Biblia Todo Logo
Աստվածաշնչի խոսքեր
- Գովազդներ -

Կատեգորիա

ՈւրախացեքՍերբարեկամությունՓառաբանություն և երկրպագությունԴուք խմում եքԾնողներՕրհնությունՀարսանիքՀարմարավետությունԾննդյան օրՀույսԱվետարանելՀավատքՈւժՀուղարկավորությունԵրիտասարդներԱմուսնություններԿանայքՄահԵրեխաներԱռաջարկելովԱղոթքՆերողությունՓրկությունԱռողջությունՍրբությունՀավիտենական կյանքԿարող էԱստվածՀիսուսՀոգևոր իրականությունԿարիքների ժամանակներժամանակներՕրհնիրԲարեխոսի՛րՊահքՀատուկ օրերԵրախտագիտությունՀնազանդությունԲոլոր առիթներովԱստծո բաներըԲնությունԽաղաղությունհայտնիԳեղեցիկԿիրակիՀատուկ իրադարձություններՆախարարություններԱյցելուներՑավ և դժվարությունՈւրախությունվատությունները և կախվածությունըՄարգարեությունՓողՍեռական թեմաներՄեղքերԱրդարադատությունԴժվար հատվածներԱնգիր անելԿյանքի փուլերԱղոթքՀարցումներԶգոններՀրավերներՇունչՍուրբ ԾնունդՎստահությունԱստվածաշնչյան խոստումներՊաշտպանությունՍուրբ ՀոգիԿռապաշտություն

Ենթակատեգորիա

Հոգևոր խաբկանք և մոգությունՍանտերիա՝ կուբայական կրոնԱստղագուշակություն և գուշակությունՎատ սովորություններից ազատվելԱստծո դժգոհությունը կռապաշտությունիցԱստծո զորությունը՝ չար ուժերի դեմՕկուլտիզմի վտանգներըՀոգիների և Միջնորդների ԽաբկանքըՀոգեհարցումԿուռքերի ու զոհասեղանների կործանումԿեղծ մարգարեներ և նրանց խաբուսիկ գործունեությունըԿախարդանքի դիմադրությունՄութ մոգության դեմ պայքարԿուռքերից հեռանալու կարևորությունըԿախարդանքի և հմայքի անօգուտ լինելըԱստծուն Վստահիր, Ոչ Թե ՆկարներինԱրգելված Օկուլտ ՊրակտիկաներՄարգարեների և աստղագուշակների խաբկանքըԱստծո դատաստանը կռապաշտության դեմԱստծո զորությունը՝ կախարդանքի դեմԿեղծ համոզմունքներ և սնահավատությունԿուռքերին զոհաբերություններՀայկական սնահավատություններԿուռքերին ու կեղծ աստվածներին մերժումԳաղտնի ծեսերՀոգևոր ազատագրումՍպիրիտիզմի ԽաբկանքըԿեղծ Աստվածների ԲացահայտումՀոգեպաշտության ՃշմարտացիությունըԱմուլետների օգտագործման դատապարտումըՄոգության ազդեցությունից ազատվելԳուշակության ԽաբկանքըՍանտերիայի ծեսերը

72 Գրքից՝ Հոգեպաշտության Կեղծիքի Մասին

72 Գրքից՝ Հոգեպաշտության Կեղծիքի Մասին


ՂԵՎՏԱԿԱՆ 19:31

Վհուկներին մի՛ հետևեք և հմայողներին մի՛ հարցրեք, որպեսզի նրանցով չպղծվեք. ե՛ս եմ Տերը՝ ձեր Աստվածը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 1:25

Նրանք Աստծու ճշմարտությունը ստության հետ փոխեցին և երկրպագեցին ու պաշտեցին արարածներին և ոչ թե Արարչին, որ հավիտյանս օրհնյալ է. ամեն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Կորնթացիներին 10:20

Ո՛չ։ Այն, ինչ հեթանոսները զոհաբերում են, դևերին են զոհ մատուցում և ոչ Աստծուն։ Իսկ ես չեմ ուզում, որ դուք դևերին հաղորդակից լինեք. չեք կարող և՛ Տիրոջ բաժակը խմել, և՛ դևերի բաժակը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՐԵՄԻԱ 10:2

Այսպես է ասում Տերը. «Ազգերի ճանապարհները մի՛ սովորեք և երկնքի նշաններից մի՛զարհուրեք, որովհետև նրանցից հեթանոս ազգերն են զարհուրում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 47:13

Դու հոգնել ես խորհուրդներիդ շատությունից. թող կանգնեն երկինքը քննողները, աստղեր զննողները, նորալուսնով գուշակողները և քեզ փրկեն այն բանից, ինչ գալու է քեզ վրա։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21:6

Եվ իր որդուն այրեց կրակով. գուշակություն և հմայություն էր անում, վհուկներ ու նշանագետներ էր պահում. նա շատ չարիքներ գործեց Տիրոջ առաջ, որ բարկացնի նրան։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՕՐԵՆՔ 4:19

և կամ միգուցե քո աչքերը դեպի երկինք բարձրացնելով՝ տեսնես արեգակը կամ լուսինը կամ աստղերը՝ երկնքի բոլոր զարդերը, և խաբվես, դրանց երկրպագություն անես ու պաշտես դրանց, որոնց քո Տեր Աստվածը նշանակեց երկնքի տակ ապրող բոլոր ազգերի համար։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՄԻՔԻԱ 5:12

Քո ձեռքից պիտի վերացնեմ կախարդությունները, և այլևս գուշակողներ չպիտի ունենաս։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 44:25

ես եմ, որ փչացնում եմ ստախոսների նշանները և ապուշացնում գուշակներին, ես եմ, որ հետ եմ դարձնում իմաստուններին և հիմարության վերածում նրանց գիտությունը.

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՐԵՄԻԱ 27:9

Մի՛ լսեք ձեր մարգարեներին, ձեր գուշակներին, ձեր երազատեսներին, ձեր դյութողներին և ձեր հմայողներին, որոնք ձեզ ասում են, թե Բաբելոնի թագավորին չեք ծառայելու։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԼՔ 20:3

Ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենաս։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՕՐԵՆՔ 18:10-12

Ձեր մեջ չպիտի գտնվի իր տղային կամ աղջկան կրակից անցկացնող կամ կախարդությամբ զբաղվող, գուշակող ու հմայող և կամ հավահմա, նաև կախարդ կամ վհուկ, կամ բախտասաց կամ ոգեհարցուկ, որովհետև այս բոլոր բաներով զբաղվողը գարշելի է Տիրոջ աչքին, և այդպիսի գարշելի բաների պատճառով քո Տեր Աստվածը նրանց հալածում է քո առջևից։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՂԵՎՏԱԿԱՆ 20:6

Ես իմ երեսը պիտի դարձնեմ նաև այն մարդու դեմ, որ վհուկներին ու ոգեհմաներին է հետևում նրանց հետ պոռնկանալու համար, և այդ մարդուն պիտի վերացնեմ իր ժողովրդի միջից։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԼՔ 20:3-4

Ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենաս։ Քեզ համար կուռք չշինես ո՛չ վերևում՝ երկնքում, ո՛չ ներքևում՝ երկրի վրա, և կամ երկրի տակ՝ ջրերի մեջ եղած բաների նմանությամբ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 8:19-20

Երբ ձեզ ասեն. «Խորհո՛ւրդ հարցրեք մեռելահարցուկներից և վհուկներից, որոնք փսփսում և քրթմնջում են», այն ժամանակ դուք էլ նրանց ասացե՛ք. «Ժողովուրդն իր Աստծո՞ւց չպիտի հարցնի. ողջերի համար մեռածների՞ն պիտի դիմի Ես, որպես վստահելի վկաների, վերցրի Ուրիա քահանային և Բարաքիայի որդի Զաքարիային։ ուսուցման և վկայության համար»։ Այս խոսքի համար, որ նրանք խոսում են, նրանք արշալույս չեն տեսնի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Տիմոթեոսին 4:1

Հոգին հայտնապես ասում է, որ վերջին ժամանակներում ոմանք հավատից կհեռանան և ուշադրություն կդարձնեն մոլորեցուցիչ ոգիների ու դևերի վարդապետություններին՝

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՐԵՄԻԱ 10:1-5

Լսե՛ք այն խոսքը, որ Տերն ասում է ձեզ, ո՛վ Իսրայելի տուն։ Սակայն Տերը ճշմարիտ Աստված է, նա կենդանի Աստված է և հավիտենական Թագավոր։ Նրա սրտմտությունից դողում է երկիրը, և ազգերը չեն դիմանա նրա ցասումին։ Այսպե՛ս ասացեք նրանց. «Այն աստվածները, որոնք չեն կերտել երկինքն ու երկիրը, պիտի ոչնչացվեն երկրից և երկնքի տակից»։ Նա է իր զորությամբ կերտել երկիրը, իր իմաստությամբ հաստատել աշխարհը և իր հանճարով տարածել երկինքը։ Երբ նա ձայն է տալիս, ջրերի դղրդյուն է լինում երկնքում, և նա երկրի ծայրերից գոլորշի է բարձրացնում, կայծակներ է շինում անձրևի համար և հողմը հանում է իր շտեմարաններից։ Ամեն մարդ հիմար է, անգետ է, ամեն ոսկերիչ՝ ամոթահար իր կուռքից, որովհետև նրա ձուլածո պատկերը սուտ է, և շունչ չկա նրանցում։ Ունայնություն են նրանք, ծաղրանքի առարկա, նրանց պատժի ժամանակ նրանք կոչնչանան։ Սրանց պես չէ Հակոբի բաժինը. որովհետև նա ամեն բանի Ստեղծողն է, և Իսրայելը նրա ժառանգության ցեղն է։ Նրա անունը Զորությունների Տեր է։ Ո՛վ պաշարման մեջ ապրող, գետնից հավաքի՛ր քո իրերը։ Որովհետև այսպես է ասում Տերը. «Ահա այս անգամ ես դեն եմ նետելու երկրի բնակիչներին և նրանց նեղության եմ մատնելու, որպեսզի իմանան»։ Վա՜յ ինձ իմ բեկվածության համար, անդարմանելի է իմ վերքը. բայց ես ասացի. «Արդարև սա իմ հիվանդությունն է, և ես պետք է տանեմ այն»։ Այսպես է ասում Տերը. «Ազգերի ճանապարհները մի՛ սովորեք և երկնքի նշաններից մի՛զարհուրեք, որովհետև նրանցից հեթանոս ազգերն են զարհուրում։ Իմ վրանը կործանվեց, և բոլոր պարաններս կտրտվեցին, իմ որդիներն ինձնից հեռացան և չկան. իմ վրանը լարող, և ոչ էլ իմ վարագույրները կանգնեցնող այլևս չկա։ Որովհետև հիմարացան հովիվները և Տիրոջը չփնտրեցին։ Դրա համար նրանք չբարգավաճեցին, և նրանց ամբողջ հոտը ցրվեց։ Մի լուր է ձայնում. Լսե՛ք՝ գալիս է. մեծ դղրդոց հյուսիսի երկրից. որպեսզի Հուդայի քաղաքներն ամայի դարձնի, աղվեսների որջ։ Գիտեմ, ո՛վ Տեր, որ մարդունը չէ իր ճանապարհը, որ քայլող մարդու բանը չէ իր քայլերն ուղղելը։ Խրատի՛ր ինձ չափավորությամբ, ո՛վ Տեր, ոչ թե քո բարկությամբ, որ չլինի թե ոչնչացնես ինձ։ Քո զայրույթը թափի՛ր այն ազգերի վրա, որ քեզ չեն ճանաչում, և այն ազգատոհմերի վրա, որոնք քո անունը չեն կանչում, որովհետև կերան Հակոբին. նրանք կերան ու սպառեցին նրան և նրա բնակավայրը ամայի դարձրին։ Որովհետև ժողովուրդների սովորություններն ունայն են. որովհետև փայտ են կտրում անտառից, արհեստավորի ձեռքի գործը՝ տապարով շինված։ Այն արծաթով և ոսկով են զարդարում, գամերով և մուրճերով ամրացնում են, որպեսզի չերերա։ Նրանք խրտվիլակի պես են վարունգի արտում, չեն խոսում. նրանք պետք է տարվեն, որովհետև քայլել չեն կարող. նրանցից մի՛ վախեցեք, որովհետև չարություն չեն կարող անել, ոչ էլ բարիք»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Կողոսացիներին 2:18-19

Ոչ ոք թող ձեզ մրցանակից չզրկի կեղծ խոնարհությամբ և հրեշտակների պաշտամունքով, ներթափանցելով այն բաների մեջ, որ չի տեսել, և անտեղի հպարտանալով իր մարմնական մտքի խոհերով. այդպիսի մեկը չի պահում Գլուխը, որից ամբողջ մարմինը, հոդերով ու խաղերով կապված ու միացած, աճում է, և Աստված է աճեցնում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գաղատացիներին 5:20

կռապաշտություն, կախարդություն, թշնամություններ, կռիվ, նախանձ, բարկություն, հակառակություններ, երկպառակություններ, բաժանություններ,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Հովհաննես 4:1

Սիրելինե՛ր, ամեն հոգու մի՛ հավատացեք, այլ փորձե՛ք հոգիները, թե արդյոք Աստծո՞ւց են, որովհետև բազում սուտ մարգարեներ են աշխարհ եկել։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Տիմոթեոսին 4:1-2

Հոգին հայտնապես ասում է, որ վերջին ժամանակներում ոմանք հավատից կհեռանան և ուշադրություն կդարձնեն մոլորեցուցիչ ոգիների ու դևերի վարդապետություններին՝ Որովհետև հենց դրա համար ենք տքնում և պայքարում, որովհետև հույս ենք դրել կենդանի Աստծու վրա, որ բոլոր մարդկանց, մանավանդ հավատացյալների Փրկիչն է։ Այս բանե՛րը պատվիրիր և ուսուցանիր։ Թող ոչ ոք քո երիտասարդ տարիքը չարհամարհի, այլ հավատացյալներին օրինա՛կ եղիր խոսքով, վարքով, սիրով, հավատով, անարատությամբ։ Մինչև իմ գալը ուշադրությո՛ւն դարձրու ընթերցանությանը, խրատելուն և ուսուցանելուն։ Անփույթ մի՛ եղիր քո մեջ եղած այն շնորհի նկատմամբ, որ քեզ տրվեց մարգարեությամբ, երեցների ձեռնադրմամբ։ Սրանց մասի՛ն մտածիր, սրանց մե՛ջ եղիր, որ քո առաջադիմությունը բոլորին հայտնի լինի։ Ուշադի՛ր եղիր ինքդ քո և ուսուցման նկատմամբ ու դրա մեջ հարատևի՛ր, որովհետև այդ անելով կփրկես թե՛ ինքդ քեզ, թե՛ քեզ լսողներին։ ստախոսների կեղծավորությամբ, որոնց խղճմտանքը խարանված է,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Եբրայեցիներին 9:27

Եվ ինչպես որ մարդկանց համար սահմանված է մեկ անգամ մեռնել, և դրանից հետո՝ դատաստանը,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:16

Եվ ասաց նրան. «Տերն այսպես է ասում. “Որովհետև դու պատգամավորներ ուղարկեցիր Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծուն հարցնելու, իբր թե Իսրայելում Աստված չկար, որ նրանից բան հարցնեիր, դրա համար էլ քո անկողնուց, որի մեջ պառկած ես, չպիտի վայր իջնես, այլ անպատճառ պիտի մեռնես”»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՆԱՈՒՄ 3:4

Կախարդությունների բազմաշնորհ տիկին՝ պոռնիկի պոռնկությունների շատության պատճառով, որն ազգեր է ծախում իր պոռնկությամբ և ազգատոհմեր՝ իր կախարդություններով։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 44:9

Բոլոր կուռք շինողները դատարկ են, և նրանց ցանկալի գործերն անօգուտ բաներ են. իրենց վկաները չեն տեսնում և չեն իմանում, որ ամաչելու են։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՕՐԵՆՔ 12:30-31

զգո՛ւյշ եղիր, չլինի թե նրանց հետևելով՝ որոգայթի մեջ ընկնես նրանց բնաջնջելուց հետո։ Չլինի թե նրանց աստվածների մասին հարցուփորձ անես՝ ասելով. “Այս ազգերն ինչպե՞ս էին պաշտում իրենց աստվածներին, որ նույնն էլ ես անեմ”։ Դու քո Տեր Աստծու հանդեպ այդպես չվարվես, որովհետև նրանք իրենց աստվածների համար անում էին ամեն տեսակ գարշելի բաներ, որոնք ատելի են Տիրոջը. նրանք իրենց աստվածների համար մինչև անգամ կրակի վրա այրում էին իրենց տղաներին ու աղջիկներին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:23

Քանզի ապստամբությունը կախարդության մեղքի պես է, և անհնազանդությունը՝ կռապաշտության, և որովհետև դու Տիրոջ խոսքը մերժեցիր, նա էլ քեզ մերժեց, որ դու թագավոր չլինես»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՐԵՄԻԱ 10:14-15

Ամեն մարդ հիմար է, անգետ է, ամեն ոսկերիչ՝ ամոթահար իր կուռքից, որովհետև նրա ձուլածո պատկերը սուտ է, և շունչ չկա նրանցում։ Ունայնություն են նրանք, ծաղրանքի առարկա, նրանց պատժի ժամանակ նրանք կոչնչանան։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԶԵԿԻԵԼ 13:6-7

Նրանք ունայն տեսիլք և սուտ գուշակություն են տեսնում, երբ ասում են. “Տերն է ասում”, երբ Տերը նրանց չի ուղարկել, և նրանք սպասում են, որ իրենց խոսքը կատարվի։ Մի՞թե ունայն տեսիլք չտեսաք և սուտ գուշակություն չխոսեցիք, երբ ասացիք. “Տերն է ասում”, երբ ես չէի խոսել»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 106:37-39

Նրանք իրենց որդիներին և աղջիկներին մատաղ արեցին դևերին։ Եվ անմեղ արյուն թափեցին՝ իրենց որդիների և աղջիկների արյունը, որովհետև նրանց մատաղ արեցին Քանանի կուռքերին, և երկիրը պղծվեց արյամբ։ Իրենց գործերով պղծվեցին և իրենց արարքներով պոռնկություն գործեցին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 106:36-37

Ծառայեցին նրանց կուռքերին, որոնք էլ որոգայթ եղան իրենց համար։ Նրանք իրենց որդիներին և աղջիկներին մատաղ արեցին դևերին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՐԵՄԻԱ 51:17

Ամեն մարդ հիմար է, անգետ, ամեն ոսկերիչ՝ ամոթահար իր կուռքից, որովհետև նրա ձուլածո պատկերը սուտ է, և շունչ չկա նրա մեջ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՈՎՍԵԵ 13:2

Եվ հիմա ավելի ու ավելի են մեղք գործում և իրենց համար իրենց հմտությամբ ձուլածո կուռքեր են շինում իրենց արծաթից. բոլորն էլ արհեստավորի գործեր են։ Ասում են. «Զոհ անող մարդիկ թող հորթերին համբուրեն»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հայտնություն 22:15

Դրսում շներն են, կախարդները, պոռնիկները, մարդասպանները, կռապաշտները և ստություն սիրող ու գործող բոլորը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գործք Առաքելոց 16:16-18

Երբ մենք աղոթելու էինք գնում, մեզ պատահեց մի աղախին, որ հարցուկ ոգի ուներ և գուշակությամբ իր տերերին մեծ շահ էր բերում։ Նա, Պողոսի և մեր հետևից ընկած, աղաղակում էր ու ասում. «Այս մարդիկ Բարձրյալ Աստծու ծառաներն են, որոնք ձեզ փրկության ճանապարհն են հայտնում»։ Եվ բազում օրեր նույն բանն էր անում։ Իսկ Պողոսը զայրանալով դարձավ ու այդ ոգուն ասաց. «Քեզ հրամայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, դրա միջից դո՛ւրս ել»։ Եվ նույն ժամին դուրս ելավ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 2:6

Դու լքել ես քո ժողովրդին՝ Հակոբի տունը, որովհետև նրանք լցվել են արևելքի գուշակներով և հմայություն են անում փղշտացիների նման, ու օտարների որդիների հետ համաձայնվեցին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հայտնություն 9:20

Իսկ մնացած մարդիկ, որ այս հարվածներից չմեռան, չապաշխարեցին իրենց ձեռքերի գործերից, որպեսզի դևերին, ոսկե, արծաթե, պղնձե, քարե ու փայտե կուռքերին չերկրպագեն, որոնք ո՛չ տեսնել կարող են, ո՛չ լսել և ո՛չ էլ քայլել։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՈՎՍԵԵ 4:12

Իմ ժողովուրդն իր փայտե արձանին է հարցնում, և իր ցուպը պատասխանում է իրեն. որովհետև պոռնկության ոգին մոլորեցրել է, և իրենց Աստծուց հեռանալով՝ պոռնկացան։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՐԵՄԻԱ 14:14

Եվ Տերն ինձ ասաց. «Մարգարեներն իմ անունով ստություն են մարգարեանում. նրանց ես չեմ ուղարկել և նրանց չեմ հրամայել և նրանց հետ չեմ խոսել. նրանք ձեզ համար մարգարեանում են սուտ տեսիլքներ և սնոտի գուշակություն, իրենց մտքի խաբեությունները»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23:24

Հովսիան վերացրեց նաև վհուկներին ու նշանագետներին, թերափիմներն ու կուռքերը և բոլոր այն գարշությունները, որ երևացել էին Հուդայի երկրում և Երուսաղեմում՝ հաստատելու համար այն գրքում գրված օրենքի խոսքերը, որը Քեղկիա քահանան գտել էր Տիրոջ տանը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գործք Առաքելոց 19:19

Կախարդությամբ զբաղվողներից շատերը բերում էին գրքերը, բոլորի առաջ այրում։ Հաշվեցին դրանց արժեքն ու տեսան, որ հիսուն հազար արծաթի էր։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գաղատացիներին 5:19-21

Հայտնի են մարմնի գործերը, որ են՝ շնություն, պոռնկություն, պղծություն, գիջություն, Ահա ես՝ Պողոսս, ասում եմ ձեզ, որ եթե թլփատվեք, Քրիստոսը ձեզ օգուտ չի տա։ կռապաշտություն, կախարդություն, թշնամություններ, կռիվ, նախանձ, բարկություն, հակառակություններ, երկպառակություններ, բաժանություններ, չարակամություն, սպանություններ, հարբեցողություն, անառակություններ և այն, ինչ սրանց նման է։ Ասում եմ ձեզ, ինչպես որ նախապես էլ ասում էի, թե այսպիսի բաներ անողներն Աստծու արքայությունը չեն ժառանգելու։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԶԵԿԻԵԼ 21:21

Որովհետև Բաբելոնի թագավորը կանգնել է ճանապարհի գլխին՝ երկու ճանապարհների բաժանման տեղի վրա, որ գուշակություն անի. նա երերացնում է նետերը, հարցնում է թերափիմներին, նայում է լյարդին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 57:8

Դռների և դրանդիների հետևում դրեցիր քո հեթանոսական հուշակոթողը. ինձ լքեցիր՝ բացելով քո անկողինը, ինձնից հեռու բարձրացար այնտեղ, լայնացրիր քո անկողինը և դաշինք կապեցիր նրանց հետ, որոնց անկողինը սիրեցիր, որոնց ձեռքը տեսար։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԶԵԿԻԵԼ 13:18

ու ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Վա՜յ այն կանանց, որոնք մոգական բարձիկներ են կարում թևերի յուրաքանչյուր հոդի համար և լաչակներ են սարքում ամեն հասակի մարդկանց գլխի համար՝ հոգիներ որսալու նպատակով։ Դուք որսում եք իմ ժողովրդի հոգիները. մի՞թե ձեր հոգիները կապրեցնեք։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՕՐԵՆՔ 32:17

Զոհ մատուցեցին դևերին, որոնք Աստված չեն, Աստվածներին, որոնց չէին ճանաչում, Նոր աստվածեր, որ վերջերս եկան, Որոնցից ձեր հայրերը չվախեցան։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 65:3

այնպիսի ժողովրդի վրա, որ ինձ միշտ զայրացնում է իմ դիմաց, որ զոհեր է մատուցում պարտեզներում և խունկ ծխում աղյուսների վրա.

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԼՔ 22:18

Չթողնես կախարդն ապրի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հայտնություն 21:8

Իսկ վախկոտների, անհավատների, պիղծերի, մարդասպանների, պոռնիկների, կախարդների, կռապաշտների ու բոլոր ստախոսների բաժինը կրակով և ծծմբով այրվող այս լճում է, որ երկրորդ մահն է»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 57:3

Բայց դուք մոտեցե՛ք այստեղ, ո՛վ վհուկի որդիներ, ո՛վ շնացողի և պոռնկի սերունդ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 1:21-25

քանի որ Աստծուն ճանաչելով՝ նրան որպես Աստծու չփառավորեցին կամ գոհություն չհայտնեցին, այլ իրենց մտածումներում ունայնացան, և նրանց անմիտ սրտերը խավարեցին։ Ասելով, թե իմաստուն են, հիմարացան։ Եվ անեղծ Աստծու փառքը փոխեցին եղծելի մարդու, թռչունների, չորքոտանիների ու սողունների պատկերի նմանության հետ։ Այդ պատճառով Աստված էլ նրանց, ըստ իրենց սրտերի ցանկության, պղծության մատնեց, որպեսզի իրենց մարմիններն իրենց մեջ անարգեն։ Նրանք Աստծու ճշմարտությունը ստության հետ փոխեցին և երկրպագեցին ու պաշտեցին արարածներին և ոչ թե Արարչին, որ հավիտյանս օրհնյալ է. ամեն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՄԱՂԱՔԻԱ 3:5

Եվ ձեզ մոտ կգամ դատաստանի համար և արագ վկա կլինեմ կախարդների ու շնացողների, սուտ երդում անողների դեմ, նաև վարձկանի վարձը պահողների, այրուն և որբին զրկողների և օտարականին ճնշողների դեմ, որոնք ինձանից երկյուղ չունեն»,- ասում է Զորքերի Տերը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ ՕՐԵՆՔ 13:1-5

«Եթե ձեր միջից մի մարգարե կամ մի երազատես դուրս գա և քեզ ցույց տա մի նշան կամ մի հրաշք, Քարերով քարկոծի՛ր նրան, և նա թող մեռնի, որովհետև նա ուզում էր քեզ հեռացնել քո Տեր Աստծուց, որը քեզ դուրս բերեց Եգիպտոսի երկրից՝ ստրկության տնից։ Ամբողջ Իսրայելը կլսի և կվախենա, և ձեր միջից այլևս ոչ ոք նման չարություն չի անի։ Եթե քո Տեր Աստծու՝ բնակության համար քեզ տված քաղաքներից մեկում լսես, որ ասեն, թե՝ “Ձեր միջից մի քանի անպիտան մարդիկ են դուրս եկել և իրենց քաղաքի բնակիչներին մոլորեցնում են՝ ասելով. "Գնանք պաշտենք ձեզ անծանոթ ուրիշ աստվածներին"”, այն ժամանակ կքննես, լավ հարցուփորձ կանես և եթե տեսնես, թե այդ բանն իրոք ստույգ է, թե այդ գարշելի բանը եղել է ձեր մեջ, այդ քաղաքի բնակիչներին անպատճառ սրի կքաշես՝ նզովելով այդ քաղաքն ու նրա մեջ եղած ամեն ինչ. սրի կքաշես նաև անասուններին։ Նրա ամբողջ ավարը կհավաքես հրապարակի վրա և այդ քաղաքն ու նրա ամբողջ ավարը քո Տեր Աստծու համար ամբողջովին կայրես կրակով, և այն ավերակների կույտ թող լինի հավիտյան և այլևս թող բնավ չվերաշինվի։ Այդ նզովվածից ոչ մի բան չկպչի քո ձեռքերին, որպեսզի Տերը դառնա իր սաստիկ բարկությունից, ողորմածություն ու գթություն ցուցաբերի քո նկատմամբ և բազմացնի քեզ, ինչպես երդվել էր քո հայրերին, եթե դու հնազանդվես քո Տեր Աստծու ձայնին, պահես նրա այն բոլոր պատվիրանները, որոնք ես այսօր պատվիրում եմ քեզ, և անես այն, ինչ ուղիղ է քո Տեր Աստծու առաջ»։ և կատարվի քեզ ասած այդ նշանը կամ հրաշքը, և քեզ ասի. “Գնանք օտար աստվածների պաշտենք, որոնց դու չես ճանաչում”, այդ մարգարեի կամ երազահանի խոսքերը մի՛ լսիր, որովհետև Տեր Աստվածը փորձում է ձեզ՝ իմանալու համար, թե արդյոք դուք ձեր Տեր Աստծուն սիրո՞ւմ եք ձեր ամբողջ սրտով և ամբողջ հոգով։ Գնացե՛ք ձեր Տեր Աստծու ետևից, վախեցե՛ք նրանից, պահե՛ք նրա պատվիրանները, հնազանդվե՛ք նրա ձայնին, ծառայե՛ք նրան և հարե՛ք նրան։ Այդ մարգարեն կամ երազատեսը մահվամբ պիտի պատժվի, որովհետև նա ապստամբության մղեց ձեր Տեր Աստծու դեմ (որը ձեզ դուրս հանեց Եգիպտոսի երկրից, ազատեց ձեզ ստրկության տնից), որպեսզի խոտորեցնի ձեզ այն ճանապարհից, որով ձեր Տեր Աստվածը պատվիրել է ձեզ, որ նրա մեջ ընթանաք և այսպես չարությունը վերացնեք ձեր միջից։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԶԵԿԻԵԼ 13:18-23

ու ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Վա՜յ այն կանանց, որոնք մոգական բարձիկներ են կարում թևերի յուրաքանչյուր հոդի համար և լաչակներ են սարքում ամեն հասակի մարդկանց գլխի համար՝ հոգիներ որսալու նպատակով։ Դուք որսում եք իմ ժողովրդի հոգիները. մի՞թե ձեր հոգիները կապրեցնեք։ Դուք մի բուռ գարու և մի քանի կտոր հացի համար անարգեցիք ինձ իմ ժողովրդի առաջ՝ մեռցնելով այն հոգիները, որոնք չպիտի մեռնեին, և ապրեցնելով այն հոգիները, որոնք չպիտի ապրեին, ձեր ստով՝ իմ ժողովրդին, որ ստերի է ունկնդրում"”»։ «Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Իսրայելի մարգարեացող մարգարեների դեմ և ասա՛ իրենց մտքից մարգարեացողներին. “Լսե՛ք Տիրոջ խոսքը. Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Ահա ես դեմ եմ ձեր բարձիկներին, որոնցով դուք հոգիներ եք որսում թռչունների պես. դրանք պիտի պոկեմ ձեր բազուկների վրայից և պիտի ազատեմ այն հոգիներին, որ դուք որսում եք, որպեսզի թռչեն։ Եվ պիտի պատառոտեմ ձեր լաչակները և իմ ժողովրդին ազատեմ ձեր ձեռքից, որպեսզի նրանք ձեր ձեռքում այլևս որս չլինեն։ Եվ կիմանաք, որ ես եմ Տերը։ Որովհետև դուք ստով արդարի սիրտը հուսալքել եք, երբ ես նրան չէի վշտացրել, և ուժեղացրել եք ամբարիշտի ձեռքերը, որ հետ չդառնա իր չար ճանապարհից ու ապրի։ Ուրեմն այլևս ունայն տեսիլք չեք տեսնելու և գուշակություն չեք անելու. իմ ժողովրդին ե՛ս պիտի ազատեմ ձեր ձեռքից. և կիմանաք, որ ես եմ Տերը»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Կորնթացիներին 10:20-21

Ո՛չ։ Այն, ինչ հեթանոսները զոհաբերում են, դևերին են զոհ մատուցում և ոչ Աստծուն։ Իսկ ես չեմ ուզում, որ դուք դևերին հաղորդակից լինեք. չեք կարող և՛ Տիրոջ բաժակը խմել, և՛ դևերի բաժակը։ Չեք կարող հաղորդվել և՛ Տիրոջ սեղանից, և՛ դևերի սեղանից։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 16:17-18

Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ, որ զգուշանաք նրանցից, ովքեր հերձվածներ ու գայթակղություններ են առաջացնում այն վարդապետությունից դուրս, որ դուք սովորել եք. նրանցից հեռո՛ւ մնացեք։ Այդպիսիները մեր Տեր Քրիստոսին չեն ծառայում, այլ իրենց որովայնին, և պարզամիտների սրտերը քաղցր խոսքերով ու գովասանքներով են մոլորեցնում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵԶԵԿԻԵԼ 14:6

Ուստի Իսրայելի տանն ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Դարձի՛ եկեք ու հե՛տ դարձեք ձեր կուռքերից և ձեր բոլոր պիղծ կուռքերից հե՛տ դարձրեք ձեր դեմքերը,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Եփեսացիներին 5:11

Եվ խավարի անպտուղ գործերին մասնակից մի՛ եղեք, ավելին՝ քննե՛ք դրանք,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 97:7

Թող ամաչեն բոլոր նրանք, ովքեր ծառայում են կուռքերին և պարծենում են փուչ կուռքերով. բոլոր աստվածները պիտի երկրպագեն նրան։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 4:10

Այդ ժամանակ Հիսուսը նրան ասաց. «Հեռո՛ւ գնա, սատանա՛, որովհետև գրված է. "Տիրոջը՝ քո Աստծուն, կերկրպագես ու միայն նրան կպաշտես" (Բ Օր. 6.13)»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Եբրայեցիներին 13:9

Տեսակ-տեսակ և օտար ուսմունքներով մի՛ տատանվեք, որովհետև լավ է, որ սիրտը շնորհով հաստատվի, ոչ թե կերակուրներով, որոնցից ոչ մի օգուտ չունեցան նրանք, ովքեր այդպես ընթացան։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 47:12-14

Դե մնա՛ քո կախարդությունների և քո բազում դյութությունների մեջ, որոնցով դու աշխատել ես քո մանկությունից ի վեր. գուցե կարողանաս օգուտ ձեռք բերել, գուցե և սարսափեցնես։ Դու հոգնել ես խորհուրդներիդ շատությունից. թող կանգնեն երկինքը քննողները, աստղեր զննողները, նորալուսնով գուշակողները և քեզ փրկեն այն բանից, ինչ գալու է քեզ վրա։ Ահա նրանք մղեղի պես կլինեն, կրակը կայրի նրանց, նրանք իրենց անձը չեն ազատի բոցի զորությունից. դա մի կայծ չի լինելու տաքանալու համար, կրակ՝ առաջը նստելու համար։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գործք Առաքելոց 19:26-27

Տեսնում եք ու լսում, որ այս Պողոսը ոչ միայն եփեսացիներից, այլև գրեթե ամբողջ Ասիայից բազում ժողովրդի համոզելով դարձի է բերել՝ ասելով, որ դրանք ձեռագործներ են, ոչ աստվածներ։ Սա ոչ միայն մեր արհեստն է արհամարհվելու վտանգին ենթարկում, այլև մեծ աստվածուհու՝ Արտեմիսի տաճարն է ոչինչ համարվում։ Եվ պիտի ավերվի նրա մեծությունը ևս, որին ամբողջ Ասիան ու աշխարհն են պաշտում»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 115:4-8

Նրանց կուռքերը արծաթ ու ոսկի են, մարդու ձեռքի գործեր. Բերան ունեն և չեն խոսում, աչքեր ունեն և չեն տեսնում, Ականջներ ունեն և չեն լսում, քիթ ունեն և հոտ չեն առնում, Ձեռքեր ունեն և չեն շոշափում, ոտքեր ունեն և չեն քայլում և ձայն չեն հանում իրենց կոկորդով։ Նրանց կերտողներն էլ նրանց նման են, և բոլոր նրանք, որ իրենց հույսը դնում են դրանց վրա։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 15:9

Զուր են ինձ պաշտում, երբ ուսուցանում են մարդկանց կողմից հորինված պատվիրաններ" (Ես. 29.13)»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հակոբոս 4:7

Արդ հնազանդվե՛ք Աստծուն, դիմադրե՛ք սատանային, ու նա ձեզանից կփախչի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ Կորնթացիներին 6:16-17

Կամ Աստծու տաճարի և կուռքերի միջև ի՞նչ ընդհանուր բան կա։ Դուք կենդանի Աստծու տաճարն եք, ինչպես որ Աստված ասաց. «Նրանց մեջ պիտի բնակվեմ ու նրանց մեջ պիտի շրջեմ, նրանց Աստվածը պիտի լինեմ, ու նրանք՝ իմ ժողովուրդը (Ղևտ. 26.12, Եզկ. 37.27)։ Դրա համար նրանց միջից դո՛ւրս եկեք ու հեռո՛ւ մնացեք,- ասում է Տերը,- և պիղծ բաների մի՛ դիպեք (Ես. 52.11)։ Եվ ես ձեզ կընդունեմ

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 12:2

Եվ մի՛ կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծու կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:104

Քո պատվիրաններով ես իմաստուն եղա, դրա համար ատում եմ ստության ամեն ճանապարհ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Հովհաննես 5:21

Որդյակնե՛ր, ինքներդ ձեզ հեռո՛ւ պահեք կուռքերից։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել

Ենթակատեգորիա

Հոգևոր խաբկանք և մոգությունՍանտերիա՝ կուբայական կրոնԱստղագուշակություն և գուշակությունՎատ սովորություններից ազատվելԱստծո դժգոհությունը կռապաշտությունիցԱստծո զորությունը՝ չար ուժերի դեմՕկուլտիզմի վտանգներըՀոգիների և Միջնորդների ԽաբկանքըՀոգեհարցումԿուռքերի ու զոհասեղանների կործանումԿեղծ մարգարեներ և նրանց խաբուսիկ գործունեությունըԿախարդանքի դիմադրությունՄութ մոգության դեմ պայքարԿուռքերից հեռանալու կարևորությունըԿախարդանքի և հմայքի անօգուտ լինելըԱստծուն Վստահիր, Ոչ Թե ՆկարներինԱրգելված Օկուլտ ՊրակտիկաներՄարգարեների և աստղագուշակների խաբկանքըԱստծո դատաստանը կռապաշտության դեմԱստծո զորությունը՝ կախարդանքի դեմԿեղծ համոզմունքներ և սնահավատությունԿուռքերին զոհաբերություններՀայկական սնահավատություններԿուռքերին ու կեղծ աստվածներին մերժումԳաղտնի ծեսերՀոգևոր ազատագրումՍպիրիտիզմի ԽաբկանքըԿեղծ Աստվածների ԲացահայտումՀոգեպաշտության ՃշմարտացիությունըԱմուլետների օգտագործման դատապարտումըՄոգության ազդեցությունից ազատվելԳուշակության ԽաբկանքըՍանտերիայի ծեսերը
Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ