Երգը ուրախությունս արտահայտելու միջոցներից մեկն է։ Աստծո ժողովուրդը հնագույն ժամանակներից երգն օգտագործել է որպես ցնծության ու աղաղակի արտահայտություն։ Երգելով՝ կարող եմ երախտագիտությունս հայտնել իմ Աստծուն։
Սաղմոս 50։14-ում ասվում է. «Աստծուն գոհության զոհ մատուցիր և Բարձրյալին կատարիր քո ուխտերը»։ Աստված հաճույք է ստանում անկեղծ ու անվերապահ գովաբանությունից, ուստի ամեն պահի գովաբանենք Աստծուն։
Որպես հավատացյալ՝ գիտեմ, որ իմ Աստված անսահման է, ուստի ինչպիսին է Նա, այնպիսին պետք է լինեն նաև իմ տոնակատարությունները, քանի որ Նա՝ Հզորն է, և արժանի է փառքի ու պատվի։ Երկնքի ու երկրի Աստծուն տոնելով՝ ցույց եմ տալիս իմ գիտակցությունը Նրա մասին, դրանով իսկ հաստատում եմ, որ Հիսուսը մեծագույնն է, հաղթողն ու թագավորների Թագավորը, որպեսզի Նրանից բացի ուրիշ ոչ ոք չկա երկրի վրա և երբեք էլ չի լինի։
Շատ լավ է, որ տոնում եմ, որովհետև Նա իմ ցավը ուրախության է վերածել, արցունքներս սրբել, այլևս դատապարտություն չկա։ Տոն անեմ նույնիսկ անապատում, որովհետև այդ շրջանը ժամանակավոր է, և իմ Աստված երբեք չի լքի ինձ։ Տոնեմ, ուրախության աղաղակ բարձրացնեմ, ցնծամ Տիրոջով և Նրա զորության զորությամբ, նոր երգ եմ երգում, ուրախությամբ եմ հագնվում, որովհետև սուգը Նա վերցրեց։ Ուստի ազատորեն գովաբանեմ, քանի որ վարագույրը պատռվել է, և ոչինչ չի խանգարում ինձ։ Իմ Փրկիչը կենդանի է, Նա պաշտպանում է իմ գործը և պահպանում ինձ ամեն վտանգից։
Հագնեմ իմ լավագույն հագուստը, հրավիրեմ իմ հարևաններին, իմ հարազատներին, ընկերներին, եղբայրներին ու քույրերին Քրիստոսի մեջ և տոնեմ Տիրոջ մեծությունը, որովհետև Նա արժանի է և հավիտյան կմնա։ Փառք Նրա անվանը։
Նույն այդ յոթերորդ ամսվա տասնհինգերորդ օրը սուրբ ժողով կլինի ձեզ համար. ոչ մի գործ չանեք և յոթ օր տոն կկատարեք Տիրոջ համար։
Կկատարես շաբաթների, այսինքն՝ ցորենի հնձի երախայրիքի տոնը, և բերքահավաքի տոնը՝ տարվա վերջին։
Ցնծացե՛ք Տիրոջ առջև, ո՛վ ամբողջ երկիր. օրհնեցե՛ք ու երգեցե՛ք և սաղմո՛ս ասացեք։ Սաղմո՛ս ասացեք Տիրոջը քնարով, քնարով և սաղմոսների ձայնով։
Դու իմ սուգը ցնծության փոխեցիր. իմ քուրձը հանեցիր ինձնից և ուրախություն հագցրիր ինձ։ Դրա համար էլ թող իմ փառքը սաղմոս ասի քեզ և լուռ չմնա, ո՜վ Տեր իմ Աստված. հավիտյան պիտի փառաբանեմ քեզ։
Այդ օրը ձեզ համար թող լինի հիշատակի համար, և տոնե՛ք այն իբրև Տիրոջ տոն, տոնե՛ք այն սերնդից սերունդ՝ իբրև հավիտենական կանոն։
Ցնծության և փրկության ձայն կա արդարների վրաններում. Տիրոջ աջը զորություն է գործում։
Ձեզ համար երգ կլինի, ինչպես սուրբ տոնակատարության գիշերը, և սրտի ուրախություն՝ դեպի Տիրոջ լեռը՝ Իսրայելի վեմի մոտ սրինգով գնացող մարդու նման։
Օրհներգեցե՛ք Տիրոջը, որովհետև բարի է սաղմոս ասել մեր Աստծուն, որովհետև քաղցր և վայելուչ է օրհնաբանությունը։
Նոր ե՛րգ երգեք Տիրոջը, նրա գովաբանությո՛ւնն արեք երկրի ծայրերից, ո՛վ ծովագնացներ և այն լցնողներ, ո՛վ ծովեզրեր և ծովեզրի բնակիչներ։
Գոչեցե՛ք Տիրոջը, ո՛վ ամբողջ երկիր։ Ծառայեցե՛ք Տիրոջն ուրախությամբ. ցնծությամբ եկե՛ք նրա առջև։
Օրհնեցե՛ք Աստծուն իր սրբարանում. օրհնեցե՛ք նրան իր զորության հաստատության մեջ։ Օրհնեցե՛ք նրան իր զորավոր գործերի համար. օրհնեցե՛ք նրան իր մեծ փառավորության համեմատ։ Օրհնեցե՛ք նրան շեփորի ձայնով, օրհնեցե՛ք նրան տավիղով և քնարով։ Օրհնեցե՛ք նրան թմբուկով և պարով, օրհնեցե՛ք նրան լարավոր նվագարաններով և սրինգով։ Օրհնեցե՛ք նրան ձայնեղ ծնծղաներով. օրհնեցե՛ք նրան մեծաձայն ծնծղաներով։ Շունչ ունեցող ամեն արարած թող օրհնի Տիրոջը։ Ալելուիա՜։
Թող օրհներգեն Տիրոջ անունը, որովհետև միայն նրա անունն է բարձր. նրա փառքն է վեր երկնքից և երկրից։ Նա բարձրացրեց իր ժողովրդի եղջյուրը, իր բոլոր սրբերի, Իսրայելի որդիների՝ իրեն մոտիկ ժողովրդի օրհներգությունը։ Ալելուիա՜։
Տե՛ր, դու ես իմ Աստվածը. ես բարձրացնում եմ քեզ, գովերգում եմ քո անունը, որովհետև դու սքանչելի գործեր կատարեցիր, հավատարիմ ու ճշմարիտ վաղեմի խորհուրդներ,
Եվ նոր երգ դրեց իմ բերանը՝ մեր Աստծու օրհնությունը. շատերը պիտի տեսնեն և վախենան և իրենց հույսը դնեն Տիրոջ վրա։
Իմ բերանը պիտի խոսի Տիրոջ օրհնությունը, և ամեն մարմին պիտի օրհնի նրա սուրբ անունը հավիտյանս հավիտենից։
Օրհնեցե՛ք Տիրոջ անունը, օրհնեցե՛ք, ո՛վ Տիրոջ ծառաներ, Որ զարկեց շատ ազգերի և սպանեց հզոր թագավորների. Ամորհացիների Սեհոն թագավորին, Բասանի Ովգ թագավորին և քանանացիների բոլոր թագավորությունները։ Եվ նրանց երկիրը ժառանգություն տվեց. ժառանգություն՝ Իսրայելի իր ժողովրդի համար։ Տե՛ր, քո անունը մինչև հավիտյան է. Տե՛ր, քո հիշատակը՝ ազգից մինչև ազգ։ Որովհետև Տերը պիտի դատի իր ժողովրդին և ողորմի իր ծառաներին։ Հեթանոսների կուռքերն արծաթ ու ոսկի են, մարդկանց ձեռքի գործեր։ Բերան ունեն և չեն խոսում, աչքեր ունեն և չեն տեսնում, Ականջներ ունեն և չեն լսում, և բնավ շունչ չկա նրանց բերանում։ Նրանց նման են իրենց կերտողները և բոլոր նրանք, որ հույս են դրել նրանց վրա։ Ո՛վ Իսրայելի տուն, օրհնեցե՛ք Տիրոջը. ո՛վ Ահարոնի տուն, օրհնեցե՛ք Տիրոջը։ Որ կանգնում եք Տիրոջ տանը՝ մեր Աստծու տան սրահների մեջ։ Ո՛վ Ղևիի տուն, օրհնեցե՛ք Տիրոջը. դուք, Տիրոջից վախեցողնե՛ր, օրհնեցե՛ք Տիրոջը։ Օրհնյա՜լ լինի Տերը Սիոնից. նա, որ բնակվում է Երուսաղեմում։ Ալելուիա՜։ Օրհնեցե՛ք Տիրոջը, որովհետև Տերը բարի է. սաղմո՛ս ասացեք նրա անվանը, որովհետև քաղցր է։
«Փառաբանեցե՛ք Տիրոջը, կանչեցե՛ք նրա անունը, Ժողովուրդների մեջ հռչակե՛ք նրա գործերը։
Եկեք ցնծանք Տիրոջով, գոչենք մեր փրկության Վեմին։ Քառասուն տարի զզվեցի այդ սերնդից և ասացի. «Նրանք մի այնպիսի ժողովուրդ են, որ մոլորված են սրտով. նրանք չեն ճանաչում իմ ճանապարհները», Ուստի իմ բարկության պահին երդվեցի, որ նրանք չեն մտնի իմ հանգստությունը։ Գոհությամբ նրա առջև գանք, երգերով ուրախության աղաղակ բարձրացնենք նրան։ Որովհետև Տերը մեծ Աստված է և մեծ թագավոր է բոլոր աստվածների վրա։
Դրա համար էլ, ո՜վ Տեր, պիտի փառաբանեմ քեզ հեթանոսների մեջ և սաղմոս պիտի ասեմ քո անվանը։
Ցնծացե՛ք Աստծու առջև, որ մեր զորությունն է. աղաղակե՛ք դեպի Հակոբի Աստվածը։ Ես եմ քո Տեր Աստվածը, որ քեզ հանեցի Եգիպտոսի երկրից. քո բերանը լայն բա՛ց արա, և ես պիտի լցնեմ այն։ Բայց իմ ժողովուրդը չլսեց իմ ձայնը, և Իսրայելը չհավանեց ինձ։ Ուստի նրանց թողեցի իրենց սրտերի կամքին, որպեսզի ընթանան ըստ իրենց խորհուրդների։ Եթե իմ ժողովուրդն ինձ լսեր, և Իսրայելը գնար իմ ճանապարհի մեջ, Նրանց թշնամիներին շուտով պիտի խոնարհեցնեի և իմ ձեռքը պիտի դարձնեի նրանց նեղողների դեմ։ Տիրոջն ատողները պիտի խոնարհվեին նրա առջև, և նրանց ժամանակը հավիտյան պիտի լիներ։ Նա պիտի կերակրեր նրան ընտիր ցորենով. և վեմից բխած մեղրով պիտի կշտացնեի քեզ։ Բարձրացրե՛ք երգը, տվե՛ք թմբուկը, քաղցր քնարը՝ սաղմոսարանի հետ։ Փո՛ղ փչեցեք ամսագլխին, լրացած լուսնի ժամանակ՝ մեր տոնի օրը։
Քո մեծ բարության հիշատակը պիտի հրապարակեն և ցնծությամբ պիտի պատմեն քո մեծության մասին։
Եվ նրանց ասաց. «Գնացե՛ք, յուղալի բանե՛ր կերեք և քաղցր բանե՛ր խմեք և բաժիննե՛ր ուղարկեք պատրաստություն չունեցողին, որովհետև այս օրը սուրբ է մեր Տիրոջ համար, և մի՛ տրտմեք, որովհետև Տիրոջ ուրախությունը ձեր զորությունն է»։
և այն օրը կասեք. «Գովերգե՛ք Տիրոջը, կանչե՛ք նրա անունը, հռչակե՛ք նրա գործերը ժողովուրդների մեջ, հիշեցրե՛ք, որ բարձր է նրա անունը։ Օրհներգե՛ք Տիրոջը, որը մեծափառ գործեր է կատարել, դրանք թող իմացվեն համայն աշխարհում։ Ցնծությամբ աղաղակի՛ր, ո՛վ Սիոնի բնակչություն, որովհետև մեծ է քո մեջ Իսրայելի Սուրբը»։
Երգեցե՛ք Տիրոջը, ամբողջ երկրի մարդի՛կ, Օրեցօր քարոզեցե՛ք նրա փրկությունը, Պատմեցե՛ք ազգերի մեջ նրա փառքը, Բոլոր ժողովուրդների մեջ՝ նրա սքանչելի գործերը, Քանզի Տերը մեծ է և հույժ գովելի, Ահավոր է նա, քան բոլոր աստվածները, Քանզի ազգերի բոլոր աստվածները կուռքեր են, Իսկ Տերը երկինքն է արարել։ Փառք և վայելչություն կա նրա առաջ, Զորություն և ուրախություն՝ նրա բնակարանում։ Ո՛վ բոլոր ժողովուրդներ, Տիրոջը տվե՛ք փառք և զորություն, Տիրոջը նրա անվան փա՛ռքը տվեք, Ընծա՛ բերեք ու եկե՛ք նրա առաջ, Երկրպագեցե՛ք Տիրոջը սուրբ հանդեսով։ Ապա ամբողջ Իսրայելին՝ տղամարդկանց և կանանց, բաշխեց յուրաքանչյուրին մեկ նկանակ հաց, մի կտոր միս և մեկ կարկանդակ։ Դողացե՛ք նրա առաջ, երկրի բոլո՛ր մարդիկ, Աշխարհը հաստատ է և չպիտի երերա։ Թող երկինքն ուրախանա, երկիրը ցնծա, Եվ ասեն ազգերի մեջ. “Տերը թագավորում է”։
Եվ Երուսաղեմի պարսպի նավակատիքին իրենց բոլոր տեղերից որոնեցին ղևտացիներին, որ նրանց բերեն Երուսաղեմ՝ գոհություններով, երգով, ծնծղաներով, տավիղներով ու քնարներով նավակատիք և ուրախություն անելու համար։
Միմյանց հետ սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերո՛վ խոսեք, ձեր սրտերում Տիրո՛ջը երգեք ու սաղմո՛ս ասեք։
Քրիստոսի խոսքը թող առատապես բնակվի ձեր մեջ, ամենայն իմաստությամբ միմյանց ուսուցանե՛ք ու խրատե՛ք, ձեր սրտերում երախտագիտությամբ օրհնե՛ք Տիրոջը սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերով։
Տիրոջը նոր ե՛րգ երգեցեք՝ նրա օրհնությունը սրբերի ժողովում։ Թող Իսրայելն ուրախ լինի իր Ստեղծողով, Սիոնի որդիները թող ցնծան իրենց Թագավորով։ Թող նրա անունն օրհնեն ցնծությամբ. թմբուկով ու քնարով թող սաղմոս ասեն նրան։
Մեծապես ուրախացի՛ր, ո՜վ Սիոնի դուստր, ցնծությամբ աղաղակի՛ր, ո՜վ Երուսաղեմի դուստր, ահա քեզ մոտ է գալիս քո թագավորը. նա արդար ու փրկագործ է, հեզ և էշի վրա հեծած, էշի ձագի՝ ավանակի վրա։
Եվ երբ նա արդեն Ձիթենյաց լեռան զառիվայրին մոտեցավ, աշակերտների ամբողջ բազմությունն ուրախությամբ սկսեց բարձր ձայնով Աստծուն օրհնել այն բոլոր հրաշքների համար, որ տեսել էր։ Եվ ասում էին. «Օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկող թագավորը (Սաղ. 118.26). խաղաղությո՜ւն երկնքում, ու փա՜ռք Բարձրյալին»։ Փարիսեցիներից ոմանք բազմության միջից ասացին նրան. «Վարդապե՛տ, աշակերտներիդ սաստի՛ր»։ Առաջ վազելով՝ մի ժանտաթզենու վրա բարձրացավ, որպեսզի նրան տեսնի, որովհետև այդտեղով էր անցնելու։ Նա պատասխանեց ու ասաց. «Ասում եմ ձեզ, որ եթե դրանք լռեն, քարերն են աղաղակելու»։
Ես պիտի փառաբանեմ քեզ, Տե՛ր, իմ ամբողջ սրտով. պիտի հռչակեմ քո բոլոր սքանչելիքները։ Եվ քեզ պիտի հուսան քո անունը ճանաչողները, որովհետև դու չես լքում քեզ փնտրողներին, Տե՛ր։ Սաղմո՛ս երգեցեք Տիրոջը, որ բնակվում է Սիոնում, պատմեցե՛ք նրա գործերը ժողովուրդների մեջ, Որովհետև արյան վրեժխնդիրը հիշեց նրանց, նա չմոռացավ խեղճերի աղաղակը։ Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, և տե՛ս իմ տառապանքը, որ իմ ատողներից է, դու, որ մահվան դռնից բարձրացնում ես ինձ, Որպեսզի Սիոնի աղջկա դռների մեջ պատմեմ քո բոլոր օրհնությունները և քո փրկությամբ ցնծամ։ Հեթանոսները կուլ գնացին այն հորի մեջ, որ փորեցին, և նրանց ոտքերը փաթաթվեցին այն վարմի մեջ, որ թաքցրին։ Տերը հայտնի դարձավ, նա դատաստան արեց. ամբարիշտը բռնվեց իր ձեռքի գործերում։ (Հիկկայոն. Սելա)։ Ամբարիշտները պիտի ետ դառնան դժոխք, և բոլոր ազգերը, որ մոռանում են Աստծուն։ Որովհետև չքավորն իսպառ չի մոռացվի, և խեղճի հույսը չի կորչի հավիտյան։ Վե՛ր կաց, Տե՛ր, և թող չզորանա մարդը. թող հեթանոսները դատվեն քո առաջ։ Պիտի ուրախ լինեմ ու ցնծամ քեզնով, պիտի սաղմոս երգեմ քո անվանը, ո՛վ Բարձրյալ։
Տիրոջը պիտի օրհնաբանեմ ամեն ժամանակ. նրա փառաբանությունը միշտ իմ բերանում պիտի լինի։ Առյուծի կորյունները կարիքի մեջ են և սոված, բայց Տիրոջը դիմողները ոչ մի բարիքի պակասություն չունեն։ Եկե՛ք, որդինե՛ր, լսեցե՛ք ինձ. ես Տիրոջ երկյուղը կսովորեցնեմ ձեզ։ Ո՞վ է այն մարդը, որ ուզում է կյանք ունենալ և լավ օրեր է ուզում բարություն տեսնելու համար. Պահի՛ր քո լեզուն չարությունից և քո շրթունքները, որ նենգություն չխոսեն։ Հեռացի՛ր չարից և բարի՛ն գործիր. խաղաղությո՛ւն փնտրիր և գնա՛ նրա ետևից։ Տիրոջ աչքերն արդարների վրա են, և նրա ականջները՝ նրանց աղաղակի ձայնին։ Տիրոջ երեսը չարագործների դեմ է՝ նրանց հիշատակը երկրից ջնջելու համար։ Արդարներն աղաղակում են, և Տերը լսում է ու նրանց փրկում է իրենց բոլոր նեղություններից։ Տերը մոտիկ է սիրտը կոտրվածներին և փրկում է վշտաբեկ հոգիներին։ Արդարի նեղությունները շատ են, բայց Տերն այդ բոլորից ազատում է նրան։ Իմ անձը պիտի պարծենա Տիրոջով, խեղճերը պիտի լսեն և ուրախանան։ Տերը պահում է նրա բոլոր ոսկորները, որ նրանցից ոչ մեկն էլ չկոտրվի։ Չարությունը կսպանի ամբարիշտին, և արդարին ատողները կդատապարտվեն։ Տերը փրկում է իր ծառաների անձը, և բոլոր նրան ապավինողները չեն դատապարտվի։ Ինձ հետ մեծարեցե՛ք Տիրոջը, իրար հետ բարձրացնենք նրա անունը։
Արդ Աստծու ողորմածությամբ աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ ձեր մարմինները մատուցեք կենդանի զոհ՝ սուրբ և աստվածահաճո. դա է ձեր հոգևոր պաշտամունքը։ Եղբայրասիրության մեջ միմյանց նկատմամբ գթասի՛րտ եղեք, պատվելու մեջ միմյանց գերազանցե՛ք։ Ջանասիրության մեջ մի՛ ծուլացեք, հոգով ջերմեռա՛նդ եղեք, Տիրո՛ջը ծառայեք։ Հույսով ուրախացե՛ք, նեղությանը համբերե՛ք, մշտապես աղոթե՛ք։ Սրբերի կարիքներին հաղորդակի՛ց եղեք, հյուրասիրությա՛ն հետևեք։ Ձեզ հալածողներին օրհնե՛ք, օրհնե՛ք ու մի՛ անիծեք։ Ուրախացողների հետ ուրախացե՛ք և լացողների հետ լացե՛ք։ Միմյանց նկատմամբ նույն վերաբերմո՛ւնքն ունեցեք. մեծամիտ մի՛ եղեք, այլ խոնարհների հե՛տ շփվեք. ինքներդ ձեզ իմաստուն մի՛ համարեք։ Որևէ մեկին չարի դիմաց չար մի՛ հատուցեք. բոլոր մարդկանց առաջ բարիք անե՛լ խորհեք։ Եթե հնարավոր է, որքան ձեզանից է կախված, բոլոր մարդկանց հետ խաղաղությա՛մբ մնացեք։ Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ Աստծու բարկությա՛նը տեղ տվեք, որովհետև գրված է. «Իմն է վրեժխնդրությունը, ես էլ կհատուցեմ» (Բ Օր. 32.35),- ասում է Տերը։ Եվ մի՛ կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծու կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալը։
Այս բաները ես հիշում և հոգիս հեղում եմ ինձանում, որ բազմության հետ անցնեմ ու նրանց հետ գնամ մինչև Աստծու տուն. տոնահանդես անող ամբոխի հետ՝ օրհնության և գովասանության ձայնով։
Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որպեսզի նրա՛ առաքինությունները քարոզեք, ով ձեզ խավարից դեպի իր սքանչելի լույսը կանչեց։
Ուստի նրա միջոցով ամեն ժամանակ Աստծուն օրհնության զոհ մատուցենք, այսինքն՝ նրա անունը դավանող շրթունքների պտուղը։
Ցնծությամբ աղաղակե՛ք Աստծուն, ո՛վ բոլոր երկրներ։ Որովհետև դու քննեցիր մեզ, ո՜վ Աստված, փորձեցիր մեզ, ինչպես արծաթն է փորձվում։ Դու որոգայթի մեջ մտցրիր մեզ, ծանր բեռ դրեցիր մեր մեջքին, Մեր գլխի վրա մարդիկ նստեցրիր, կրակի ու ջրի մեջ մտանք, բայց դու մեզ առատության տեղ հանեցիր։ Ես ողջակեզներով պիտի մտնեմ քո տունը, պիտի հատուցեմ քեզ իմ ուխտերը, Որոնք խոստացան իմ շրթունքները, և իմ բերանը խոսեց իմ նեղության ժամանակ։ Պարարտ ողջակեզներ պիտի մատուցեմ քեզ՝ խոյերի զոհման բուրմունքով, ցլեր պիտի զոհեմ քեզ՝ նոխազների հետ։ (Սելա)։ Եկե՛ք ու լսե՛ք բոլորդ, որ վախենում եք Աստծուց, որ ձեզ պատմեմ, թե նա ինչ արեց իմ անձի համար։ Ես իմ բերանով կանչեցի նրան, և փառաբանություն կար իմ լեզվի տակ։ Եթե ես անօրենություն տեսնեի իմ սրտի մեջ, Տերը չէր լսի ինձ։ Սակայն Աստված լսեց և ականջ դրեց իմ աղոթքի ձայնին։ Սաղմո՛ս ասացեք նրա անվան փառքին, փառավո՛ր արեք նրա գովությունը։ Օրհնյա՜լ է Աստված, որ չմերժեց իմ աղոթքը և իր ողորմությունը չհեռացրեց ինձնից։ Ասացե՛ք Աստծուն. «Ի՜նչ զարմանալի են քո գործերը. քո մեծ զորության համար քո թշնամիները պիտի շողոքորթեն քեզ։ Ամեն երկիր պիտի երկրպագի քեզ և սաղմոս ասի քեզ, սաղմոս պիտի ասի քո անվանը»։ (Սելա)։
Նոր ե՛րգ երգեցեք Տիրոջը, երգեցե՛ք Տիրոջը, ամբո՛ղջ երկիր։ Հեթանոսների մեջ ասացե՛ք. «Տերն է թագավորը. դրա համար էլ հաստատ է աշխարհը, չի սասանվում. նա ուղղամտությամբ պիտի դատի ժողովուրդներին»։ Երկինքը թող ուրախ լինի, և երկիրը ցնծա. ծովը թող գոռա իր լիությամբ, Դաշտն ուրախանա, և այն ամենը, ինչ կա նրա մեջ. թող ցնծան անտառի բոլոր ծառերը Տիրոջ առաջ, որը գալիս է, որպեսզի դատի երկիրը. նա աշխարհը պիտի դատի արդարությամբ և ժողովուրդներին՝ իր ճշմարտությամբ։ Երգեցե՛ք Տիրոջը, օրհնեցե՛ք նրա անունը, օր օրի քարոզեցե՛ք նրա փրկությունը։ Հեթանոսների մեջ պատմեցե՛ք նրա փառքը, նրա հրաշքները՝ բոլոր ազգերի մեջ։
Օրհներգի՜ր Տիրոջը, ո՛վ անձ իմ, և ամեն ինչ, որ իմ ներսում է, թող օրհներգի նրա սուրբ անունը։ Նա մեզ հետ չի վարվում մեր մեղքերի համեմատ և մեզ չի հատուցում մեր անօրենությունների համաձայն։ Այլ որքան բարձր է երկինքը երկրից, այնքան զորավոր է նրա գութն իրենից վախեցողների նկատմամբ։ Որքան որ արևելքը հեռու է արևմուտքից, այնքան էլ նա մեզնից հեռացրեց մեր հանցանքները։ Ինչպես որ հայրն է գթում իր որդիներին, այնպես Տերն է գթած իրենից վախեցողների հանդեպ։ Որովհետև նա գիտի մեր կազմվածքը, հիշում է, որ հող ենք մենք։ Մարդու օրերը խոտի նման են. ինչպես դաշտի ծաղիկը, այնպես ծաղկում է. Երբ քամին անցնում է նրա վրայով, նա էլ չկա, և նրա տեղն այլևս չի ճանաչում նրան։ Բայց Տիրոջ ողորմությունը հավիտյան իրենից վախեցողների վրա է, և նրա արդարությունը՝ որդիների որդիների վրա։ Նրա ուխտը պահողների վրա է և նրանց վրա, ովքեր հիշում են նրա պատվիրանները՝ դրանք կատարելու համար։ Տերը երկնքում հաստատեց իր գահը, և նրա թագավորությունը տիրում է բոլորին։ Օրհներգի՜ր Տիրոջը, ո՛վ անձ իմ, և մի՛ մոռացիր նրա բոլոր բարիքները.
Բայց թող ուրախ լինեն բոլոր նրանք, որ ապավինել են քեզ, թող ցնծան հավիտյան, որովհետև դու պահպանում ես նրանց. թող քեզնով ուրախանան քո անունը սիրողները։
Այդ ժամանակ Մովսեսն ու Իսրայելի որդիները այս երգը երգեցին Տիրոջը՝ ասելով. «Օրհներգում եմ Տիրոջը, որովհետև փառքով է փառավորված. Ձիուն ու ձիավորին ծովը գցեց։ Փչեցիր քո քամիով, ծովը ծածկեց նրանց. Կապարի պես ընկղմվեցին զորավոր ջրերի մեջ։ Աստվածների մեջ ո՞վ է քեզ նման, ո՛վ Տեր. Ո՞վ է քեզ նման սրբության մեջ փառավորված սքանչելի օրհնություններով, Հրաշքներ անող։ Մեկնեցիր քո աջ ձեռքը, Երկիրը կուլ տվեց նրանց։ Քո ողորմությամբ առաջնորդեցիր այս ժողովրդին, որին դու փրկեցիր. Քո զորությամբ տարար նրանց քո սուրբ բնակարանը։ Ժողովուրդները լսում են և կսարսափեն. Ցավ է բռնելու փղշտացի բնակիչներին։ Այն ժամանակ կտագնապեն Եդովմի իշխանները. Մովաբի զորավորներին դող է բռնելու. Կհալվեն Քանանի բոլոր բնակիչները։ Ահ ու դող կընկնի նրանց վրա. Քո բազկի մեծությունից կսառչեն քարի պես, Մինչև որ անցնի քո ժողովուրդը, ո՛վ Տեր, Մինչև որ անցնի այս ժողովուրդը, որին ստացար։ Դու կբերես նրանց և կտնկես նրանց քո ժառանգության սարի վրա, Այն վայրը, որ դու պատրաստեցիր քո բնակության համար, ո՛վ Տեր. Այն սրբարանը, Տե՛ր, որ քո ձեռքերը շինեցին։ Տերը պիտի թագավորի հավիտյանս հավիտենից, Որովհետև փարավոնի ձիերը նրա կառքերով ու ձիավորներով ծովը մտան, և Տերը ծովի ջրերը թափեց նրանց վրա, բայց Իսրայելի որդիները ցամաքով գնացին ծովի միջով»։ Տերն իմ զորությունն ու իմ գովասանքն է Եվ իմ փրկությունը եղավ։ Նա՛ է իմ Աստվածը, և ես կփառավորեմ նրան. Նա իմ հոր Աստվածն է, ես կբարձրացնեմ նրան։
Երգեցե՛ք Տիրոջը գոհությամբ, քնարով սաղմո՛ս երգեցեք մեր Աստծուն, Որ երկինքը ծածկում է ամպերով, անձրև է պատրաստում երկրի համար և սարերին խոտ է աճեցնում. Անասուններին տալիս է իրենց կերակուրը և ագռավի ձագերին, որ կանչում են։
Ինչքա՜ն սիրելի են քո բնակարանները, ո՛վ Զորությունների Տեր։ Որովհետև լավ է մեկ օրը քո սրահների մեջ, քան հազարավոր օրերը ուրիշ տեղ. նախընտրեցի կանգնել իմ Աստծու տան շեմին, քան թե բնակվել ամբարիշտների վրաններում։ Որովհետև Տեր Աստված արև է և վահան, Տերը շնորհք և փառք է տալիս. Տերը ոչ մի բարիք չի խնայում անարատությամբ գնացողներին։ Ո՛վ Զորությունների Տեր, երանի՜ այն մարդուն, որ իր հույսը դրել է քեզ վրա։ Իմ անձը ցանկանում և փափագում է Տիրոջ սրահները, իմ սիրտը և իմ մարմինը ցնծությամբ աղաղակում են կենդանի Աստծուն։
Ալելուիա՜։ Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ անձ իմ։ Տերը պիտի թագավորի հավիտյան. քո Աստվածը, ո՛վ Սիոն, ազգից մինչև ազգ։ Ալելուիա՜։ Տիրոջը պիտի օրհնեմ իմ կյանքում. սաղմոս պիտի ասեմ իմ Աստծուն, քանի կամ։
Իմ ամբողջ սրտով պիտի գոհանամ քեզնից, աստվածների առջև սաղմոս պիտի ասեմ քեզ։ Երկրպագություն պիտի անեմ քո սուրբ տաճարի առջև և գոհություն պիտի մատուցեմ քո անվանը քո ողորմության համար և քո ճշմարտության համար, որովհետև դու քո ամեն անունից քո խոսքը բարձրացրիր։
Սաղմո՛ս երգեցեք Տիրոջը, որ բնակվում է Սիոնում, պատմեցե՛ք նրա գործերը ժողովուրդների մեջ,
Քո փառավոր մեծության գեղեցկության մասին և քո հրաշալի գործերի մասին պիտի ես մտածեմ։ Քո ահավոր զորության մասին պիտի խոսեն, և ես պիտի պատմեմ քո մեծությունը։ Քո մեծ բարության հիշատակը պիտի հրապարակեն և ցնծությամբ պիտի պատմեն քո մեծության մասին։
Սիոնում սգացողներին հոգ տանելու, նրանց դափնեպսակ տալու մոխրի փոխարեն, բերկրանքի յուղ՝ սգի փոխարեն և գովաբանության պատմուճան՝ հուսահատ հոգու փոխարեն։ Նրանց պիտի կոչեն արդարության բևեկնիներ, որ Տերը տնկել է իր փառավորության համար։
Եվ երբ փող հնչեցնողներն ու երգողները, Տիրոջն օրհնելու և գովերգելու համար միաբերան իրենց ձայնը բարձրացնելով, փողերի, ծնծղաների և նվագարանների նվագակցությամբ սկսեցին օրհնել Տիրոջը՝ ասելով. «Քանզի բարի է նա, քանզի հավիտյան է նրա ողորմածությունը», այն ժամանակ Տիրոջ տունը լցվեց ամպով, և քահանաները ամպի պատճառով չկարողացան կանգնել պաշտամունք կատարելու, որովհետև Տիրոջ փառքը լցրել էր Աստծու տունը։