Biblia Todo Logo
Աստվածաշնչի խոսքեր
- Գովազդներ -

Կատեգորիա

ՈւրախացեքՍերբարեկամությունՓառաբանություն և երկրպագությունԴուք խմում եքԾնողներՕրհնությունՀարսանիքՀարմարավետությունԾննդյան օրՀույսԱվետարանելՀավատքՈւժՀուղարկավորությունԵրիտասարդներԱմուսնություններԿանայքՄահԵրեխաներԱռաջարկելովԱղոթքՆերողությունՓրկությունԱռողջությունՍրբությունՀավիտենական կյանքԿարող էԱստվածՀիսուսՀոգևոր իրականությունԿարիքների ժամանակներժամանակներՕրհնիրԲարեխոսի՛րՊահքՀատուկ օրերԵրախտագիտությունՀնազանդությունԲոլոր առիթներովԱստծո բաներըԲնությունԽաղաղությունհայտնիԳեղեցիկԿիրակիՀատուկ իրադարձություններՆախարարություններԱյցելուներՑավ և դժվարությունՈւրախությունվատությունները և կախվածությունըՄարգարեությունՓողՍեռական թեմաներՄեղքերԱրդարադատությունԴժվար հատվածներԱնգիր անելԿյանքի փուլերԱղոթքՀարցումներԶգոններՀրավերներՇունչՍուրբ ԾնունդՎստահությունԱստվածաշնչյան խոստումներՊաշտպանությունՍուրբ ՀոգիԿռապաշտություն

107 «Գրքից»՝ արծաթի մասին

107 «Գրքից»՝ արծաթի մասին

Երբեմն ծանրանում ենք կյանքի դժվարություններից, հատկապես նյութական հոգսերից՝ հաշվի առնելով, որ շատերս ապրում ենք այնպիսի երկրներում, որտեղ անհրաժեշտ է ունենալ բավարար միջոցներ կենսական կարիքները հոգալու համար։

Սակայն, որպես Աստծո զավակներ, պետք է մեր բոլոր խնդիրները, այդ թվում՝ նյութականները, հանձնենք Աստվածաշնչին, քանի որ միայն դրանում է Տերը միշտ տալիս մեզ անհրաժեշտ պատասխանը։

Աղոթենք, որ Աստծո խոսքը լուսավորի մեր ճանապարհը և լինի ջահ մեր ոտքերի համար։ «Աստված մեր ապավենն է ու մեր զորությունը, ամեն ժամանակ օգնական՝ նեղության մեջ։ Ուստի չենք վախենա, թեև երկիրը շարժվի, և լեռները տեղափոխվեն ծովերի սրտերը» (Սաղմոս 46։1-2)։




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 22:16

ոսկով, արծաթով, պղնձով ու երկաթով աշխատող անհամար արհեստավորներ։ Վե՛ր կաց ու գործի՛ր, և Տերը քեզ հետ է լինելու»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գործք Առաքելոց 20:33

Ես ձեզանից ոչ ոքի արծաթը կամ ոսկին կամ հագուստը չցանկացա։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԶԵԿԻԵԼ 28:4

Քո իմաստությամբ ու հանճարով քեզ համար հարստություն վաստակեցիր և ոսկի ու արծաթ հավաքեցիր քո գանձարաններում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 8:19

Իմ պտուղն ընտիր ոսկուց լավ է, մաքուր ոսկուց, իմ բերքը՝ ընտիր արծաթից։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 10:9

Ձեր գոտիների մեջ ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ և ո՛չ էլ պղնձադրամ վերցրեք.

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԾՆՆԴՈՑ 13:2

Աբրամը շատ հարուստ էր անասուններով, արծաթով և ոսկով։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՐԵՄԻԱ 10:9

Տափակ ծեծված արծաթը Թարսիսից, իսկ ոսկին Ուփազից է բերվում. վարպետի և ոսկերչի ձեռքի գործ են. կապուտակ և ծիրանի է նրանց զգեստը, բոլորը վարպետների գործ են։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԾՆՆԴՈՑ 20:16

Եվ Սառային ասաց. «Ահա հազար արծաթ տվեցի քո եղբորը. դա քեզ համար աչքերի քող թող լինի այն ամենի համար, որ պատահեց քեզ. արդարացած ես բոլորի առաջ»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 25:11

Պատշաճ ասված խոսքը արծաթե զարդերի մեջ ոսկե խնձորների նման է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 16:16

Իմաստություն ստանալը ոսկուց որչա՜փ լավ է, և ըմբռնում շահելն արծաթից ընտիր է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԶԵԿԻԵԼ 7:19

Իրենց արծաթը փողոցները պիտի գցեն, և նրանց ոսկին անմաքուր իրի նման պիտի դառնա. Տիրոջ ցասման օրը նրանց արծաթն ու ոսկին չեն կարողանալու ազատել նրանց։ Նրանք չեն հագեցնելու իրենց անձերը և իրենց ստամոքսը չեն լցնելու, որովհետև դրանք եղան նրանց անօրենության գայթակղությունը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԶԱՔԱՐԻԱ 13:9

Եվ այդ երրորդ մասը կրակի մեջ պիտի գցեմ և նրանց պիտի զտեմ, ինչպես արծաթն են զտում։ Եվ նրանց պիտի փորձեմ, ինչպես ոսկին են փորձում. նրանք կկանչեն իմ անունը, և ես նրանց կպատասխանեմ. ես կասեմ. “Իմ ժողովուրդն է”։ Եվ նրանք կասեն. “Տերը մեր Աստվածն է”»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԾՆՆԴՈՑ 23:15-16

«Տե՛ր իմ, ի՛նձ լսիր. հողամասը չորս հարյուր սիկղ արծաթ արժե. դա ի՞նչ է իմ ու քո միջև. ուրեմն թաղի՛ր քո մեռելին»։ Աբրահամը լսեց Եփրոնին. և Աբրահամը կշռեց արծաթն ու տվեց Եփրոնին, ինչպես նա ասել էր Քետի որդիների ներկայությամբ, այսինքն՝ չորս հարյուր սիկղ արծաթ՝ վաճառականների մոտ ընդունված կշիռով։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԾՆՆԴՈՑ 24:35

Տերը շատ է օրհնել իմ տիրոջը, և նա մեծ մարդ է։ Նրան տվել է հոտեր ու արջառներ, արծաթ ու ոսկի, ծառաներ ու աղախիններ, ուղտեր ու էշեր։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԾՆՆԴՈՑ 37:28

Երբ մադիանացի վաճառականներն անցնում էին, Հովսեփին քաշեցին, դուրս հանեցին գբից և քսան արծաթով Հովսեփին վաճառեցին իսմայելացիներին. նրանք էլ Հովսեփին տարան Եգիպտոս։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԾՆՆԴՈՑ 42:25

Հովսեփը հրամայեց, որ նրանց պարկերը լցնեն ցորենով, ամեն մեկի փողը դնեն իր քսակի մեջ և նրանց պաշար տան ճանապարհի համար։ Այդպես էլ արվեց նրանց։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԾՆՆԴՈՑ 44:8

Ահա այն փողը, որ գտել էինք մեր պարկերի բերանին, ետ բերեցինք քեզ Քանանի երկրից. էլ ինչպե՞ս կարող էինք գողանալ քո տիրոջ տնից արծաթ կամ ոսկի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԼՔ 3:22

այլ ամեն կին իր հարևանուհուց և իր տանը բնակվող կնոջից կխնդրի արծաթե զարդեր և ոսկե զարդեր, զգեստներ. դրանք կդնեք ձեր որդիների և աղջիկների վրա և կկողոպտեք եգիպտացիներին»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԼՔ 11:2

Հիմա ասա՛ ժողովրդին, որ ամեն տղամարդ իր հարևանից և ամեն կին իր հարևանուհուց արծաթյա և ոսկյա զարդեր խնդրի»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԼՔ 12:35-36

Իսրայելի որդիները Մովսեսի խոսքի համաձայն արեցին. եգիպտացիներից նրանք ուզեցին արծաթյա ու ոսկյա զարդեր և զգեստներ։ Տերը շնորհ տվեց իր ժողովրդին եգիպտացիների առաջ, և եգիպտացիները նրանց ուզածը տվեցին, և նրանք կողոպտեցին եգիպտացիներին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԼՔ 20:23

Ինձ զուգահեռ պաշտելու համար ձեզ համար ոսկե կամ արծաթե աստվածներ չշինեք։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԼՔ 21:32

Եթե եզը հարվածի ծառայի կամ աղախնի, երեսուն սիկղ արծաթ պիտի տա նրանց տիրոջը, և եզը պիտի քարկոծվի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԼՔ 22:17

Եթե նրա հայրը բնավ չուզենա նրան տալ, խաբողը կույսերի օժիտի չափ փող պիտի վճարի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԼՔ 25:3

Սրանք են այն ընծաները, որ պիտի վերցնեք նրանցից. ոսկի, արծաթ և պղինձ,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԼՔ 26:19

Այդ քսան շրջանակների տակ կդնես քառասուն արծաթե խարիսխներ. մեկ շրջանակի տակ՝ երկու խարիսխ նրա երկու ցցվածքների համար, և մյուս շրջանակի տակ՝ երկու խարիսխ նրա երկու ցցվածքների համար։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԼՔ 30:16

Իսրայելի որդիներից կվերցնես քավության արծաթը և այն կտաս ժողովի վրանի ծառայության համար, որպեսզի Տիրոջ առաջ դա հիշատակ լինի Իսրայելի որդիներին՝ ձեր անձերին քավություն անելու համար»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԼՔ 35:5

“Ձեր միջից Տիրոջ համար ընծա՛ վերցրեք։ Ում սիրտը որ հոժար է, թող ընծա բերի Տիրոջ համար. ոսկի, արծաթ, պղինձ,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԼՔ 36:24

Քսան շրջանակների տակ դրեց քառասուն արծաթե խարիսխ. մեկ շրջանակի տակ՝ երկու խարիսխ իր երկու ցցվածքների համար, և մյուս շրջանակի տակ էլ՝ երկու խարիսխ իր երկու ցցվածքների համար։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՂԵՎՏԱԿԱՆ 5:15

«Եթե մեկը հանցանք գործի և մեղանչի Տիրոջ սուրբ բաների հանդեպ, իր հանցանքի զոհի համար իր հոտերից անարատ խոյ թող մատուցի Տիրոջը քո գնահատած արծաթի սիկղի արժողությամբ՝ ըստ սրբարանի սիկղի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՂԵՎՏԱԿԱՆ 22:11

Բայց քահանայի փողով գնված անձը և նրա տանը ծնվածը կարող են ուտել դրանից։ Նրանք կարող են ուտել նրա կերակուրից։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՂԵՎՏԱԿԱՆ 27:3

Քո գնահատելն այսպիսին թող լինի. եթե դա տղամարդ է՝ քսան տարեկանից մինչև վաթսուն տարեկան, քո գնահատությունը թող լինի հիսուն սիկղ արծաթ՝ ըստ սրբարանի սիկղի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՂԵՎՏԱԿԱՆ 27:16

Եթե մի մարդ իր կալվածքից մի արտ նվիրաբերի Տիրոջը, ապա այն թող գնահատվի ըստ դրա վրա ցանված սերմի. մեկ քոռ գարու սերմի դիմաց՝ հիսուն սիկղ արծաթ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՂԵՎՏԱԿԱՆ 27:25

Քո բոլոր գները պիտի սահմանվեն ըստ սրբարանի սիկղի. մեկ սիկղը քսան կերատ լինի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԹՎԵՐ 3:50

Նա Իսրայելի որդիների թվով ավելացած առաջնեկներից վերցրեց հազար երեք հարյուր վաթսունհինգ սիկղ արծաթ՝ ըստ սրբարանի սիկղի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԹՎԵՐ 7:13

Այս էր նրա ընծան. հարյուր երեսուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե սկուտեղ, ըստ սրբարանի սիկղի յոթանասուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե կոնք՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար յուղով հունցված ընտիր ալյուրով,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԹՎԵՐ 18:16

Դրանք կփրկագնես մեկ ամսական դառնալուց հետո, կփրկագնես հինգ սիկղ արծաթի գնով՝ ըստ սրբարանի սիկղի. մեկ սիկղը քսան կերատ է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԹՎԵՐ 31:22

ոսկին, արծաթը, պղինձը, երկաթը, անագը, կապարը

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՕՐԵՆՔ 7:25

Նրանց աստվածների քանդակված կուռքերը կայրես կրակով։ Դրանց վրա եղած ոսկին ու արծաթը չցանկանաս և չվերցնես քեզ համար, որպեսզի դրանով որոգայթի մեջ չբռնվես, քանի որ քո Տեր Աստծու առաջ դրանք գարշելի են։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՕՐԵՆՔ 8:13

քո արջառներն ու հոտերը շատանան, քո արծաթն ու ոսկին շատանա, քո ունեցած ամեն ինչը շատանա,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՕՐԵՆՔ 8:18

այլ հիշի՛ր քո Տեր Աստծուն, որովհետև նա է այդ հարստությունը ձեռք բերելու համար քեզ ուժ տվողը, որպեսզի հաստատի քո հայրերի հետ երդումով արած իր ուխտը, ինչպես այսօր։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՕՐԵՆՔ 17:17

Նաև իր կանանց չշատացնի, որպեսզի իր սիրտը չխոտորվի, և իր համար շատ արծաթ ու ոսկի չկուտակի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՕՐԵՆՔ 22:19

նրա վրա տուգանք կդնեն հարյուր սիկղ արծաթ և կտան աղջկա հորը, որովհետև նա վարկաբեկել է իսրայելացի կույսի անունը։ Նա թող մնա նրա կինը, և իր ամբողջ կյանքի ընթացքում նա չի կարող արձակել նրան։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՕՐԵՆՔ 23:19-20

Քո եղբորից տոկոս չառնես, ո՛չ փողի տոկոս, ո՛չ ուտելիքի կամ որևէ բանի, որ տրվում է տոկոսով։ Պոռնկորդին չմտնի Տիրոջ ժողովատեղի. նրա տասներորդ սերունդն անգամ չպետք է մտնի Տիրոջ ժողովրդի մեջ։ Օտարականից կարող ես շահ ձեռք բերել, բայց քո եղբորից շահ ձեռք չբերես, որպեսզի քո Տեր Աստվածը քո ձեռնարկած բոլոր գործերում օրհնի քեզ այն երկրում, ուր դու մտնելու ես այն ժառանգելու համար։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՕՐԵՆՔ 25:13-15

Տոպրակիդ մեջ տեսակ-տեսակ կշռաքարեր չլինեն՝ մեծ ու փոքրիկ։ Քո տանը տեսակ-տեսակ չափսեր չլինեն՝ մեծ ու փոքր։ Քո կշեռքի քարը ճշգրիտ և արդար լինի, արդուդ ճշգրիտ և արդար լինի, որպեսզի կյանքիդ օրերը երկար լինեն այն երկրում, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀԵՍՈՒ 6:19

Ամբողջ արծաթն ու ոսկին և պղնձե ու երկաթե ամանները Տիրոջ համար սուրբ կլինեն և կմտնեն Տիրոջ գանձարանը»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀԵՍՈՒ 7:21

ավարի մեջ տեսա Սենեարի մի գեղեցիկ վերարկու, երկու հարյուր սիկղ արծաթ և հիսուն սիկղ ծանրությամբ մի ձուլակտոր ոսկի. ցանկանալով՝ վերցրի դրանք. և ահա դրանք թաքցված են հողի տակ իմ վրանում, իսկ արծաթը դրա տակ է»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 17:2-4

Նա իր մորն ասաց. «Այն հազար հարյուր արծաթը, որ քեզնից վերցվել էր, որի համար անեծք տվեցիր և ասացիր իմ ականջին, ահա այդ արծաթն ինձ մոտ է, ես եմ այն վերցրել»։ Մայրը նրան ասաց. «Թող իմ որդյակն օրհնյալ լինի Տիրոջից»։ Եվ նա հազար հարյուր արծաթը վերադարձրեց իր մորը, բայց նրա մայրն ասաց. «Ես այդ արծաթն իմ ձեռքից նվիրեցի Տիրոջն իմ որդու համար՝ դրանից քանդակած և ձուլածո կուռք շինելու համար, ուստի հիմա այն տալիս եմ քեզ»։ Իսկ նա այդ արծաթը վերադարձրեց իր մորը, և մայրը երկու հարյուր արծաթ վերցրեց ու դրանք տվեց ոսկերչին. նա էլ դրանցից քանդակած և ձուլածո կուռք շինեց, որը Միքայի տանն էր։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:36

Եվ քո տանից ով որ մնա, մի կտոր արծաթի համար և մի նկանակ հացի համար կգա նրան երկրպագելու և կասի. "Աղաչում եմ, ինձ քահանայական մի պաշտոնի՛ դիր, որ մի պատառ հաց ուտեմ"”»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:8

Եվ ծառան դարձյալ Սավուղին պատասխանեց ու ասաց. «Ահա ինձ մոտ մեկ քառորդ սիկղ արծաթ կա. այն կտամ Աստծու մարդուն, որ նա մեր ճանապարհը ցույց տա մեզ»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:10-11

Թովուն իր որդի Հովրամին ուղարկեց Դավիթ թագավորի մոտ՝ նրան ողջունելու և շնորհավորելու նրան Ադրաազարի դեմ պատերազմելու և նրան հաղթելու համար (որովհետև Ադրաազարը պատերազմ էր մղում Թովունի դեմ)։ Հովրամը վերցրել էր արծաթե անոթներ, ոսկե անոթներ և պղնձե անոթներ։ Դավիթ թագավորը դրանք էլ Տիրոջը նվիրեց իր նվիրած այն արծաթի ու ոսկու հետ, որ նա վերցրել էր իր հաղթած բոլոր ազգերից՝

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:51

Այսպես կատարվեց այն ամբողջ գործը, որ Սողոմոն թագավորն արեց Տիրոջ տան համար. և Սողոմոնը տարավ իր հայր Դավթի նվիրած արծաթը, ոսկին ու անոթները և դրեց Տիրոջ տան գանձարանում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:21

Եվ Սողոմոն թագավորի ըմպելիքի բոլոր անոթները ոսկե էին, և «Լիբանանի անտառի տան» բոլոր անոթները մաքուր ոսկուց էին, արծաթից չէին, քանի որ Սողոմոնի օրոք արծաթը մի բան չէր համարվում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:18

Եվ Ասան վերցրեց Տիրոջ տան գանձի մեջ և թագավորի տան գանձի մեջ մնացած ամբողջ արծաթն ու ոսկին և տվեց իր ծառաների ձեռքը, և Ասա թագավորը դրանք ուղարկեց Դամասկոսում բնակվող ասորիների թագավորին՝ Էզիոնի որդի Տաբրեմոնի որդի Բենադադին՝ ասելով.

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 5:5

Ասորիների թագավորն ասաց. «Գնա՛, ես էլ նամակ կուղարկեմ Իսրայելի թագավորին»։ Նա գնաց ու իր հետ վերցրեց տասը տաղանդ արծաթ, վեց հազար ոսկի և տասը ձեռք փոխնորդ հագուստներ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:13-15

Միայն թե Տիրոջ տուն եկած փողից Տիրոջ տան համար չշինվեցին արծաթե բաժակներ, պատրույգի մկրատներ, տաշտեր, փողեր և ամեն տեսակ ոսկե անոթներ ու արծաթե անոթներ, այլ տալիս էին գործավարներին, և դրանով նորոգում էին Տիրոջ տունը։ Եվ հաշիվ չէին ուզում այն մարդկանցից, որոնց ձեռքն էր տրվում փողը, որ գործավորներին տային, որովհետև հավատարմորեն էին աշխատում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:19-20

Ասորեստանի թագավոր Փուղը հարձակվեց երկրի վրա։ Մանայեմը Փուղին հազար տաղանդ արծաթ տվեց, որպեսզի նա օգնության ձեռք մեկնի իրեն՝ թագավորությունը իր ձեռքում հաստատելու համար։ Նա տասնվեց տարեկան էր, երբ դարձավ թագավոր, և հիսուներկու տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունն էր Հեքելիա՝ Երուսաղեմից։ Այս արծաթը Ասորեստանի թագավորին տալու համար Մանայեմը հարկ դրեց Իսրայելի բոլոր հարուստների վրա՝ յուրաքանչյուրին հիսուն սիկղ արծաթ։ Ասորեստանի թագավորը ետ դարձավ և չմնաց այնտեղ՝ այդ երկրում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:4

«Գնա՛ Քեղկիա քահանայապետի մոտ, և թող նա Տիրոջ տան համար բերված արծաթը հաշվի, որը դռան պահապանները հավաքել են ժողովրդից,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 18:10-11

նա իր որդի Ադորամին ուղարկեց Դավիթ թագավորի մոտ՝ նրան ողջունելու և շնորհավորելու նրան, որ պատերազմել է Ադրաազարի դեմ ու նրան հաղթել (որովհետև Թովուն պատերազմներ էր մղել Ադրաազարի դեմ), և նա ամեն տեսակ ոսկե, արծաթե և պղնձե անոթներ ուղարկեց Դավթին։ Դավիթ թագավորը դրանք էլ նվիրեց Տիրոջը այն արծաթի և ոսկու հետ, որ վերցրել էր բոլոր ազգերից՝ Եդովմի, Մովաբի, Ամմոնի որդիներից, փղշտացիներից և ամաղեկացիներից։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 29:2-7

Ես իմ ամբողջ կարողությամբ իմ Աստծու տան համար պատրաստել եմ ոսկի՝ ոսկե իրերի համար, արծաթ՝ արծաթե իրերի համար, պղինձ՝ պղնձե իրերի համար, երկաթ՝ երկաթե իրերի համար, փայտ՝ փայտե իրերի համար, եղնգաքարեր, ընդելուզելու քարեր, գեղեցիկ ու գույնզգույն քարեր, ամեն տեսակ թանկարժեք քարեր և մեծ քանակությամբ մարմարիոն։ Դավիթն ասաց հավաքված ամբողջ ժողովրդին. «Հիմա օրհնեցե՛ք ձեր Տեր Աստծուն»։ Եվ հավաքված ամբողջ ժողովուրդն օրհնեց իր հայրերի Տեր Աստծուն և խոնարհվելով՝ երկրպագեց Տիրոջն ու թագավորին։ Հաջորդ օրը Տիրոջը մատուցեցին զոհեր ու ողջակեզներ՝ հազար զվարակ, հազար խոյ և հազար գառ՝ դրանց հեղելու նվերներով, և բազմաթիվ զոհեր ամբողջ Իսրայելի համար։ Այդ օրը մեծ ուրախությամբ կերան ու խմեցին Տիրոջ առջև և երկրորդ անգամ թագավոր հռչակեցին Դավթի որդի Սողոմոնին, Տիրոջ առջև նրան գլխավոր օծեցին, իսկ Սադոկին՝ քահանա։ Սողոմոնը Տիրոջ գահի վրա նստեց որպես թագավոր իր հոր՝ Դավթի փոխարեն։ Նա հաջողություն ունեցավ, և ամբողջ Իսրայելը հնազանդվում էր նրան։ Բոլոր իշխաններն ու զորեղ մարդիկ, նաև Դավիթ թագավորի բոլոր որդիները հպատակվեցին Սողոմոն թագավորին։ Տերը շատ բարձրացրեց Սողոմոնին բոլոր իսրայելացիների աչքին և նրա վրա դրեց թագավորական այնպիսի մի փառք, որ նրանից առաջ չէր ունեցել Իսրայելի վրա եղած ոչ մի թագավոր։ Այսպես Հեսսեի որդի Դավիթը թագավորեց ամբողջ Իսրայելի վրա։ Նրա թագավորությունը Իսրայելի վրա տևեց քառասուն տարի. Քեբրոնում նա թագավորեց յոթ տարի, իսկ Երուսաղեմում՝ երեսուներեք տարի։ Նա մեռավ բարի ծերության մեջ՝ հագեցած իր ապրած օրերից, հարստությունից և փառքից։ Նրա որդի Սողոմոնը թագավորեց նրա փոխարեն։ Դավիթ թագավորի առաջին և վերջին գործերը գրված են Սամուել տեսանողի հիշատակարանում, Նաթան մարգարեի հիշատակարանում և Գադ տեսանողի հիշատակարանում. Եվ տակավին իմ Աստծու տան նկատմամբ իմ ունեցած սիրուց մղված՝ իմ ունեցած ոսկու և արծաթի գանձը ես տալիս եմ Աստծու տանը, բացի այն ամենից, որ պատրաստել եմ սուրբ տան համար. նրա ամբողջ թագավորությունը և հզոր գործերը, նաև այն, ինչ տեղի է ունեցել նրա ժամանակ թե՛ Իսրայելում և թե՛ մյուս երկրների բոլոր թագավորություններում։ երեք հազար տաղանդ ոսկի Օփիրի ոսկուց և յոթ հազար տաղանդ մաքուր արծաթ՝ շինությունների որմերը երեսապատելու, ոսկյա ամեն առարկայի և արծաթյա ամեն առարկայի և արվեստագետների ամեն տեսակ գործի համար։ Էլ ո՞վ է հոժարությամբ այսօր նվեր մատուցելու Տիրոջը»։ Այն ժամանակ տոհմերի իշխանները, Իսրայելի ցեղերի իշխանները, հազարապետներն ու հարյուրապետները և թագավորի գործերի վերակացուները հոժար եղան ընծայելու։ Նրանք Աստծու տան ծառայության համար տվեցին հինգ հազար տաղանդ, տասը հազար դահեկան ոսկի, տասը հազար տաղանդ արծաթ, տասնութ հազար տաղանդ պղինձ և հարյուր հազար տաղանդ երկաթ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 1:15

Թագավորը արծաթն ու ոսկին Երուսաղեմում հասարակ քարերի պես դարձրեց, իսկ եղևնափայտն այնքան առատ, որքան դաշտում աճող մոլաթզենիները։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 9:14

բացի այն, որ բերում էին առևտրականներն ու վաճառականները, և բացի այն ոսկուց ու արծաթից, որ բերում էին Արաբիայի թագավորներն ու երկրի նախարարները Սողոմոնի համար։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 24:14

Գործն ավարտելուց հետո փողի մնացած մասը բերեցին թագավորի և Հովիադայի առաջ, և Տիրոջ տան համար անոթներ շինվեցին, անոթներ պաշտամունքի և ողջակեզների համար, խնկամաններ և ոսկե ու արծաթե այլ անոթներ։ Հովիադայի բոլոր օրերին միշտ ողջակեզներ էին մատուցում Տիրոջ տանը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԶՐԱՍ 1:4

Իսկ մնացած բոլորը՝ ամեն տեղերից, ուր էլ որ պանդուխտ լինի նա, նրան թող օգնեն արծաթով և ոսկով, ունեցվածքով և անասուններով՝ Երուսաղեմում եղող Աստծու տան համար կամավոր ընծաների հետ”»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԶՐԱՍ 7:15-16

Եվ տանես այն արծաթն ու ոսկին, որ թագավորը և նրա խորհրդականները հոժարակամ տվեցին Իսրայելի Աստծուն, որի տունը Երուսաղեմում է։ Եվ այն ամբողջ արծաթն ու ոսկին, որ գտար Բաբելոնի ողջ գավառում, այն կամավոր ընծաների հետ, որ ժողովուրդն ու քահանաները նվիրում են իրենց Աստծու տան համար, որ Երուսաղեմում է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՆԵԵՄԻԱ 5:11

Խնդրում եմ, նրանց արտերը, նրանց այգիները, ձիթենիներն ու տներն այսօր իրե՛նց վերադարձրեք և հարյուրից մեկը նրանցից ձեզ հասանելի արծաթը, ցորենը, գինին և յուղն էլ»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՆԵԵՄԻԱ 7:70-71

Եվ բոլոր տոհմապետներից ոմանք գործի համար տվեցին. Աթարսաթան գանձարանին տվեց հազար ոսկի դրամ, հիսուն սկավառակ, հինգ հարյուր երեսուն քահանայական պատմուճան։ Եվ տոհմապետներից ոմանք գործի գանձանակին տվեցին քսան հազար ոսկի դրամ, երկու հազար երկու հարյուր մնաս արծաթ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԹԵՐ 3:9

Եթե թագավորին հաճելի է, թող հրաման գրվի, որ նրանց ոչնչացնեն. տասը հազար տաղանդ արծաթ կշռած կտամ գործակատարների ձեռքով, որ տանեն արքունի գանձարանը»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀՈԲ 22:25

Այն ժամանակ Ամենակարողը կլինի քո ոսկու կտորն ու քո փայլուն արծաթը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀՈԲ 27:16-17

Եթե նա հողի պես արծաթ էլ դիզելու լինի և ցեխի չափ հագուստներ պատրաստի, Նա կպատրաստի, բայց արդարը կհագնի, և արծաթն իբրև բաժին անմեղը կստանա։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀՈԲ 28:1

«Անշուշտ, արծաթն իր հանքն ունի, և ոսկին՝ տեղ, որտեղ այն զտում են.

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 12:6

Տիրոջ խոսքերը մաքուր խոսքեր են, ինչպես այն արծաթը, որ հողե բովի մեջ մաքրված է և յոթ անգամ զտված։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 66:10

Որովհետև դու քննեցիր մեզ, ո՜վ Աստված, փորձեցիր մեզ, ինչպես արծաթն է փորձվում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:72

Քո բերանի օրենքն ինձ համար բարի է ավելի, քան հազարավոր ոսկի ու արծաթ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 2:4

Եթե դու այն որոնես արծաթի պես և գանձերի նման փնտրես,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 3:14

Որովհետև նրա շահը արծաթի շահից և նրա շահույթը մաքուր ոսկուց լավ է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 8:10-11

Իմ խրա՛տն առեք և ոչ թե արծաթը, և գիտությունը, քան ընտիր ոսկին։ Որովհետև իմաստությունը գոհարներից լավ է, և բոլոր ցանկալի բաները չեն կարող հավասարվել նրան»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 10:20

Արդարի լեզուն ընտիր արծաթ է, իսկ անիրավների սիրտը չնչին արժեք ունի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 17:3

Արծաթի համար հալոց կա, և ոսկու համար՝ քուրա, բայց սրտերը քննողը Տերն է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 22:1

Բարի անունը մեծ հարստությունից նախընտրելի է, շնորհքն արծաթից ու ոսկուց ավելի լավ է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 25:4

Արծաթից հանի՛ր խարամը, և արծաթագործի համար անոթի հումք դուրս կգա։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՌԱԿՆԵՐ 27:21

Հալոցը՝ արծաթին, իսկ քուրան՝ ոսկուն, նույնպես էլ մարդը փորձվում է իրեն գովաբանող բերանով։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԺՈՂՈՎՈՂ 2:8

Ինձ համար արծաթ և ոսկի, թագավորների և գավառների գանձեր կուտակեցի, ինձ համար երգիչներ ու երգչուհիներ ձեռք բերեցի և մարդկանց որդիների զվարճությունները՝ բազմաթիվ հարճեր։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԺՈՂՈՎՈՂ 5:10

Դրամ սիրողը դրամից չի կշտանա, և ոչ էլ հարստություն սիրողը՝ շահույթից։ Սա էլ է ունայնություն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 1:22

Քո արծաթը խարամ է դարձել, քո գինին խառնված է ջրով։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 2:7

Նրանց երկիրը լցված է արծաթով ու ոսկով, և նրանց գանձերին թիվ չկա. նրանց երկիրը լցված է ձիերով, և նրանց ռազմակառքերին վերջ չկա։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 13:17

«Ահա ես նրանց դեմ պիտի հանեմ մարերին։ Նրանք բանի տեղ չեն դնում արծաթը և ոսկին չեն ախորժում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 48:10

Ահավասիկ ես քեզ զտեցի, բայց ոչ որպես արծաթ, ես քեզ փորձեցի նեղությա՛ն հալոցում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 55:2

Ինչո՞ւ եք ձեր դրամը ծախսում մի բանի համար, որ հաց չէ, ինչո՞ւ եք ծախսում ձեր վաստակը այն բանի համար, որ չի կշտացնում։ Ուշադրությա՛մբ լսեք ինձ և բարի՛ք ճաշակեք ու ձեր անձը զվարճացրե՛ք պարարտ ուտելիքներով։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՐԵՄԻԱ 6:30

Խոտան արծաթ են կոչելու նրանց, որովհետև Տերը մերժեց նրանց»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 4:1

Ինչպե՜ս է խամրել ոսկին, փոխվել է մաքուր ոսկին. բոլոր փողոցների գլխին են թափված սրբարանի քարերը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԶԵԿԻԵԼ 16:17

Եվ դու վերցրիր այն ոսկուց ու արծաթից շքեղ զարդերը, որ ես էի քեզ տվել. քեզ համար տղամարդու պատկերներ սարքեցիր ու նրանցով շնացար։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԶԵԿԻԵԼ 22:20-22

արծաթը, պղինձը, երկաթը, կապարն ու անագը հալոցի մեջ հավաքելու պես, որ նրա վրա կրակ փչեն՝ հալեցնելու համար, նույնպես էլ իմ բարկությամբ ու զայրույթով պիտի ժողովեմ ձեզ, դնեմ ու հալեցնեմ։ Եվ ձեզ պիտի ժողովեմ, ձեզ վրա փչեմ իմ ցասման կրակով, և դուք պիտի հալվեք նրա մեջ։ Ինչպես որ արծաթն է հալվում հալոցում, նույնպես էլ դուք պիտի հալվեք նրա մեջ և պիտի իմանաք, որ Տերը՝ ես եմ իմ զայրույթը թափել ձեզ վրա”»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԶԵԿԻԵԼ 27:12

Թարսիսը քեզ հետ վաճառականություն էր անում. քո ամեն տեսակ առատ ապրանքի դիմաց արծաթով, երկաթով, անագով և կապարով էին անում առևտուրը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԴԱՆԻԵԼ 2:32

Այս արձանի գլուխը մաքուր ոսկուց էր, նրա կուրծքն ու բազուկները՝ արծաթից, նրա մեջքն ու ազդրերը՝ պղնձից,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԴԱՆԻԵԼ 11:38

Սակայն իր տեղում կպատվի ամրոցների աստծուն և իր հայրերի չճանաչած աստծուն կպատվի ոսկով, արծաթով և պատվական քարերով ու ցանկալի բաներով։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՈՎՍԵԵ 2:8

Եվ նա չգիտեր, որ իրեն ես էի տալիս ցորենը, գինին և յուղը և շատացնում նրա արծաթն ու ոսկին, որոնցով նրանք Բահաղ շինեցին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՈՎՍԵԵ 3:2

Եվ ես նրան ինձ համար առա տասնհինգ արծաթով և մեկուկես քոռ գարիով։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՄՈՎՍ 2:6

Այսպես է ասում Տերը. «Իսրայելի երեք օրինազանցությունների համար և չորրորդի համար պատիժը հետ չեմ կոչելու, որովհետև նրանք արդարին փողով ծախեցին, իսկ կարիքավորին՝ մի զույգ կոշիկով։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՄՈՎՍ 8:6

Որ արծաթով գնենք կարիքավորներին և տնանկներին՝ մի զույգ կոշիկով և ցորենի խոտանը վաճառենք»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՄԻՔԻԱ 6:11

Ես մի՞թե մաքուր կհամարեմ անօրենության կշռավորին և խարդախ կշռաքարերի քսակավորին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԱՆԳԵ 2:8

Իմն է արծաթը և իմն է ոսկին,- ասում է Զորքերի Տերը։-

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԶԱՔԱՐԻԱ 11:12-13

Եվ ես նրանց ասացի. «Եթե ձեր աչքին հաճելի է, տվե՛ք իմ վարձքը, իսկ եթե ոչ, հրաժարվե՛ք»։ Եվ նրանք կշռեցին իմ վարձքը՝ երեսուն սիկղ արծաթ։ Եվ Տերն ինձ ասաց. «Դա նետի՛ր գանձարանը»։ Պատվական գինը, որով ես գնահատվեցի նրանց կողմից։ Եվ ես վերցրի այն երեսուն արծաթը և դրանք գցեցի Տիրոջ տունը՝ գանձարանի մեջ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 26:15

ու ասաց. «Ի՞նչ կցանկանաք ինձ տալ, եթե ես նրան ձեզ մատնեմ»։ Նրանք երեսուն արծաթ կշռեցին, տվեցին նրան։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 27:3-5

Այդ ժամանակ Հուդան, որ մատնել էր Հիսուսին, տեսնելով, որ նա դատապարտվեց, զղջաց և երեսուն արծաթը քահանայապետներին ու ծերերին վերադարձրեց՝ Եվ նրա վրա թքելով՝ եղեգն առնում էին ու նրա գլխին խփում։ Նրան ծաղրելուց հետո վրայից հանեցին կարմիր պատմուճանը, իր զգեստները հագցրին։ Եվ նրան տարան խաչելու։ Երբ դուրս էին ելնում, գտան կյուրենացի մի մարդու՝ Սիմոն անունով։ Նրան ստիպեցին, որ Հիսուսի խաչը կրի։ Երբ հասան Գողգոթա կոչված տեղը, որ «Գագաթ» է նշանակում, Հիսուսին լեղի խառնած գինի տվեցին խմելու, և համտեսելով՝ չուզեց խմել։ Ապա նրան խաչը հանեցին և բաժանեցին նրա զգեստները՝ վիճակ գցելով, որպեսզի իրականանար մարգարեի միջոցով ասվածը. «Իմ զգեստներն իրար մեջ բաժանեցին և իմ պատմուճանի վրա վիճակ գցեցին»։ Եվ նստել էին այնտեղ՝ Հիսուսին հսկելու։ Նրա գլխավերևում դրեցին նրա հանցանքի գրությունը. «ՍԱ Է ՀԻՍՈՒՍԸ՝ ՀՐԵԱՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐԸ»։ Այդ ժամանակ Հիսուսի հետ խաչվեցին նաև երկու ավազակներ. մեկը՝ նրա աջ կողմում, իսկ մյուսը՝ ձախ։ Եվ անցորդները հայհոյում էին նրան, շարժում իրենց գլուխները ասելով. «Մեղանչեցի, որովհետև անմեղ արյուն մատնեցի»։ Իսկ նրանք ասացին. «Մե՞զ ինչ. դո՛ւ տես»։ և ասում. «Ո՛վ տաճարը քանդող ու երեք օրում վերաշինող, փրկի՛ր ինքդ քեզ. եթե Աստծու Որդին ես, իջի՛ր խաչից»։ Նույն կերպ էլ քահանայապետներն էին դպիրների ու ծերերի հետ ծաղրում նրան ու ասում. «Ուրիշներին փրկեց, ինքն իրեն չի կարողանում փրկել։ Եթե Իսրայելի թագավորն է, թող հիմա խաչից ցած իջնի, և նրան կհավատանք։ Ապավինեց Աստծուն. այժմ թող փրկի նրան, եթե նրան կամենում է, որովհետև ասում էր՝ "Աստծու Որդին եմ"»։ Նույն կերպ էլ նրա հետ խաչված ավազակներն էին նախատում նրան։ Վեցերորդ ժամից ամբողջ երկրի վրա խավար իջավ մինչև իններորդ ժամը։ Իսկ իններորդ ժամին մոտ Հիսուսը բարձրաձայն աղաղակեց ու ասաց. «Էլի՛, Էլի՛, լա՞մա սաբաքթանի», այսինքն՝ «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ լքեցիր ինձ» (Սաղ. 22.1)։ Այնտեղ կանգնածներից ոմանք երբ լսեցին, ասացին. «Եղիային է կանչում»։ Եվ նրանցից մեկն իսկույն վազեց, մի սպունգ վերցրեց, քացախի մեջ թաթախեց, անցկացրեց եղեգի վրա ու նրան տվեց, որ խմի։ Իսկ մյուսներն ասում էին. «Հիմա տեսնենք, թե Եղիան կգա՞ նրան փրկելու»։ Եվ նա արծաթը տաճարի մեջ նետեց ու հեռացավ։ Ապա գնաց և իրեն կախեց։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գործք Առաքելոց 3:6

Պետրոսն ասաց. «Արծաթ ու ոսկի չունեմ, բայց ինչ ունեմ, քեզ կտամ։ Հանուն Նազովրեցի Հիսուս Քրիստոսի վե՛ր կաց և քայլի՛ր»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Պետրոս 1:18-19

իմանալով, որ ձեր հայրենավանդ ունայն կյանքից ոչ թե արծաթով կամ ոսկով փրկվեցիք, այլ Քրիստոսի պատվական արյունով՝ իբրև անբիծ ու անարատ գառան,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հայտնություն 18:12

ոսկին և արծաթը, թանկարժեք քարերը և մարգարիտը, բեհեզը և ծիրանին, մետաքսը և որդան կարմիրը, խնկե ամեն տեսակ փայտ և փղոսկրյա ամեն անոթ, ամեն ազնիվ փայտից ու պղնձից, երկաթից ու մարմարից պատրաստված անոթ,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել

Աղոթք առ Աստված

Տե՛ր Աստված, Սուրբ, մեծարգո, թանկագի՛ն, անարատ ու կատարյալ, ոչի՛նչ չի կարող հավասարվել քո սրբությանը։ Հայր Սուրբ, սովորեցրու՛ ինձ քայլել արդարության ճանապարհներով, խնդրում եմ քեզ տուր ինձ իմաստություն, որպեսզի կարողանամ առաջնորդվել այս այսքան խեղաթյուրված ու ապականված աշխարհում, որտեղ այսօր ապրում ենք։ Թող քո Սուրբ Հոգու ներկայությունը լինի առաջինը իմ կյանքում, որպեսզի ամենակարևորը ինձ համար լինի սովորել պահպանել անսասան հավատք և քո կամքին համապատասխան վարք։ Քո խոսքն ասում է. «Լավ է ձեռք բերել իմաստություն, քան թե ոսկի, և ձեռք բերել խելք՝ ավելի լավ, քան արծաթ»։ Օգնի՛ր ինձ հասկանալ, որ չպետք է անհանգստանամ վաղվա օրվա համար, այլ ավելի ու ավելի պետք է գանձեմ իմ սրտում քո խոստումները, քանի որ դու ես ամեն ինչի մատակարարը, և անկասկած դու ես ոսկու և արծաթի տերը։ Տե՛ր, վերցրու՛ իմ մտքերն ու խոսքը քո ձեռքը, որպեսզի խոսելիս իմ խոսքերը լինեն հաճելի ու իմաստուն, առանց ոչ մեկին վիրավորելու կամ ամաչեցնելու։ Դու ասում ես քո խոսքում. «Ոսկե խնձոր արծաթե զարդանախշերով՝ այդպիսին է ժամանակին ասված խոսքը»։ Շնորհակալ եմ, Հա՛յր, քեզ լինի ամբողջ փառքն ու պատիվը։ Հիսուսի անունով, Ամեն։
Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ