և կփռեն արեգակի առաջ, լուսնի առաջ և երկնքի բոլոր զորքերի առաջ, որոնց սիրեցին և ծառայեցին, որոնց հետևեցին, որոնց փնտրեցին և երկրպագեցին. ո՛չ պիտի հավաքվեն, ո՛չ էլ թաղվեն, կեղտի պես պիտի լինեն երկրի երեսի վրա։
Եվ Եղիան մոտեցավ ամբողջ ժողովրդին և ասաց. «Մինչև ե՞րբ դուք պիտի կաղաք երկու կողմի վրա. եթե Տերն է Աստվածը, գնացե՛ք նրա ետևից, և եթե Բահաղն է, նրա ետևի՛ց գնացեք». բայց ժողովուրդը նրան ոչ մի պատասխան չտվեց։
Նրա համար, որ ինձ թողեցին և այս տեղն օտարացրին ինձնից ու նրա մեջ ուրիշ աստվածների խունկ ծխեցին, որոնց իրենք, իրենց հայրերն ու Հուդայի թագավորները չէին ճանաչում, և այս տեղը լցրին անմեղների արյունով։ Եվ շինեցին Բահաղի Բարձր տեղեր, որպեսզի իրենց որդիներին կրակով այրեն իբրև ողջակեզներ Բահաղի համար, որը ես չեմ հրամայել և ոչ էլ ես եմ ասել, և միտքս էլ չի եկել։
Նա սնվում է մոխրով, խաբված միտքը մոլորեցրել է նրան, նա չի կարողանում իր անձը ազատել և չի ասում. «Ստություն չէ՞ իմ աջ ձեռքինը»։
Թողեցին իրենց հայրերի Տեր Աստծուն, որ Եգիպտոսի երկրից հանել էր նրանց, և հետևեցին ուրիշ աստվածների, այսինքն՝ իրենց շուրջը եղած ազգերի մի քանի աստվածներին, երկրպագեցին նրանց և բարկացրին Տիրոջը։
Մի՞թե դու չես տեսնում՝ նրանք ինչ են անում Հուդայի քաղաքներում և Երուսաղեմի փողոցներում։ Որդիները փայտ են հավաքում, իսկ հայրերը կրակ են վառում, կանայք խմոր են հունցում, որ երկնքի թագուհու համար բլիթներ շինեն և թափելու նվերներ մատուցեն ուրիշ աստվածների, որպեսզի իմ բարկությունը գրգռեն։
Մինչև ե՞րբ այս բանը պիտի պատահի ստություն մարգարեացող մարգարեների սրտի մեջ. նրանք իրենց մտքի խաբեությունն են մարգարեանում։
Եվ ձեր լրբությունը ձեզ վրա պիտի դնեն, և դուք ձեր մեղավոր կռապաշտության պատիժը պիտի կրեք ու գիտենաք, որ ես եմ Տեր Աստված»։
«Բայց նրանք ապստամբեցին իմ դեմ և չուզեցին ինձ լսել. ոչ ոք իր աչքերի առաջի գարշելի քանդակները դեն չնետեց և Եգիպտոսի կուռքերին չլքեց, ուստի ես ասացի, որ նրանց վրա թափեմ իմ զայրույթը և իմ բարկությունը նրանց վրա սպառեմ Եգիպտոսի երկրում։
Եվ այլևս չպիտի ապականվեն իրենց կուռքերով ու գարշելի քանդակներով և իրենց բոլոր հանցանքներով։ Ես նրանց պիտի ազատեմ իրենց բոլոր բնակավայրերից, որոնց մեջ իրենք մեղանչեցին, և նրանց պիտի մաքրեմ։ Նրանք իմ ժողովուրդը կլինեն, և ես կլինեմ նրանց Աստվածը։
Մովսեսը վերադարձավ Տիրոջ մոտ և ասաց. «Ա՜հ, այս ժողովուրդը մեծ մեղք գործեց. նրանք իրենց համար ոսկե աստվածներ կերտեցին։
Եվ դուք կամաչեք այն բևեկնիների համար, որոնք ձեզ հաճույք էին պատճառում, և կշիկնեք այն պարտեզների համար, որ ընտրել եք,
դուք, որ ցանկությամբ գրգռվում եք բևեկնիների մեջ՝ ամեն կանաչազարդ ծառի տակ, որ մորթում եք մանուկներին ձորերում, ժայռերի խոռոչների մեջ։
Եվ այս քաղաքի դեմ պատերազմող քաղդեացիները պիտի գան և կրակով այրեն այս քաղաքը, վառեն այն, նաև այն տները, որոնց կտուրների վրա Բահաղին խունկ են ծխում և թափելու նվերներ մատուցում օտար աստվածների, որպեսզի գրգռեն իմ բարկությունը։
Եվ դուք, ո՛վ Իսրայելի տուն,- այսպես է ասում Տեր Աստված,- թող յուրաքանչյուրդ գնա իր կուռքերին ծառայի, բայց հետո իրոք պիտի լսեք ինձ և իմ սուրբ անունն այլևս չպիտի պղծեք ձեր ընծաներով և ձեր կուռքերով։
Եվ նրան բարկացրին իրենց Բարձր տեղերով և իրենց կուռքերի պատկերներով շարժեցին նրա նախանձը։
Իսկ մնացած մարդիկ, որ այս հարվածներից չմեռան, չապաշխարեցին իրենց ձեռքերի գործերից, որպեսզի դևերին, ոսկե, արծաթե, պղնձե, քարե ու փայտե կուռքերին չերկրպագեն, որոնք ո՛չ տեսնել կարող են, ո՛չ լսել և ո՛չ էլ քայլել։
Եվ հիմա ավելի ու ավելի են մեղք գործում և իրենց համար իրենց հմտությամբ ձուլածո կուռքեր են շինում իրենց արծաթից. բոլորն էլ արհեստավորի գործեր են։ Ասում են. «Զոհ անող մարդիկ թող հորթերին համբուրեն»։
Որովհետև քո քաղաքների թվով եղան քո աստվածները, ո՛վ Հուդա։ Եվ Երուսաղեմի փողոցների թվով ամոթալի զոհասեղաններ եք շինել, զոհասեղաններ, որ Բահաղին խունկ ծխելու համար են։
որովհետև այդ օրն ամեն մարդ պիտի մերժի իր արծաթե կուռքերին, իր ոսկե կուռքերին, որոնք ձեր ձեռքերը շինեցին ձեզ համար որպես մեղք։
Ամենևին նկատի չունեի այս աշխարհի պոռնիկներին, կամ ագահներին, կամ հափշտակողներին, կամ կռապաշտներին. այլապես հարկ կլիներ, որ դուք աշխարհից հեռանայիք։
Եվ նրա մեջ չի մտնելու ոչ մի անմաքրություն, ոչ էլ պղծություն և ստություն անողը, այլ միայն նրանք, ովքեր գրված են Գառան կենաց գրքում։
Եվ ձեզ վրա մաքուր ջուր պիտի ցողեմ, ու պիտի մաքրվեք. ձեր բոլոր անմաքրություններից ու ձեր բոլոր կուռքերից պիտի մաքրեմ ձեզ։
Եվ ամենքից ավելի շատ չարիք գործեցիր, քան քեզնից առաջ եղածները, գնացիր քեզ համար ուրիշ աստվածներ ու ձուլածո կուռքեր շինեցիր ինձ բարկացնելու համար և ինձ քո ետևը գցեցիր։
Եվ հեռացրեց այն քրմերին, որոնց դրել էին Հուդայի թագավորները, և որոնք խունկ էին ծխում Հուդայի քաղաքներում ու Երուսաղեմի շուրջը եղած Բարձր տեղերում, և որոնք խունկ էին ծխում Բահաղին, արեգակին և լուսնին, համաստեղություններին և երկնքի բոլոր զորություններին։
Թող ամաչեն բոլոր նրանք, ովքեր ծառայում են կուռքերին և պարծենում են փուչ կուռքերով. բոլոր աստվածները պիտի երկրպագեն նրան։
Եվ արհամարհեցին նրա կանոնները և նրա ուխտը, որ կնքել էր նրանց հայրերի հետ, և նրա վկայությունները, որ տվել էր նրանց, և գնացին սնապաշտության ետևից, և իրենք էլ սնապաշտ դարձան ու հետևեցին այն ազգերին, որոնք իրենց շրջակայքում էին, և որոնց մասին Տերն իրենց պատվիրել էր, որ նրանց նման չանեն։
Եվ Տերն ասաց ինձ Հովսիա թագավորի օրերին. «Տեսա՞ր, թե ի՛նչ արեց ուխտադրուժ Իսրայելը. նա ամեն բարձր բլրի վրա և ամեն կանաչ ծառի տակ գնաց պոռնկացավ այնտեղ։
Քեզ համար կուռք չշինես ո՛չ վերևում՝ երկնքում, ո՛չ ներքևում՝ երկրի վրա, և կամ երկրի տակ՝ ջրերի մեջ եղած բաների նմանությամբ։
Բայց դուք, որ լքել եք Տիրոջը, մոռացել եք իմ սուրբ լեռը, Բախտի առաջ սեղան եք պատրաստում և Ճակատագրի համար խառնված խմիչք եք լցնում բաժակի մեջ։
Ես մտա ու տեսա. ահա ամեն տեսակ սողունների և գազանների զզվելի նմանություններ և Իսրայելի տան բոլոր կուռքերը՝ պատի վրա շուրջբոլորը փորագրված։
Զգո՛ւյշ եղեք. միգուցե ձեր սիրտը խաբվի, և դուք խոտորվելով օտար աստվածների պաշտեք և երկրպագեք նրանց։
Եվ նրան պիտի պատժեմ Բահաղների օրերի համար, երբ նա խունկ էր ծխում նրանց և զարդարվում էր օղերով ու զարդերով և իր սիրեկանների հետևից գնում։ Եվ ինձ մոռացել էր»,- ասում է Տերը։
Այսպես է ասում Զորությունների Տերը. «Մի՛ լսեք ձեզ մարգարեացող մարգարեների խոսքերը. նրանք ձեզ խաբում են, նրանք իրենց մտքի տեսիլքն են խոսում և ոչ թե Տիրոջ բերանից։
Ավերակ պիտի դառնան ձեր զոհասեղանները, և պիտի փշրվեն ձեր խնկասեղանները, և ձեր սպանվածներին ձեր կուռքերի առաջ պիտի գցեմ։
Չլինի թե այդ երկրի բնակիչների հետ ուխտ կապես, և նրանք, իրենց աստվածների ետևից գնալով, պոռնկանալիս և նրանց զոհեր մատուցելիս կանչեն քեզ, և դու ուտես նրանց զոհաբերածից.
Դռների և դրանդիների հետևում դրեցիր քո հեթանոսական հուշակոթողը. ինձ լքեցիր՝ բացելով քո անկողինը, ինձնից հեռու բարձրացար այնտեղ, լայնացրիր քո անկողինը և դաշինք կապեցիր նրանց հետ, որոնց անկողինը սիրեցիր, որոնց ձեռքը տեսար։
Եվ երբ ասեք. “Ի՞նչ պատճառով Տերը՝ մեր Աստվածը, այս ամենն արեց մեզ”, դու էլ ասա՛ նրանց. “Ինչպես դուք թողեցիք ինձ և օտար աստվածների պաշտեցիք ձեր երկրում, նույնպես էլ օտարների պիտի ծառայեք ձերը չեղած երկրում”»։
և ձեզ ասացի. "Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը. մի՛ վախեցեք ամորհացիների աստվածներից, որոնց երկրում դուք բնակվում եք". բայց դուք չլսեցիք իմ խոսքը”»։
Վհուկներին մի՛ հետևեք և հմայողներին մի՛ հարցրեք, որպեսզի նրանցով չպղծվեք. ե՛ս եմ Տերը՝ ձեր Աստվածը։
Եվ իր որդուն այրեց կրակով. գուշակություն և հմայություն էր անում, վհուկներ ու նշանագետներ էր պահում. նա շատ չարիքներ գործեց Տիրոջ առաջ, որ բարկացնի նրան։
Եվ Տերն ինձ ասաց. «Մարգարեներն իմ անունով ստություն են մարգարեանում. նրանց ես չեմ ուղարկել և նրանց չեմ հրամայել և նրանց հետ չեմ խոսել. նրանք ձեզ համար մարգարեանում են սուտ տեսիլքներ և սնոտի գուշակություն, իրենց մտքի խաբեությունները»։
Դու լքել ես քո ժողովրդին՝ Հակոբի տունը, որովհետև նրանք լցվել են արևելքի գուշակներով և հմայություն են անում փղշտացիների նման, ու օտարների որդիների հետ համաձայնվեցին։
Որովհետև ժողովուրդների սովորություններն ունայն են. որովհետև փայտ են կտրում անտառից, արհեստավորի ձեռքի գործը՝ տապարով շինված։
Իսկ վախկոտների, անհավատների, պիղծերի, մարդասպանների, պոռնիկների, կախարդների, կռապաշտների ու բոլոր ստախոսների բաժինը կրակով և ծծմբով այրվող այս լճում է, որ երկրորդ մահն է»։
Հոգին հայտնապես ասում է, որ վերջին ժամանակներում ոմանք հավատից կհեռանան և ուշադրություն կդարձնեն մոլորեցուցիչ ոգիների ու դևերի վարդապետություններին՝
Զգո՛ւյշ եղեք, գուցե մեկը ձեզ իմաստասիրությամբ ու դատարկ խաբեությամբ գրավի, որ մարդկային ավանդության, բնության տարերային ուժերի վրա են հիմնված և ոչ Քրիստոսի։
Արդ, քանի որ Աստծու սերունդն ենք, չպետք է կարծենք, թե աստվածայինը նման է մարդու արվեստով ու երևակայությամբ քանդակված ոսկու կամ արծաթի կամ քարի։
Երբ դու աղաղակ բարձրացնես, թող քո հավաքած կուռքերը քեզ ազատեն. դրանց բոլորին քամին պիտի տանի, մեկ շնչով պիտի քշվեն։ Բայց նա, ով հույս է դրել ինձ վրա, երկիրը պիտի ստանա և իմ սուրբ լեռը պիտի ժառանգի»։
Իմ ժողովուրդն իր փայտե արձանին է հարցնում, և իր ցուպը պատասխանում է իրեն. որովհետև պոռնկության ոգին մոլորեցրել է, և իրենց Աստծուց հեռանալով՝ պոռնկացան։
Ո՛չ։ Այն, ինչ հեթանոսները զոհաբերում են, դևերին են զոհ մատուցում և ոչ Աստծուն։ Իսկ ես չեմ ուզում, որ դուք դևերին հաղորդակից լինեք. չեք կարող և՛ Տիրոջ բաժակը խմել, և՛ դևերի բաժակը։
Ձեր մեջ չպիտի գտնվի իր տղային կամ աղջկան կրակից անցկացնող կամ կախարդությամբ զբաղվող, գուշակող ու հմայող և կամ հավահմա, նաև կախարդ կամ վհուկ, կամ բախտասաց կամ ոգեհարցուկ, որովհետև այս բոլոր բաներով զբաղվողը գարշելի է Տիրոջ աչքին, և այդպիսի գարշելի բաների պատճառով քո Տեր Աստվածը նրանց հալածում է քո առջևից։
Երբ ձեզ ասեն. «Խորհո՛ւրդ հարցրեք մեռելահարցուկներից և վհուկներից, որոնք փսփսում և քրթմնջում են», այն ժամանակ դուք էլ նրանց ասացե՛ք. «Ժողովուրդն իր Աստծո՞ւց չպիտի հարցնի. ողջերի համար մեռածների՞ն պիտի դիմի
Այսպես է ասում Տերը. «Ազգերի ճանապարհները մի՛ սովորեք և երկնքի նշաններից մի՛զարհուրեք, որովհետև նրանցից հեթանոս ազգերն են զարհուրում։
Քանզի ապստամբությունը կախարդության մեղքի պես է, և անհնազանդությունը՝ կռապաշտության, և որովհետև դու Տիրոջ խոսքը մերժեցիր, նա էլ քեզ մերժեց, որ դու թագավոր չլինես»։
Մեծ ուշադրությո՛ւն դարձրեք ձեր հոգիներին, քանի որ այն օրը, երբ Տերը Քորեբում կրակի միջից խոսեց ձեզ հետ, դուք ոչ մի կերպարանք չտեսաք. միգուցե անօրինություն անեք և ձեզ համար կերտեք մի կուռք՝ մի ինչ-որ պատկեր՝ տղամարդու կամ կնոջ կերպարանքով,
Նրանց կուռքերը արծաթ ու ոսկի են, մարդու ձեռքի գործեր. Բերան ունեն և չեն խոսում, աչքեր ունեն և չեն տեսնում, Ականջներ ունեն և չեն լսում, քիթ ունեն և հոտ չեն առնում, Ձեռքեր ունեն և չեն շոշափում, ոտքեր ունեն և չեն քայլում և ձայն չեն հանում իրենց կոկորդով։
Դու հոգնել ես խորհուրդներիդ շատությունից. թող կանգնեն երկինքը քննողները, աստղեր զննողները, նորալուսնով գուշակողները և քեզ փրկեն այն բանից, ինչ գալու է քեզ վրա։ Ահա նրանք մղեղի պես կլինեն, կրակը կայրի նրանց, նրանք իրենց անձը չեն ազատի բոցի զորությունից. դա մի կայծ չի լինելու տաքանալու համար, կրակ՝ առաջը նստելու համար։
Այսպես է ասում Տերը. «Անիծյալ լինի այն մարդը, որ մարդու է վստահում և մարմինն իրեն բազուկ է դարձնում, և որի սիրտը խոտորում է Տիրոջից։
Նրանք ունայն տեսիլք և սուտ գուշակություն են տեսնում, երբ ասում են. “Տերն է ասում”, երբ Տերը նրանց չի ուղարկել, և նրանք սպասում են, որ իրենց խոսքը կատարվի։
Մի՛ դարձեք դեպի կուռքերը և ձեզ համար ձուլածո աստվածներ մի՛ շինեք. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
Այսպես է ասում Տերը. “Ձեր հայրերն ի՞նչ անիրավություն գտան իմ մեջ, որ հեռացան ինձնից և ունայնության հետևելով ունայնացան։
Եվ քո միջից պիտի բնաջնջեմ քո կուռքերն ու քո արձանները, և այլևս չես երկրպագելու քո ձեռքի գործերին։
Նրանց երկիրը լցված է կուռքերով. նրանք երկրպագում են իրենց ձեռքի գործին, նրան, որ իրենց մատներն են ստեղծել։
Այլ անպատճառ մեր բերանից դուրս եկած ամեն մի խոսքն ենք գործադրելու՝ երկնքի թագուհուն խունկ ծխելով և նրան թափելու նվերներ մատուցելով, ինչպես որ Հուդայի քաղաքներում և Երուսաղեմի փողոցներում արել ենք մենք և մեր հայրերը, մեր թագավորներն ու իշխանները. հացով կուշտ էինք ու հաջողակ էինք, չարիք չտեսանք։ Բայց այն ժամանակից, երբ դադարեցինք երկնքի թագուհուն խունկ ծխելուց և նրան թափելու նվերներ մատուցելուց, ամեն բանի կարոտ եղանք և սրից ու սովից սպառվեցինք։
Նրանք գրգռեցին իմ նախանձը չաստվածով, Զայրացրին ինձ իրենց սնոտի կուռքերով. Ուրեմն ես էլ կգրգռեմ նրանց նախանձը մի անպիտան ժողովրդով, Կբարկացնեմ նրանց անմիտ մի ազգով.
Եվ մի՛ խոտորվեք, որովհետև դուք գնացած կլինեք սին բաների ետևից, որոնք ձեզ օգուտ չեն և չեն կարող ազատել, քանի որ իրենք ոչինչ են։
Ամեն մարդ հիմար է, անգետ, ամեն ոսկերիչ՝ ամոթահար իր կուռքից, որովհետև նրա ձուլածո պատկերը սուտ է, և շունչ չկա նրա մեջ։
Ուրեմն ո՞ւմ եք նմանեցնում Աստծուն և ի՞նչ նմանության հետ եք համեմատում նրան։ Կուռքն արհեստավորն է ձուլում, ոսկերիչն այն պատում է ոսկով և արծաթե շղթաներ է ձուլում։ Երուսաղեմի հետ քաղցրությա՛մբ խոսեք, հայտարարե՛ք, որ նրա զինվորական ծառայությունն ամբողջացավ, որ թողություն է տրվել նրա անօրենությանը, որ նա իր բոլոր մեղքերի համար Տիրոջ ձեռքից կրկնապատիկ հատուցում է ստացել»։ Աղքատը, որ չի կարողանում նման նվեր տալ, կընտրի չփտող փայտ և իր համար մի վարպետ արհեստավոր կփնտրի, որ իր համար աներեր մի կուռք պատրաստի»։
Հեթանոսների կուռքերն արծաթ ու ոսկի են, մարդկանց ձեռքի գործեր։ Բերան ունեն և չեն խոսում, աչքեր ունեն և չեն տեսնում, Ականջներ ունեն և չեն լսում, և բնավ շունչ չկա նրանց բերանում։ Նրանց նման են իրենց կերտողները և բոլոր նրանք, որ հույս են դրել նրանց վրա։
Նրանց աստվածների քանդակված կուռքերը կայրես կրակով։ Դրանց վրա եղած ոսկին ու արծաթը չցանկանաս և չվերցնես քեզ համար, որպեսզի դրանով որոգայթի մեջ չբռնվես, քանի որ քո Տեր Աստծու առաջ դրանք գարշելի են։ Ոչ մի գարշելի բան չտանես քո տունը, որպեսզի դու էլ դրա նման նզովված չլինես։ Դու բոլորովին պիտի զզվես դրանից և անչափ գարշելի պիտի համարես դա, որովհետև այն նզովված է»։
Նրանց աստվածներին երկրպագություն չանես և չպաշտես ու նրանց արածների պես չանես, այլ ամբողջովին կկործանես դրանք և նրանց կուռքերը կջարդես։
որովհետև այն ազգերը, որոնց դու տիրելու ես, լսում են գուշակներին և կախարդներին. բայց քեզ քո Տեր Աստվածը այդպես անելու հրաման չի տալիս։
Եվ Հուդայի քաղաքներն ու Երուսաղեմի բնակիչները կգնան և կկանչեն այն աստվածներին, որոնց իրենք խունկ էին ծխում, բայց նրանք բոլորովին չեն ազատի նրանց իրենց դժբախտության ժամին։
Արդ կուռքին զոհաբերված կերակուրների մասին գիտենք, որ կուռքն աշխարհում ոչինչ է, և որ ուրիշ ոչ մի Աստված չկա, բացի այն մեկից։
Ի՞նչ օգուտ ունի կուռքը, որի քանդակողը քանդակել է նրան, ձուլածո կուռքը և ստություն սովորեցնողը, որ քանդակողը վստահում է իր քանդակածին և համր կուռքեր է շինում։
Եվ ձեզնից նրանք, որ ազատվածներ են, պիտի հիշեն ինձ այն ազգերի մեջ, ուր նրանք գերի տարված կլինեն, թե ինչպես տխրեցի նրանց շնացող սրտի համար, որը դարձել էր ինձանից, ու նրանց աչքերի համար, որոնք շնացան իրենց կուռքերի հետևից։ Եվ նրանք պիտի զզվեն իրենցից այն չարությունների համար, որ գործեցին, իրենց բոլոր պիղծ կուռքերի համար։
Ո՜վ Տեր, իմ զորությունն ու իմ ամրոցը, նեղության օրում իմ ապաստանը, երկրի ծայրերից ազգերը քեզ մոտ պիտի գան և ասեն. «Մեր հայրերը ժառանգեցին միայն ստություն, ունայնություն և այնպիսի բաներ, որոնց մեջ օգուտ չկա»։
Այդ օրը մարդն իր արծաթե կուռքերը և ոսկե կուռքերը, որ պատրաստել էր երկրպագելու համար դրանց, պիտի գցի խլուրդներին և չղջիկներին,