Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 16:9 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Երգեցե՛ք նրան, փառաբանեցե՛ք նրան, Խոսեցե՛ք նրա բոլոր սքանչելի գործերի մասին։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 օրհներգե՛ք նրան ու օրհնաբանե՛ք նրան, պատմե՛ք բոլորին Տիրոջ սքանչելագործությունները։

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 16:9
16 Խաչաձեւ Հղումներ  

Քրիստոսի խոսքը թող առատապես բնակվի ձեր մեջ, ամենայն իմաստությամբ միմյանց ուսուցանե՛ք ու խրատե՛ք, ձեր սրտերում երախտագիտությամբ օրհնե՛ք Տիրոջը սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերով։


Եթե ձեզանից մեկը նեղություն է կրում, թող աղոթի. եթե մեկն ուրախանում է, թող սաղմոս ասի։


Եվ սաղմոսելուց հետո ելան Ձիթենյաց լեռը։


Միմյանց հետ սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերո՛վ խոսեք, ձեր սրտերում Տիրո՛ջը երգեք ու սաղմո՛ս ասեք։


Ո՜վ Աստված, դու սովորեցրիր ինձ իմ մանկությունից, և մինչև հիմա պատմում եմ քո հրաշքների մասին։


Քո արդարությունը չեմ թաքցնում սրտիս մեջ. պատմեցի քո ճշմարտությունն ու փրկությունը, քո ողորմությունն ու հավատարմությունը չեմ ծածկում մեծ բազմության առաջ։


Այն ժամանակ իրար հետ խոսեցին Տիրոջից վախեցողները. Տերն ականջ դրեց ու լսեց, և նրա առջև հիշատակի գիրք գրվեց Տիրոջից վախեցողների համար և նրա անվան մասին մտածողների համար։


Որպեսզի մարդկանց որդիներին իմացնեն նրա զորությունները և նրա թագավորության փառավոր մեծությունը։


«Փառաբանեցե՛ք Տիրոջը, կանչեցե՛ք նրա անունը, Ժողովուրդների մեջ հռչակե՛ք նրա գործերը։


Պարծեցե՛ք նրա սուրբ անունով. Տիրոջը փնտրողների սիրտը թող ուրախանա։


Մի՛տք արա, որ մեծարես նրա գործերը, որ մարդիկ երգերով փառաբանել են։


Պատմեցե՛ք ազգերի մեջ նրա փառքը, Բոլոր ժողովուրդների մեջ՝ նրա սքանչելի գործերը,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ