“Անիծյալ լինի այն մարդը, որ կոփածո կամ ձուլածո կուռք կշինի Տիրոջ առաջ, պիղծ արհեստավորի ձեռքի գործ, և այն կդնի մի ծածուկ տեղ”։ Եվ ամբողջ ժողովուրդը թող պատասխանի ու ասի՝ ամեն։
Ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենաս։ Քեզ համար կուռք չշինես ո՛չ վերևում՝ երկնքում, ո՛չ ներքևում՝ երկրի վրա, և կամ երկրի տակ՝ ջրերի մեջ եղած բաների նմանությամբ։ Նրանց երկրպագություն չանես և չպաշտես նրանց, որովհետև ես՝ քո Տեր Աստվածը, նախանձոտ Աստված եմ, որ հայրերի անօրենության համար պատժում եմ որդիներին՝ մինչև նրանց երրորդ և չորրորդ սերունդը, որոնք ատում են ինձ,
«Ներկայացրե՛ք ձեր դատը,- ասում է Տերը,- բերե՛ք ձեր փաստարկները,- ասում է Հակոբի Թագավորը»։ Թող բերեն և մեզ իմացնեն, թե ի՛նչ պիտի պատահի։ Ասացե՛ք, թե սկզբում ի՛նչ եղավ, որ ուշադիր լինենք և արդյունքն իմանանք, և կամ իմացրե՛ք մեզ ապագայում լինելիքների մասին։ Իմացրե՛ք մեզ գալիք բաները, և մենք էլ կգիտենանք, թե դուք աստվածներ եք։ Որևէ բարի կամ որևէ չար բա՛ն արեք, որպեսզի միասին վախենանք ու տեսնենք միասին։ Դուք ոչինչ եք, և ձեր գործն էլ ոչինչ է. գարշելի է նա, ով ձեզ է ընտրում։
Որովհետև ժողովուրդների սովորություններն ունայն են. որովհետև փայտ են կտրում անտառից, արհեստավորի ձեռքի գործը՝ տապարով շինված։ Այն արծաթով և ոսկով են զարդարում, գամերով և մուրճերով ամրացնում են, որպեսզի չերերա։ Նրանք խրտվիլակի պես են վարունգի արտում, չեն խոսում. նրանք պետք է տարվեն, որովհետև քայլել չեն կարող. նրանցից մի՛ վախեցեք, որովհետև չարություն չեն կարող անել, ոչ էլ բարիք»։
Եվ դու վերցրիր այն ոսկուց ու արծաթից շքեղ զարդերը, որ ես էի քեզ տվել. քեզ համար տղամարդու պատկերներ սարքեցիր ու նրանցով շնացար։
Նրանք իրենց որդիներին և աղջիկներին մատաղ արեցին դևերին։ Եվ անմեղ արյուն թափեցին՝ իրենց որդիների և աղջիկների արյունը, որովհետև նրանց մատաղ արեցին Քանանի կուռքերին, և երկիրը պղծվեց արյամբ։
Ես մտա ու տեսա. ահա ամեն տեսակ սողունների և գազանների զզվելի նմանություններ և Իսրայելի տան բոլոր կուռքերը՝ պատի վրա շուրջբոլորը փորագրված։
Եվ այն բոլոր մարդիկ, որոնք գիտեին, որ իրենց կանայք խունկ էին ծխում ուրիշ աստվածների, և բոլոր ներկա եղող կանայք՝ մի մեծ բազմություն, և ամբողջ ժողովուրդը, որ բնակվում էր Պաթուրեսում՝ Եգիպտոսի երկրում, պատասխանեցին Երեմիային՝ ասելով. «Այն խոսքը, որ դու ասացիր մեզ Տիրոջ անունից, մենք չենք լսում։ Այլ անպատճառ մեր բերանից դուրս եկած ամեն մի խոսքն ենք գործադրելու՝ երկնքի թագուհուն խունկ ծխելով և նրան թափելու նվերներ մատուցելով, ինչպես որ Հուդայի քաղաքներում և Երուսաղեմի փողոցներում արել ենք մենք և մեր հայրերը, մեր թագավորներն ու իշխանները. հացով կուշտ էինք ու հաջողակ էինք, չարիք չտեսանք։ Բայց այն ժամանակից, երբ դադարեցինք երկնքի թագուհուն խունկ ծխելուց և նրան թափելու նվերներ մատուցելուց, ամեն բանի կարոտ եղանք և սրից ու սովից սպառվեցինք։ Իսկ երբ երկնքի թագուհուն խունկ էինք ծխում և նրան թափելու նվերներ մատուցում, մի՞թե առանց մեր ամուսինների իմացության էինք նրա համար բլիթներ պատրաստում նրա պատկերով և նրան թափելու նվերներ մատուցում»։
Եվ այն Բարձր տեղերը, որոնք Երուսաղեմի դիմաց էին՝ Ապականության սարի աջ կողմում, և որոնք շինել էր Իսրայելի թագավոր Սողոմոնը սիդոնացիների գարշելի Աստարովթի համար, մովաբացիների գարշելի Քամովսի համար և Ամմոնի որդիների պիղծ Մեղքոմի համար, թագավորը պղծեց։
«Բելը խոնարհվեց, Նեբովը կքեց. նրանց կուռքերը դրված են գազանների և անասունների վրա. ձեր կրածները իբրև ծանրոցներ բեռնվել են հոգնած կենդանիների վրա։
որովհետև այդ օրն ամեն մարդ պիտի մերժի իր արծաթե կուռքերին, իր ոսկե կուռքերին, որոնք ձեր ձեռքերը շինեցին ձեզ համար որպես մեղք։
որովհետև չարիք գործեցին իմ առաջ և այն օրից, երբ իրենց հայրերը դուրս եկան Եգիպտոսից, մինչև այսօր բարկացրին ինձ”»։
դուք, որ ցանկությամբ գրգռվում եք բևեկնիների մեջ՝ ամեն կանաչազարդ ծառի տակ, որ մորթում եք մանուկներին ձորերում, ժայռերի խոռոչների մեջ։
Հովսիան վերացրեց նաև վհուկներին ու նշանագետներին, թերափիմներն ու կուռքերը և բոլոր այն գարշությունները, որ երևացել էին Հուդայի երկրում և Երուսաղեմում՝ հաստատելու համար այն գրքում գրված օրենքի խոսքերը, որը Քեղկիա քահանան գտել էր Տիրոջ տանը։
Եվ Հուդայի քաղաքներն ու Երուսաղեմի բնակիչները կգնան և կկանչեն այն աստվածներին, որոնց իրենք խունկ էին ծխում, բայց նրանք բոլորովին չեն ազատի նրանց իրենց դժբախտության ժամին։
Դրա համար ես քեզ վաղուց հայտարարեցի այդ մասին, դեռ չեղած՝ իմացրի քեզ, որպեսզի չասես. “Իմ կուռքն է կատարել դրանք, իմ քանդակած ու ձուլած արձանն է հրամայել դա”։
Եվ նրան բարկացրին իրենց Բարձր տեղերով և իրենց կուռքերի պատկերներով շարժեցին նրա նախանձը։
Որովհետև ուրիշ աստծու երկրպագություն չպիտի անեք, քանի որ Տիրոջ անունը Նախանձոտ է, նախանձոտ Աստված է նա։
Եվ ամենքից ավելի շատ չարիք գործեցիր, քան քեզնից առաջ եղածները, գնացիր քեզ համար ուրիշ աստվածներ ու ձուլածո կուռքեր շինեցիր ինձ բարկացնելու համար և ինձ քո ետևը գցեցիր։
Հիշե՛ք նախկինում կատարված հնամենի գործերը, քանի որ ես եմ Աստված, ուրիշը չկա, ես եմ Աստված, ինձ նմանը չկա։
Ասան թագավորի մայր Մաաքային իսկ զրկեց տիկնանց տիկնությունից, որովհետև նա Աշերա չաստվածուհու պիղծ կուռք էր շինել։ Ասան խորտակեց նրա կուռքը և այրեց Կեդրոնի հեղեղատում։
Ուստի իմ զայրույթը նրանց վրա թափեցի այն արյան համար, որ թափել էին երկրի վրա, և այն կուռքերի համար, որոնցով անմաքուր էին դարձրել այն։
Ուստի ահա օրեր են գալիս, երբ պիտի պատժեմ Բաբելոնի կուռքերին, և նրա ամբողջ երկիրն ամոթահար պիտի լինի, և նրա բոլոր սպանվածները նրա մեջ պիտի ընկնեն։
Նրանց կերտողներն էլ նրանց նման են, և բոլոր նրանք, որ իրենց հույսը դնում են դրանց վրա։
Իմ ժողովուրդն իր փայտե արձանին է հարցնում, և իր ցուպը պատասխանում է իրեն. որովհետև պոռնկության ոգին մոլորեցրել է, և իրենց Աստծուց հեռանալով՝ պոռնկացան։
Հիրավի, բլուրները և լեռներում աղմուկը խաբեություն են, որովհետև Տիրոջից՝ մեր Աստծուց է Իսրայելի փրկությունը։
այսպես է ասում Տեր Աստված. “Որովհետև ամոթը քողազերծվեց, քո մերկությունը ցուցադրվեց սիրեկաններիդ հետ քո պոռնկություններով, քո բոլոր սնոտի կուռքերի պատճառով և քո որդիների արյան պատճառով, որ տվեցիր նրանց,
Պիտի ընկրկեն և խորապես ամաչեն նրանք, ովքեր իրենց հույսը դնում են կուռքերի վրա, ովքեր ձուլածոներին ասում են. «Դուք մեր աստվածներն եք»։
Տիրոջ տնից վերացրեց օտար աստվածներն ու կուռքերը, նաև այն բոլոր զոհասեղանները, որ ինքը շինել էր Տիրոջ տան լեռան վրա ու Երուսաղեմում, և դրանք գցեց քաղաքից դուրս։
Նրանք գրգռեցին իմ նախանձը չաստվածով, Զայրացրին ինձ իրենց սնոտի կուռքերով. Ուրեմն ես էլ կգրգռեմ նրանց նախանձը մի անպիտան ժողովրդով, Կբարկացնեմ նրանց անմիտ մի ազգով.
Նրանց աստվածներին երկրպագություն չանես և չպաշտես ու նրանց արածների պես չանես, այլ ամբողջովին կկործանես դրանք և նրանց կուռքերը կջարդես։
Սակայն Տերը ճշմարիտ Աստված է, նա կենդանի Աստված է և հավիտենական Թագավոր։ Նրա սրտմտությունից դողում է երկիրը, և ազգերը չեն դիմանա նրա ցասումին։
Հորթ շինեցին Քորեբում և երկրպագեցին ձուլածո պատկերին։ Ո՞վ պիտի պատմի Տիրոջ զորությունը, ո՞վ պիտի իմացնի նրա ամբողջ գովասանքը։ Եվ իրենց փառքը փոխարինեցին խոտաճարակ հորթի նմանությամբ։ Մոռացան իրենց փրկիչ Աստծուն, որ մեծամեծ գործեր արեց Եգիպտոսում,
Նրանք շուտով շեղվեցին այն ճանապարհից, որ պատվիրեցի իրենց։ Ձուլածո հորթ շինեցին իրենց համար, երկրպագեցին նրան, զոհեր մատուցեցին նրան և ասացին. “Սրանք են քո աստվածները, ո՛վ Իսրայել, որ քեզ հանեցին Եգիպտոսի երկրից”»։
Ես եմ Տերը. սա է իմ անունը. ես իմ փառքը ուրիշին չեմ տա, ոչ էլ իմ գովաբանությունը՝ կուռքերին։
Իսկ դրա մնացածով իր համար աստված է շինում իր կուռքը, երկրպագում է նրան, պաշտում այն, աղոթում նրան և ասում. «Ազատի՛ր ինձ, որովհետև դու ես իմ աստվածը»։
Հավաքվե՛ք և եկե՛ք, մոտեցե՛ք միասին, ո՛վ ազգերի փախստականներ։ Անգետ են նրանք, ովքեր կրում են իրենց փայտե կուռքը և աղոթք են անում այնպիսի մի աստծու, որ չի կարող փրկել։
Ոսկի են թափում քսակից, արծաթը կշռում են կշեռքով և ոսկերիչ են վարձում, որպեսզի դրանցով մի աստված կերտի, երկրպագում են և պաշտում նրան։ Այն վերցնում, տանում են ուսի վրա, ամրացնում իր տեղում, և նա կանգնում մնում է այնտեղ, չի շարժվում իր տեղից։ Ապա աղաղակում են նրան, բայց նա չի պատասխանում, չի ազատում նրանց իրենց նեղությունից։
Թե արդյոք մի ազգ փոխե՞լ է իր աստվածները, թեպետև նրանք աստվածներ չեն. բայց իմ ժողովուրդը փոխանակել է իր փառքը մի այնպիսի բանով, որ օգուտ չունի։
Նրանք խրտվիլակի պես են վարունգի արտում, չեն խոսում. նրանք պետք է տարվեն, որովհետև քայլել չեն կարող. նրանցից մի՛ վախեցեք, որովհետև չարություն չեն կարող անել, ոչ էլ բարիք»։
Ամեն մարդ հիմար է, անգետ, ամեն ոսկերիչ՝ ամոթահար իր կուռքից, որովհետև նրա ձուլածո պատկերը սուտ է, և շունչ չկա նրա մեջ։ Ունայնություն են նրանք, ծաղրանքի առարկա, նրանց պատժի ժամանակ նրանք կոչնչանան։
Ուրեմն ո՞ւմ եք նմանեցնում Աստծուն և ի՞նչ նմանության հետ եք համեմատում նրան։ Կուռքն արհեստավորն է ձուլում, ոսկերիչն այն պատում է ոսկով և արծաթե շղթաներ է ձուլում։ Երուսաղեմի հետ քաղցրությա՛մբ խոսեք, հայտարարե՛ք, որ նրա զինվորական ծառայությունն ամբողջացավ, որ թողություն է տրվել նրա անօրենությանը, որ նա իր բոլոր մեղքերի համար Տիրոջ ձեռքից կրկնապատիկ հատուցում է ստացել»։ Աղքատը, որ չի կարողանում նման նվեր տալ, կընտրի չփտող փայտ և իր համար մի վարպետ արհեստավոր կփնտրի, որ իր համար աներեր մի կուռք պատրաստի»։
Նրանք կրակով այրել են նրանց աստվածները, որովհետև դրանք աստվածներ չէին, այլ մարդու ձեռքի գործ՝ փայտ ու քար։ Ուստի ոչնչացրին դրանց։
Քեզ համար կուռք չշինես ո՛չ վերևում՝ երկնքում, ո՛չ ներքևում՝ երկրի վրա, և կամ երկրի տակ՝ ջրերի մեջ եղած բաների նմանությամբ։ Նրանց երկրպագություն չանես և չպաշտես նրանց, որովհետև ես՝ քո Տեր Աստվածը, նախանձոտ Աստված եմ, որ հայրերի անօրենության համար պատժում եմ որդիներին՝ մինչև նրանց երրորդ և չորրորդ սերունդը, որոնք ատում են ինձ,
Մի՛ դարձեք դեպի կուռքերը և ձեզ համար ձուլածո աստվածներ մի՛ շինեք. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
Այնտեղ կպաշտեք աստվածների, որոնք մարդու ձեռքի գործեր են՝ քար և փայտ, և որոնք ո՛չ տեսնում են, ո՛չ լսում, ո՛չ ուտում և ո՛չ էլ հոտառություն ունեն։
Զոհ մատուցեցին դևերին, որոնք Աստված չեն, Աստվածներին, որոնց չէին ճանաչում, Նոր աստվածեր, որ վերջերս եկան, Որոնցից ձեր հայրերը չվախեցան։
Իմացե՛ք արդ, որ Ես ԵՍ ԵՄ, Ինձնից բացի է՛լ աստված չկա. Ե՛ս եմ մեռցնում և ե՛ս՝ ապրեցնում, Ե՛ս եմ հարվածում և ե՛ս՝ բժշկում, Եվ իմ ձեռքից ազատող չկա.
Նրանց կուռքերը արծաթ ու ոսկի են, մարդու ձեռքի գործեր. Բերան ունեն և չեն խոսում, աչքեր ունեն և չեն տեսնում, Ականջներ ունեն և չեն լսում, քիթ ունեն և հոտ չեն առնում, Ձեռքեր ունեն և չեն շոշափում, ոտքեր ունեն և չեն քայլում և ձայն չեն հանում իրենց կոկորդով։ Նրանց կերտողներն էլ նրանց նման են, և բոլոր նրանք, որ իրենց հույսը դնում են դրանց վրա։
Հեթանոսների կուռքերն արծաթ ու ոսկի են, մարդկանց ձեռքի գործեր։ Բերան ունեն և չեն խոսում, աչքեր ունեն և չեն տեսնում, Ականջներ ունեն և չեն լսում, և բնավ շունչ չկա նրանց բերանում։ Նրանց նման են իրենց կերտողները և բոլոր նրանք, որ հույս են դրել նրանց վրա։
Ուստի Իսրայելի տանն ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Դարձի՛ եկեք ու հե՛տ դարձեք ձեր կուռքերից և ձեր բոլոր պիղծ կուռքերից հե՛տ դարձրեք ձեր դեմքերը,
Եվ հիմա ավելի ու ավելի են մեղք գործում և իրենց համար իրենց հմտությամբ ձուլածո կուռքեր են շինում իրենց արծաթից. բոլորն էլ արհեստավորի գործեր են։ Ասում են. «Զոհ անող մարդիկ թող հորթերին համբուրեն»։
Ձեր բնակության բոլոր քաղաքները պիտի ավերվեն, Բարձր տեղերը՝ ամայանան, որպեսզի ավերակ ու ամայի դառնան ձեր զոհասեղանները, և փշրվեն ու կործանվեն ձեր կուռքերը. կոտրվեն ձեր խունկի սեղանները, և ձեր գործերը ջնջվեն։
Եվ ես նրանց ասացի. "Ձեզնից ամեն մեկը թող դեն նետի իր աչքերի առաջի գարշելի քանդակները, իրեն չպղծի Եգիպտոսի կուռքերով։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը"”»։
Եվ դուք, ո՛վ Իսրայելի տուն,- այսպես է ասում Տեր Աստված,- թող յուրաքանչյուրդ գնա իր կուռքերին ծառայի, բայց հետո իրոք պիտի լսեք ինձ և իմ սուրբ անունն այլևս չպիտի պղծեք ձեր ընծաներով և ձեր կուռքերով։
Արդ կուռքին զոհաբերված կերակուրների մասին գիտենք, որ կուռքն աշխարհում ոչինչ է, և որ ուրիշ ոչ մի Աստված չկա, բացի այն մեկից։
Արդ ի՞նչ ասեմ. մի՞թե կուռքը կամ կուռքերին զոհաբերվածը արժեք ունեն։ Բոլորը, Մովսեսին հետևելով, ամպի մեջ և ծովում մկրտվեցին։ Ո՛չ։ Այն, ինչ հեթանոսները զոհաբերում են, դևերին են զոհ մատուցում և ոչ Աստծուն։ Իսկ ես չեմ ուզում, որ դուք դևերին հաղորդակից լինեք. չեք կարող և՛ Տիրոջ բաժակը խմել, և՛ դևերի բաժակը։
Բայց այն ժամանակ, երբ Աստծուն չէիք ճանաչում, նրանց էիք ծառայում, որոնք իրականում աստվածներ չէին։
Իսկ մնացած մարդիկ, որ այս հարվածներից չմեռան, չապաշխարեցին իրենց ձեռքերի գործերից, որպեսզի դևերին, ոսկե, արծաթե, պղնձե, քարե ու փայտե կուռքերին չերկրպագեն, որոնք ո՛չ տեսնել կարող են, ո՛չ լսել և ո՛չ էլ քայլել։
Իսկ վախկոտների, անհավատների, պիղծերի, մարդասպանների, պոռնիկների, կախարդների, կռապաշտների ու բոլոր ստախոսների բաժինը կրակով և ծծմբով այրվող այս լճում է, որ երկրորդ մահն է»։
Դրսում շներն են, կախարդները, պոռնիկները, մարդասպանները, կռապաշտները և ստություն սիրող ու գործող բոլորը։
Երբ դու աղաղակ բարձրացնես, թող քո հավաքած կուռքերը քեզ ազատեն. դրանց բոլորին քամին պիտի տանի, մեկ շնչով պիտի քշվեն։ Բայց նա, ով հույս է դրել ինձ վրա, երկիրը պիտի ստանա և իմ սուրբ լեռը պիտի ժառանգի»։
Թող ամաչեն բոլոր նրանք, ովքեր ծառայում են կուռքերին և պարծենում են փուչ կուռքերով. բոլոր աստվածները պիտի երկրպագեն նրան։
Եվ քո միջից պիտի բնաջնջեմ քո կուռքերն ու քո արձանները, և այլևս չես երկրպագելու քո ձեռքի գործերին։
Տերը քո մասին հրամայել է. քո անունը շարունակող սերունդ չի լինի, քո աստվածների տնից պիտի վերացնեմ քանդակած և ձուլածո բոլոր կուռքերը, քո գերեզմանը պիտի պատրաստեմ, որովհետև դու անարգ եղար։
Ի՞նչ օգուտ ունի կուռքը, որի քանդակողը քանդակել է նրան, ձուլածո կուռքը և ստություն սովորեցնողը, որ քանդակողը վստահում է իր քանդակածին և համր կուռքեր է շինում։ Վա՜յ նրան, որ փայտին ասում է՝ «Զարթնի՛ր», մունջ քարին՝ «Վեր կաց»։ Մի՞թե կարող է ուսուցանել. ահա նա պատված է ոսկով և արծաթով, բայց բնավ հոգի չկա նրա մեջ։
Իսկ հետևյալ օրը՝ առավոտ կանուխ, վեր կացան և տեսան, որ Դագոնը Տիրոջ տապանակի առջև երեսի վրա դարձյալ ընկած է գետնին, և Դագոնի գլուխն ու ձեռքերի երկու թաթերը կոտրտված, ընկած են սեմի վրա, միայն Դագոնի մարմինն էր մնացել։
Եվ մի՛ խոտորվեք, որովհետև դուք գնացած կլինեք սին բաների ետևից, որոնք ձեզ օգուտ չեն և չեն կարող ազատել, քանի որ իրենք ոչինչ են։
Եվ Եղիան մոտեցավ ամբողջ ժողովրդին և ասաց. «Մինչև ե՞րբ դուք պիտի կաղաք երկու կողմի վրա. եթե Տերն է Աստվածը, գնացե՛ք նրա ետևից, և եթե Բահաղն է, նրա ետևի՛ց գնացեք». բայց ժողովուրդը նրան ոչ մի պատասխան չտվեց։
Եվ արհամարհեցին նրա կանոնները և նրա ուխտը, որ կնքել էր նրանց հայրերի հետ, և նրա վկայությունները, որ տվել էր նրանց, և գնացին սնապաշտության ետևից, և իրենք էլ սնապաշտ դարձան ու հետևեցին այն ազգերին, որոնք իրենց շրջակայքում էին, և որոնց մասին Տերն իրենց պատվիրել էր, որ նրանց նման չանեն։
կրակի են մատնել նրանց աստվածներին, որովհետև նրանք աստվածներ չէին, այլ մարդու ձեռքի գործ էին՝ փայտ ու քար. դրա համար էլ ոչնչացրին նրանց։
Երանի՜ այն մարդուն, որ իր հույսը դարձնում է Տիրոջը և չի հետևում ամբարտավաններին և ստության հետևողներին։
Արդ կուռքին զոհաբերված կերակուրների մասին գիտենք, որ կուռքն աշխարհում ոչինչ է, և որ ուրիշ ոչ մի Աստված չկա, բացի այն մեկից։ Թեպետ կան այսպես կոչված «աստվածներ» թե՛ երկնքում, թե՛ երկրի վրա, ինչպես որ կան բազում աստվածներ և բազում տերեր, բայց մեզ համար մեկ Աստված կա՝ Հայրը, որից է ամեն ինչ, իսկ մենք կանք նրա համար, և կա մեկ Տեր Հիսուս Քրիստոս, որով է ամեն ինչ, իսկ մենք կանք նրա միջոցով։
Բայց այն ժամանակ, երբ Աստծուն չէիք ճանաչում, նրանց էիք ծառայում, որոնք իրականում աստվածներ չէին։ Բայց հիմա, երբ Աստծուն ճանաչեցիք, մանավանդ որ Աստծուց ճանաչվեցիք, ինչպե՞ս եք վերադառնում այն տկար ու աղքատ տարերային ուժերին, որոնց դարձյալ ուզում եք ծառայել։
Ասելով, թե իմաստուն են, հիմարացան։ Եվ անեղծ Աստծու փառքը փոխեցին եղծելի մարդու, թռչունների, չորքոտանիների ու սողունների պատկերի նմանության հետ։
«Բելը խոնարհվեց, Նեբովը կքեց. նրանց կուռքերը դրված են գազանների և անասունների վրա. ձեր կրածները իբրև ծանրոցներ բեռնվել են հոգնած կենդանիների վրա։ Ես սկզբից իմացնում եմ վախճանը և վաղուց՝ այն, որ դեռ չի կատարվել։ Ես ասում եմ, որ իմ խորհուրդը պիտի իրականանա, և անում եմ այն ամենը, ինչ որ ինձ հաճելի է։ Ես արևելքից կանչում եմ գիշատիչ թռչնին, հեռավոր երկրից՝ իմ խորհուրդն իրականացնող մարդուն։ Ինչ ասել եմ, կատարելու եմ, ինչ որոշել եմ, անելու եմ։ Լսե՛ք ինձ, ո՛վ խստասիրտ մարդիկ, որ հեռացել եք արդարությունից։ Ես մոտեցրել եմ իմ արդարությունը, նա չի հեռանալու, իմ փրկությունը չի ուշանալու։ Ես Սիոնում փրկություն եմ դնելու Իսրայելի՝ իմ փառքի համար»։ Նրանք կքել, խոնարհվել են միասին. նրանք չկարողացան բեռը ազատագրել և իրենք էլ գերի ընկան։
Արդ, քանի որ Աստծու սերունդն ենք, չպետք է կարծենք, թե աստվածայինը նման է մարդու արվեստով ու երևակայությամբ քանդակված ոսկու կամ արծաթի կամ քարի։
Զգո՛ւյշ եղեք, գուցե մեկը ձեզ իմաստասիրությամբ ու դատարկ խաբեությամբ գրավի, որ մարդկային ավանդության, բնության տարերային ուժերի վրա են հիմնված և ոչ Քրիստոսի։
«Այդ օրը,- ասում է Զորքերի Տերը,- կուռքերի անունները պիտի ջնջեմ երկրից, և այլևս չպիտի հիշվեն։ Եվ մարգարեներին էլ և անմաքուր հոգին պիտի վերացնեմ երկրից։
Շնացողնե՛ր, չգիտե՞ք, որ աշխարհի հանդեպ սերն Աստծու դեմ թշնամություն է։ Արդ ով ուզում է աշխարհին բարեկամ լինել, իրեն Աստծուն թշնամի է դարձնում։