Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 28:1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 «Անշուշտ, արծաթն իր հանքն ունի, և ոսկին՝ տեղ, որտեղ այն զտում են.

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 «Հայտնի է տեղը արծաթի, որտեղից այն հանվում է, և տեղը ոսկու, որտեղ այն զտվում է։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 28:1
15 Խաչաձեւ Հղումներ  

որպեսզի ձեր հավատի փորձառությունն ավելի արժեքավոր լինի, քան կորստյան ենթակա ոսկին, որ կրակով է փորձվում, ձեռք բերի գովք, պատիվ ու փառք Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ,


Ահավասիկ ես քեզ զտեցի, բայց ոչ որպես արծաթ, ես քեզ փորձեցի նեղությա՛ն հալոցում։


Արծաթի համար հալոց կա, և ոսկու համար՝ քուրա, բայց սրտերը քննողը Տերն է։


Եվ այդ երրորդ մասը կրակի մեջ պիտի գցեմ և նրանց պիտի զտեմ, ինչպես արծաթն են զտում։ Եվ նրանց պիտի փորձեմ, ինչպես ոսկին են փորձում. նրանք կկանչեն իմ անունը, և ես նրանց կպատասխանեմ. ես կասեմ. “Իմ ժողովուրդն է”։ Եվ նրանք կասեն. “Տերը մեր Աստվածն է”»։


Հալոցը՝ արծաթին, իսկ քուրան՝ ոսկուն, նույնպես էլ մարդը փորձվում է իրեն գովաբանող բերանով։


Տիրոջ խոսքերը մաքուր խոսքեր են, ինչպես այն արծաթը, որ հողե բովի մեջ մաքրված է և յոթ անգամ զտված։


Եվ Սողոմոն թագավորի ըմպելիքի բոլոր անոթները ոսկե էին, և «Լիբանանի անտառի տան» բոլոր անոթները մաքուր ոսկուց էին, արծաթից չէին, քանի որ Սողոմոնի օրոք արծաթը մի բան չէր համարվում։


Երբ ուղտերը վերջացրին խմելը, մարդը կես սիկղ քաշով մի ոսկի օղակ առավ և նրա ձեռքերի համար երկու ապարանջան հանեց՝ տասը սիկղ քաշով ոսկի,


«Տե՛ր իմ, ի՛նձ լսիր. հողամասը չորս հարյուր սիկղ արծաթ արժե. դա ի՞նչ է իմ ու քո միջև. ուրեմն թաղի՛ր քո մեռելին»։


Նրա վրա ծափ կզարնեն ու նրան իր տեղից կսուլեն»։


Երկաթը հողից է կորզվում, և քարը հալվում է, պղինձ դառնում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ