, և նրանց ողջ ունեցածն ընդհանուր էր։ Նրանք վաճառում էին իրենց ունեցվածքն ու կալվածքները և բաժանում էին բոլորին. ով ինչի կարիք ունենար։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գործք Առաքելոց 4:34-35

Նրանց մեջ ոչ ոք որևէ բանի կարոտ չէր, քանի որ նրանք, ովքեր ագարակների կամ տների տեր էին, վաճառում էին դրանք և վաճառվածի գումարը առաքյալների տրամադրության տակ էին դնում, և յուրաքանչյուրին բաշխվում էր ըստ իր ունեցած կարիքի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 12:13

Սրբերի կարիքներին հաղորդակի՛ց եղեք, հյուրասիրությա՛ն հետևեք։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Կորնթացիներին 4:2

Արդ տնտեսներից այն է պահանջվում, որ յուրաքանչյուրը հավատարիմ լինի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Կորնթացիներին 16:2

Ամեն շաբաթվա առաջին օրը ձեզանից ամեն մեկը թող իր մոտ պահի այն խնայողությունը, որ հաջողվել է հավաքել, որ չլինի թե երբ գամ, հանգանակություն հավաքելն այդ ժամանակ լինի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ Կորնթացիներին 8:2

Որովհետև նրանց կրած նեղության և մեծ փորձության մեջ նրանց ուրախությունն անսահման եղավ, և ծանր աղքատության մեջ նրանք շատ առատաձեռն եղան։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ Կորնթացիներին 8:9

Որովհետև գիտեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը. նա, որ հարուստ էր, ձեզ համար աղքատացավ, որպեսզի դուք նրա աղքատանալով հարստանաք։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ Կորնթացիներին 9:6-7

Որովհետև ով խնայողաբար է սերմանում, խնայողաբար էլ կհնձի, իսկ ով առատությամբ է սերմանում, առատությամբ էլ կհնձի։ Ամեն մեկը թող ըստ իր սրտի հոժարության տա և ոչ թե տրտմությամբ կամ հարկադրաբար, որովհետև Աստված սիրում է հոժարությամբ տվողին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ Կորնթացիներին 9:10-11

Բայց նա, ով սերմ ցանողին սերմ է պարգևում և ուտելու հաց, նա ձեզ սերմերն էլ կպարգևի ու կբազմացնի և ձեր արդարության պտուղը կաճեցնի։ Ամեն ինչում ամեն տեսակ առատությամբ հարստանալով՝ մեր միջոցով այն որպես հանգանակություն կբաժանեք, որն էլ կհանդիսանա որպես Աստծուն մատուցվող գոհություն.

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Փիլիպպեցիներին 4:11-13

Կարիքի մեջ լինելուս համար չեմ ասում, որովհետև ես սովորել եմ բավարարվել նրանով, ինչի մեջ որ կամ. գիտեմ կարիքի մեջ ապրելն էլ, առատության մեջ լինելն էլ. ամեն բանում ամեն ինչի տեղյակ եմ՝ թե՛ կշտանալուն, թե՛ քաղցելուն, թե՛ առատությանը, թե՛ կարիքին։ Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Կողոսացիներին 3:23-24

Ինչ էլ որ անեք, սրտա՛նց արեք, ինչպես կանեիք Տիրոջ և ոչ թե մարդկանց համար, իմանալով, որ Տիրոջից ժառանգության հատուցումը կստանաք, որովհետև Տիրոջը՝ Քրիստոսին եք ծառայում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Թեսաղոնիկեցիներին 4:11-12

և ջանաք խաղաղ լինել։ Եվ ամեն մեկն իր գործն անի, ու ձեր իսկ ձեռքո՛վ աշխատեք, ինչպես որ ձեզ պատվիրեցինք, որ դրսի մարդկանց հետ պարկեշտությամբ վարվեք ու ոչ մի բանի կարոտ չլինեք։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Տիմոթեոսին 6:17-19

Այս աշխարհի հարուստներին պատվիրի՛ր, որ չմեծամտանան և ոչ էլ հույսը դնեն ունայն հարստության վրա, այլ Աստծու վրա, որ վայելելու համար ամեն բան առատապես տալիս է մեզ։ Թող բարիք գործեն, բարի գործերով հարստանան, առատաձեռն լինեն և ուրիշին բաժին հանեն իրենց ունեցածից։ Իրենք իրենց համար գանձ հավաքելով՝ լավ հիմք կունենան հանդերձյալի համար, որպեսզի ճշմարիտ կյանք ձեռք բերեն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Տիտոսին 3:14

Բայց մերոնք էլ թող սովորեն անհրաժեշտ կարիքների համար բարի գործերի մեջ մնալ, որպեսզի անօգուտ չլինեն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հակոբոս 1:5

Իսկ եթե ձեզանից մեկն իմաստության պակասություն ունի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին առանց նախատելու պարզապես տալիս է, և նրան կտրվի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հակոբոս 2:15-16

Եթե մի եղբայր կամ քույր մերկ լինեն կամ օրվա ուտելիքի կարոտ, և ձեզանից մեկն ասի նրանց. «Գնացե՛ք խաղաղությամբ, տաքացե՛ք ու կշտացե՛ք», բայց մարմնին անհրաժեշտ բաները նրանց չտաք, ի՞նչ օգուտ է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հակոբոս 4:13-15

Ուրեմն դուք, որ ասում եք. «Այսօր կամ վաղն այսինչ քաղաքը կգնանք ու այնտեղ մի տարի կմնանք, առևտուր կանենք և դրամ կշահենք», դուք, որ վաղվա օրը չգիտեք, ի՞նչ է ձեր կյանքը. մի գոլորշի է, որ մի կարճ ժամանակ երևում է, իսկ հետո անհետանում։ Փոխարենը պետք է ասեիք. «Եթե Տերը կամենա, ու ապրենք, այս կամ այն բանը կանենք»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հակոբոս 5:1-3

Իսկ այժմ, հարուստնե՛ր, լացե՛ք ու ողբացե՛ք այն թշվառությունների վրա, որ գալու են ձեզ վրա։ Եղբայրնե՛ր, չարչարանքի ու համբերատարության օրինակ ունեցե՛ք մարգարեներին, որոնք Տիրոջ անունով քարոզեցին։ Ահա համբերողներին երանի ենք տալիս։ Հոբի համբերության մասին լսել եք և տեսել Տիրոջով նրա վերջը, որովհետև Տերը բազմագութ է և ողորմած։ Եվ ամեն բանից առաջ, եղբայրնե՛ր, մի՛ երդվեք ո՛չ երկնքով, ո՛չ երկրով, ո՛չ էլ մի ուրիշ երդումով։ Բայց ձեր «այո»-ն՝ «այո», և «ոչ»-ը «ոչ» թող լինի, որ դատաստանի տակ չընկնեք։ Եթե ձեզանից մեկը նեղություն է կրում, թող աղոթի. եթե մեկն ուրախանում է, թող սաղմոս ասի։ Եթե ձեզանից մեկը հիվանդ է, թող եկեղեցու երեցներին կանչի, որ նրա վրա աղոթք անեն, նրան յուղով օծեն Տիրոջ անունով։ Հավատով աղոթքը հիվանդին կփրկի, ու Տերը նրան ոտքի կկանգնեցնի։ Իսկ եթե մեղք գործած լինի, նրան թողություն կտրվի։ Միմյանց խոստովանե՛ք ձեր մեղքերը և միմյանց համար աղոթե՛ք, որ բժշկվեք։ Արդարի աղոթքը ավելի ուժեղ է ներգործում։ Եղիան մեզ պես մարդ էր. նա ջերմեռանդ աղոթեց, որ անձրև չգա, և երկրի վրա երեք տարի ու վեց ամիս անձրև չեկավ։ Դարձյալ աղոթեց, և երկինքն անձրև տվեց, ու երկիրն իր պտուղը բուսցրեց։ Եղբայրնե՛ր, եթե ձեզանից մեկը ճշմարտության ճանապարհից շեղվի, իսկ մեկ ուրիշը նրան հետ բերի, Ձեր հարստությունը փտել է, և ձեր հագուստները ցեցի կեր են դարձել, թող իմանա, որ մեղավորին իր մոլորության ճանապարհից հետ բերողը մի հոգու մահից կփրկի և բազում մեղքերից կմաքրի։ ձեր ոսկին ու արծաթը ժանգոտել են, և դրանց ժանգը ձեր դեմ վկայություն է լինելու ու ձեր մարմինները կրակի պես ուտելու է։ Դուք վերջին օրերի համար գանձեր դիզեցիք։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հակոբոս 5:4

Ահա աղաղակում է վարձը այն մշակների, որոնք ձեր արտերում աշխատեցին, և դուք նրանց վարձը պահեցիք։ Հնձողների աղաղակները զորությունների Տիրոջ ականջին հասան։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Պետրոս 4:10

Յուրաքանչյուր ոք ինչ շնորհ ընդունել է, այն իրա՛ր մատակարարեք որպես Աստծու զանազան շնորհների բարի տնտեսներ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Պետրոս 5:2-3

արածեցրե՛ք Աստծու հոտը, որ ձեզ մոտ է՝ վերակացու լինելով ոչ թե ստիպված, այլ հոժարակամ՝ ըստ Աստծու, ոչ թե շահասիրությամբ, այլ հոժարությամբ, ոչ թե նրանց տիրելով, որ բաժին են ընկել ձեզ, այլ հոտին օրինակ լինելով։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գ Հովհաննես 1:2

Սիրելի՛ս, աղոթում եմ քո բոլոր հաջողությունների և քո առողջության համար, ինչպես քո հոգին է հաջողության մեջ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հայտնություն 3:17-18

Որովհետև ասում ես. "Ես հարուստ եմ և ավելի հարստացա. ոչ մի բանի կարոտ չեմ"։ Բայց չգիտես, որ դու թշվառ ու ողորմելի, աղքատ, կույր ու մերկ ես։ Ես քեզ խորհուրդ եմ տալիս. գնի՛ր ինձնից կրակի մեջ թրծված ոսկի, որ հարստանաս, և սպիտակ զգեստներ, որ հագնես, որպեսզի քո մերկությունը չերևա, և չամաչես. աչքերիդ դե՛ղ դիր, որ տեսնես։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՕՐԵՆՔ 15:10

Անպատճառ պետք է տաս նրան, և նրան տալիս սիրտդ չնեղվի, որովհետև քո Տեր Աստվածը դրա համար կօրհնի քեզ քո բոլոր գործերում և քո բոլոր ձեռնարկումներում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 11:28

Իր հարստության վրա հույս դնողը կտապալվի, բայց արդարները սաղարթի պես կծաղկեն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 18:11

Հարուստի ունեցվածքն իր ամուր բերդաքաղաքն է և նրա երևակայության մեջ բարձր պարսպի նման է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԺՈՂՈՎՈՂ 11:1-2

Հացդ գցի՛ր ջրերի երեսին, որովհետև շատ օրեր հետո այն կգտնես։ Սրտիցդ հանի՛ր վիշտը և մարմնիցդ վանի՛ր ցավը, որովհետև մանկությունն ու երիտասարդությունը ունայն են։ Յոթ կամ ութ հոգու բաժի՛ն տուր, որովհետև չգիտես, թե երկրի վրա ի՛նչ չարիք պիտի լինի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 8:3

Հովհաննան՝ Հերովդեսի տան տեսուչ Քուզայի կինը, Շուշանը և շատ ուրիշներ, որոնք իրենց ունեցվածքով ծառայում էին նրան։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել

Աղոթք առ Աստված

Տե՛ր, քեզ եմ մոտենում, որովհետև գիտեմ, որ միայն դու ես ամեն բարիքի աղբյուրը և հարստություն տվողը։ Խնդրում եմ՝ իմաստություն տուր ինձ ճիշտ կառավարելու իմ ֆինանսները և չհավատալու դրանց, այլ միայն քեզ։ Բեր իմ կյանքն ու տունս ամբողջական ֆինանսական փոփոխություն՝ համաձայն քո խոսքի։ Օգնիր ինձ միշտ հիշելու, որ դու ես ամեն ինչի տվողը և որ ամեն օր օրհնում ես իմ կյանքը, որպեսզի կարողանամ օրհնել ուրիշներին։ Օգնիր ինձ լինելու քո զավակը, որը հավատարմորեն տասանորդ է տալիս՝ պահելու իր սիրտը ագահությունից ու ժլատությունից։ Օգնիր ինձ պահպանելու խորը հաղորդակցություն քեզ հետ՝ հասկանալու համար, որ ոչինչ իմը չէ, և ամեն ինչ քո ձեռքից է գալիս։ Ուզում եմ ավելի ու ավելի կառչել քո խոսքին, որովհետև այն իմ երաշխիքն է՝ լինելու իմ ֆինանսների լավ կառավարիչը և հաղթանակ տանելու իմ կյանքի յուրաքանչյուր ոլորտում։ Շնորհակալ եմ, որ դու աղքատացար՝ ինձ հարստացնելու համար, այնպես որ ինձ փրկեցիր աղքատությունից, կործանումից ու թշվառությունից։ Հիսուսի անունով, Ամեն։
Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ