ԵՐԵՄԻԱ 14:14 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ14 Եվ Տերն ինձ ասաց. «Մարգարեներն իմ անունով ստություն են մարգարեանում. նրանց ես չեմ ուղարկել և նրանց չեմ հրամայել և նրանց հետ չեմ խոսել. նրանք ձեզ համար մարգարեանում են սուտ տեսիլքներ և սնոտի գուշակություն, իրենց մտքի խաբեությունները»։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ14 Տերն ինձ ասում է. «Մարգարեներն իմ անունով սուտ մարգարեություն են անում. ես ո՛չ ուղարկել եմ նրանց, ո՛չ պատվեր եմ տվել նրանց, ո՛չ էլ խոսել եմ նրանց հետ. նրանք ձեզ մարգարեանում են սուտ տեսիլներ, սնոտի գուշակություններ ու հմայություններ և իրենց սրտի ցանկությունները»։ Տես գլուխը |