Սիրելի՛ս, մտածի՛ր, մենք ստեղծվել ենք Աստծուն երկրպագելու և փառաբանելու համար, և դա անելով՝ նաև օրհնություններ ենք ստանում։
Գործք Առաքելոց 16։25-26-ում կարդում ենք, թե ինչպես կեսգիշերին Պողոսը և Սիլասը աղոթում և օրհներգեր էին երգում Աստծուն բանտում, և հանկարծակի ուժեղ երկրաշարժ եղավ, բանտի հիմքերը շարժվեցին, դռները բացվեցին, և բոլոր կապանքները քանդվեցին։ Ահա՛ փառաբանության զորությունը։
Եթե որպես հավատացյալներ հասկանայինք փառաբանության ազդեցությունը, միշտ կերգեինք Տիրոջը։ Կարևոր չէ ձայնի որակը, Հիսուսի անունը արժանի է միշտ փառաբանվելու։
Նրա մեծությունը ճանաչելով և զորությունը հռչակելով՝ մեր կյանքում դռներ կբացվեն, և կապանքներ կքանդվեն։ Ինչպես ասում են՝ «Աստծո հետ ամեն ինչ հնարավոր է»։
Փրկի՛ր մեզ, ո՜վ Տեր, մեր Աստվա՛ծ, և ժողովի՛ր մեզ հեթանոսների միջից, որ գոհանանք քո սուրբ անունից և պարծենանք քո օրհնությամբ։
Բայց ժամանակը կգա, և արդեն եկել է, երբ ճշմարիտ երկրպագողները կերկրպագեն Հորը հոգով ու ճշմարտությամբ, որովհետև Հայրն իրեն այդպիսի երկրպագողներ է ուզում։
Ես պիտի փառաբանեմ քեզ, Տե՛ր, իմ ամբողջ սրտով. պիտի հռչակեմ քո բոլոր սքանչելիքները։Պիտի ուրախ լինեմ ու ցնծամ քեզնով, պիտի սաղմոս երգեմ քո անվանը, ո՛վ Բարձրյալ։
Ուստի նրա միջոցով ամեն ժամանակ Աստծուն օրհնության զոհ մատուցենք, այսինքն՝ նրա անունը դավանող շրթունքների պտուղը։
Միմյանց հետ սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերո՛վ խոսեք, ձեր սրտերում Տիրո՛ջը երգեք ու սաղմո՛ս ասեք։
Նա է քո պարծանքը և նա է քո Աստվածը, որ քեզ համար այս մեծ և սքանչելի գործերն արեց, որոնք քո աչքերը տեսան։
Լսեցի նաև, որ երկնքում, երկրի վրա, երկրի տակ և ծովում եղած բոլոր արարածները, դրանց մեջ եղած ամեն բան ասում էին. «Գահի վրա նստողին ու Գառանը լինի օրհնություն, փառք ու իշխանություն հավիտյանս հավիտենից»։
Նրանք բարձրաձայն ասում էին. «Մորթված Գառն արժանի է ընդունելու զորություն, հարստություն, իմաստություն, ուժ, պատիվ, փառք և օրհնություն»։
Տերն է իմ զորությունը և իմ վահանը. իմ սիրտը նրան է հուսացել, և նա օգնեց ինձ. իմ սիրտը ցնծում է, և ես փառաբանում եմ նրան իմ օրհներգությամբ։
Երանի՜ այն ժողովրդին, որ գիտի փողերի ձայնը. ո՜վ Տեր, նրանք պիտի գնան քո երեսի լույսով։
Ինչո՞ւ ես տրտում, ո՛վ անձ իմ, ինչո՞ւ ես խռովված ինձանում. հույսդ դի՛ր Աստծու վրա, որովհետև էլի պիտի գոհանամ նրանից, որովհետև նա իմ երեսի փրկությունն է և իմ Աստվածը։
Եվ ժողովուրդն աղաղակեց փողերը հնչելիս։ Երբ ժողովուրդը լսեց փողերի ձայնն ու բարձրաձայն աղաղակեց, պարիսպները փուլ եկան։ Ժողովուրդը բարձրացավ դեպի քաղաք՝ ամեն մեկն ընթանալով ուղիղ իր դիմացը։ Եվ գրավեցին քաղաքը,
Այդ ժամանակ Մովսեսն ու Իսրայելի որդիները այս երգը երգեցին Տիրոջը՝ ասելով. «Օրհներգում եմ Տիրոջը, որովհետև փառքով է փառավորված. Ձիուն ու ձիավորին ծովը գցեց։
Ծա՛փ տվեք, բոլո՛ր ժողովուրդներ, ցնծության ձայնով աղաղակե՛ք Աստծուն,Որովհետև Տերը Բարձրյալ և ահեղ է. մեծ Թագավոր է ամբողջ երկրի վրա։
Գոհության ընծա մատուցողը փառաբանում է ինձ. և ով զգուշանա իր ճանապարհին, նրան ցույց կտամ Աստծու փրկությունը»։
Սիրտս պատրաստ է, ո՜վ Աստված, սիրտս պատրաստ է. պիտի օրհնեմ երգով և սաղմոս ասեմ։Զարթնի՛ր, իմ փա՛ռք, զարթնե՛ք, սաղմոսարա՛ն և քնա՛ր. ես պիտի զարթնեմ վաղ առավոտյան,Պիտի գոհանամ քեզնից, Տե՛ր, ժողովուրդների մեջ. սաղմոս պիտի ասեմ քեզ ազգերի մեջ,
Որովհետև քո ողորմությունն ավելի լավ է, քան կյանքը. իմ շրթունքները պիտի գովեն քեզ։Այսպես պիտի օրհնեմ քեզ իմ կյանքում, քո անունով պիտի բարձրացնեմ իմ ձեռքերը։
Ցնծությամբ աղաղակե՛ք Աստծուն, ո՛վ բոլոր երկրներ։Սաղմո՛ս ասացեք նրա անվան փառքին, փառավո՛ր արեք նրա գովությունը։
Բարի է Տիրոջից գոհանալը, սաղմոս ասելը քո անվանը, ո՛վ Բարձրյալ։Առավոտից քո ողորմությունը պատմելը և գիշերը՝ քո ճշմարտությունը.
Նոր ե՛րգ երգեցեք Տիրոջը, երգեցե՛ք Տիրոջը, ամբո՛ղջ երկիր։Երգեցե՛ք Տիրոջը, օրհնեցե՛ք նրա անունը, օր օրի քարոզեցե՛ք նրա փրկությունը։
Նրա դռները մտե՛ք գոհությամբ, նրա սրահները՝ փառաբանությամբ. գոհացե՛ք նրանից և օրհնեցե՛ք նրա անունը։
Օրհներգի՜ր Տիրոջը, ո՛վ անձ իմ, և ամեն ինչ, որ իմ ներսում է, թող օրհներգի նրա սուրբ անունը։Օրհներգի՜ր Տիրոջը, ո՛վ անձ իմ, և մի՛ մոռացիր նրա բոլոր բարիքները.
Գոհացե՛ք Տիրոջից, կանչեցե՛ք նրա անունը, ազգերի մեջ պատմեցե՛ք նրա գործերի մասին։Օրհնեցե՛ք նրան. սաղմո՛ս ասացեք նրան, խոսեցե՛ք նրա բոլոր հրաշքների մասին։
Ոչ թե մեզ, Տե՛ր, ոչ թե մեզ, այլ քո անվա՛նը փառք տուր քո ողորմության և քո ճշմարտության համար։
Օրհնեցե՛ք Տիրոջը, ո՛վ բոլոր ազգեր, գովեցե՛ք նրան, ո՛վ բոլոր ժողովուրդներ։Որովհետև զորավոր է նրա ողորմությունը մեզ վրա, և հավիտյան է նրա ճշմարտությունը։ Ալելուիա՜։
Իմ ամբողջ սրտով պիտի գոհանամ քեզնից, աստվածների առջև սաղմոս պիտի ասեմ քեզ։Երկրպագություն պիտի անեմ քո սուրբ տաճարի առջև և գոհություն պիտի մատուցեմ քո անվանը քո ողորմության համար և քո ճշմարտության համար, որովհետև դու քո ամեն անունից քո խոսքը բարձրացրիր։
Պիտի բարձրացնեմ քեզ, ո՛վ իմ Աստված, ո՛վ Թագավոր, և պիտի օրհնեմ քո անունը հավիտյանս հավիտենից։Ամեն օր պիտի օրհնեմ քեզ և քո անունը պիտի գովեմ հավիտյանս հավիտենից։Մեծ է Տերը և հույժ գովելի, և չափ չկա նրա մեծությանը։
Ալելուիա՜։ Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ անձ իմ։Տիրոջը պիտի օրհնեմ իմ կյանքում. սաղմոս պիտի ասեմ իմ Աստծուն, քանի կամ։
Օրհներգեցե՛ք Տիրոջը, որովհետև բարի է սաղմոս ասել մեր Աստծուն, որովհետև քաղցր և վայելուչ է օրհնաբանությունը։
Օրհնեցե՛ք Աստծուն իր սրբարանում. օրհնեցե՛ք նրան իր զորության հաստատության մեջ։Օրհնեցե՛ք նրան իր զորավոր գործերի համար. օրհնեցե՛ք նրան իր մեծ փառավորության համեմատ։Օրհնեցե՛ք նրան շեփորի ձայնով, օրհնեցե՛ք նրան տավիղով և քնարով։Օրհնեցե՛ք նրան թմբուկով և պարով, օրհնեցե՛ք նրան լարավոր նվագարաններով և սրինգով։Օրհնեցե՛ք նրան ձայնեղ ծնծղաներով. օրհնեցե՛ք նրան մեծաձայն ծնծղաներով։Շունչ ունեցող ամեն արարած թող օրհնի Տիրոջը։ Ալելուիա՜։
Տերն իմ զորությունն ու իմ գովասանքն է Եվ իմ փրկությունը եղավ։ Նա՛ է իմ Աստվածը, և ես կփառավորեմ նրան. Նա իմ հոր Աստվածն է, ես կբարձրացնեմ նրան։
Պարծեցե՛ք նրա սուրբ անունով. Տիրոջը փնտրողների սիրտը թող ուրախանա։«Փառաբանեցե՛ք Տիրոջը, կանչեցե՛ք նրա անունը, Ժողովուրդների մեջ հռչակե՛ք նրա գործերը։Երգեցե՛ք նրան, փառաբանեցե՛ք նրան, Խոսեցե՛ք նրա բոլոր սքանչելի գործերի մասին։
Երգեցե՛ք Տիրոջը, ամբողջ երկրի մարդի՛կ, Օրեցօր քարոզեցե՛ք նրա փրկությունը,Պատմեցե՛ք ազգերի մեջ նրա փառքը, Բոլոր ժողովուրդների մեջ՝ նրա սքանչելի գործերը,Քանզի Տերը մեծ է և հույժ գովելի, Ահավոր է նա, քան բոլոր աստվածները,
Դավիթն օրհնեց Տիրոջը համախմբված ամբողջ ժողովրդի առաջ։ Նա ասաց. «Օրհնյալ ես դու, ո՛վ մեր հայր՝ Իսրայելի Տեր Աստված, հավիտյանս հավիտենից։Քոնն են, ո՛վ Տեր, մեծությունը, զորությունը, փառքը, հաղթությունը, մեծափառությունը և երկնքում ու երկրի վրա եղած ամեն բան։ Քոնն է, ո՛վ Տեր, թագավորությունը, որովհետև դու բարձրացած ես ամենից վեր իբրև գերիշխան։Քեզանից են հարստությունն ու պատիվը, և դու ես ամենի վրա տիրողը, քո ձեռքում են զորությունն ու կարողությունը, և քո ձեռքում է ամենքին մեծացնելն ու հզորացնելը։Եվ հիմա, ո՛վ մեր Աստված, փառաբանում ենք քեզ և օրհներգում քո փառավոր անունը.
Եվ երբ փող հնչեցնողներն ու երգողները, Տիրոջն օրհնելու և գովերգելու համար միաբերան իրենց ձայնը բարձրացնելով, փողերի, ծնծղաների և նվագարանների նվագակցությամբ սկսեցին օրհնել Տիրոջը՝ ասելով. «Քանզի բարի է նա, քանզի հավիտյան է նրա ողորմածությունը», այն ժամանակ Տիրոջ տունը լցվեց ամպով,և քահանաները ամպի պատճառով չկարողացան կանգնել պաշտամունք կատարելու, որովհետև Տիրոջ փառքը լցրել էր Աստծու տունը։
Նա խորհուրդ արեց ժողովրդի հետ, Տիրոջ համար երգիչներ և սուրբ փառքը օրհնաբանողներ կարգեց, որոնք, ընթանալով սպառազինյալների առջևից, ասում էին. «Գոհացե՛ք Տիրոջից, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը»։Երբ սկսվեց նրանց ցնծության երգն ու օրհնաբանությունը, Տերը դարան դրեց ամմոնացիների ու մովաբացիների և Սեիր լեռան բնակիչների դեմ, որոնք եկել էին Հուդայի վրա հարձակվելու, և նրանք կոտորվեցին։
Տիրոջն օրհնելով փոխնիփոխ երգում էին՝ գովելով, թե բարի է, թե նրա ողորմությունը հավիտյան է Իսրայելի վրա, և ամբողջ ժողովուրդը բարձրաձայն աղաղակում էր՝ Տիրոջ տան հիմքը դրվելու համար Տիրոջն օրհնելով։
Եվ ասացին ղևտացիները՝ Հեսուն, Կադմիելը, Բանին, Ասաբանիան, Սարաբիան, Ովդիան, Սաբանիան և Փեթայիան. «Վեր կացեք օրհնեցե՛ք ձեր Տեր Աստծուն հավիտյանս հավիտենից»։ «Օրհնյալ լինի քո փառավորյալ անունը, որ ամեն օրհնությունից և փառաբանությունից բարձր է։Դու, միայն դու ես Տեր. դու ստեղծեցիր երկինքը, երկինքների երկինքը և նրա բոլոր զորքերը, երկիրը և նրա վրայի ամբողջ եղածը, ծովերը և նրանց միջի ամբողջ եղածը. դու ես նրանց բոլորին կենդանություն տվողը, և երկնքի զորքերը քեզ երկրպագություն են անում։
և ասաց. «Իմ մոր արգանդից մերկ եմ դուրս եկել, մերկ էլ այնտեղ պիտի վերադառնամ։ Տերը տվեց, Տերն էլ առավ։ Տիրոջ անունը թող օրհնյալ լինի»։
և այն օրը կասեք. «Գովերգե՛ք Տիրոջը, կանչե՛ք նրա անունը, հռչակե՛ք նրա գործերը ժողովուրդների մեջ, հիշեցրե՛ք, որ բարձր է նրա անունը։Օրհներգե՛ք Տիրոջը, որը մեծափառ գործեր է կատարել, դրանք թող իմացվեն համայն աշխարհում։
Տե՛ր, դու ես իմ Աստվածը. ես բարձրացնում եմ քեզ, գովերգում եմ քո անունը, որովհետև դու սքանչելի գործեր կատարեցիր, հավատարիմ ու ճշմարիտ վաղեմի խորհուրդներ,
Նոր ե՛րգ երգեք Տիրոջը, նրա գովաբանությո՛ւնն արեք երկրի ծայրերից, ո՛վ ծովագնացներ և այն լցնողներ, ո՛վ ծովեզրեր և ծովեզրի բնակիչներ։
Սիոնում սգացողներին հոգ տանելու, նրանց դափնեպսակ տալու մոխրի փոխարեն, բերկրանքի յուղ՝ սգի փոխարեն և գովաբանության պատմուճան՝ հուսահատ հոգու փոխարեն։ Նրանց պիտի կոչեն արդարության բևեկնիներ, որ Տերը տնկել է իր փառավորության համար։
Պիտի հիշատակեմ Տիրոջ ողորմությունները, Տիրոջ գովաբանությունները՝ ըստ այն ամենի, որ Տերն արեց մեզ համար, պիտի հիշեմ այն մեծ բարիքը, որ նա արեց Իսրայելի տան համար ըստ իր գթության և առատ ողորմածության։
Թեկուզ թզենին չծաղկի, և որթատունկի վրա բերք չլինի, ձիթենու արդյունքը ստի, և արտերը կերակուր չտան, ոչխարը կտրվի փարախից, և արջառ չլինի գոմերում,սակայն ես Տիրոջով պիտի ցնծամ, պիտի իմ փրկության Աստծով ուրախանամ։
Մեծապես ուրախացի՛ր, ո՜վ Սիոնի դուստր, ցնծությամբ աղաղակի՛ր, ո՜վ Երուսաղեմի դուստր, ահա քեզ մոտ է գալիս քո թագավորը. նա արդար ու փրկագործ է, հեզ և էշի վրա հեծած, էշի ձագի՝ ավանակի վրա։
Եվ առջևից ու հետևից գնացող բազմությունը բացականչում էր ու ասում. «Օվսաննա՜ Դավթի Որդուն (եբր. Սաղ. 118.25), օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկողը (Սաղ. 118.26). օվսաննա՜ Բարձրյալին»։
Եվ նրան ասացին. «Լսո՞ւմ ես՝ դրանք ի՛նչ են ասում»։ Հիսուսը նրանց ասաց. «Այո՛, դուք երբևէ չե՞ք կարդացել. "Մանուկների ու կաթնակերների բերանով օրհնություն կատարեցիր" (Սաղ. 8.2)»։
Եվ հանկարծ այն հրեշտակի հետ հայտնվեց երկնավոր զորքի մի բազմություն, որ օրհնում էր Աստծուն և ասում.«Փա՜ռք Բարձրյալ Աստծուն, երկրի վրա՝ խաղաղություն, ու մարդկանց մեջ՝ հաճություն»։
Եվ երբ նա արդեն Ձիթենյաց լեռան զառիվայրին մոտեցավ, աշակերտների ամբողջ բազմությունն ուրախությամբ սկսեց բարձր ձայնով Աստծուն օրհնել այն բոլոր հրաշքների համար, որ տեսել էր։Եվ ասում էին. «Օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկող թագավորը (Սաղ. 118.26). խաղաղությո՜ւն երկնքում, ու փա՜ռք Բարձրյալին»։
Բայց ժամանակը կգա, և արդեն եկել է, երբ ճշմարիտ երկրպագողները կերկրպագեն Հորը հոգով ու ճշմարտությամբ, որովհետև Հայրն իրեն այդպիսի երկրպագողներ է ուզում։Աստված Հոգի է, ու նրան երկրպագողները պետք է հոգով ու ճշմարտությամբ երկրպագեն»։
Ամեն օր տաճարում էին համախմբվում, իսկ հացի բեկումը տներում էին կատարում՝ ուրախությամբ և պարզ սրտով իրենց կերակուրը ճաշակելով։Օրհնում էին Աստծուն և ամբողջ ժողովրդի մեջ սեր ու հարգանք էին վայելում։ Իսկ Տերը նրանց խմբում փրկվածների էր ավելացնում ամեն օր։
Կեսգիշերին Պողոսն ու Շիղան աղոթելով օրհնում էին Աստծուն, իսկ բանտարկյալները նրանց ականջ էին դնում։Հանկարծ մեծ ցնցում եղավ, այնպես, որ բանտի հիմքերը շարժվեցին, և բոլոր դռներն իսկույն բացվեցին, ու բոլորի կապանքներն արձակվեցին։
Իսկ հեթանոսները ողորմության համար փառավորում են Աստծուն, ինչպես որ գրված է. «Դրա համար գոհություն պիտի հայտնեմ քեզ հեթանոսների մեջ ու քո անվանը սաղմոս պիտի երգեմ» (Բ Թագ. 22.50, Սաղ. 18.49)։
Ուրեմն ի՞նչ անել, եղբայրնե՛ր։ Երբ մեկտեղ եք հավաքվում, և ձեզանից յուրաքանչյուրը սաղմոս ունենա, կամ ուսուցում, կամ հայտնություն, կամ լեզու, կամ թարգմանություն, թող ամենը եկեղեցու ամրության համար լինի։
Օրհնյա՜լ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, Հայրը գթությունների և Աստված ամեն մխիթարության,որ մեր բոլոր նեղությունների մեջ մխիթարում է մեզ, որպեսզի մենք էլ կարողանանք մխիթարել նրանց, ովքեր ամեն տեսակ նեղության մեջ են, ա՛յն մխիթարությամբ, որով մենք մխիթարվում ենք Աստծուց։
Գինով մի՛ հարբեք, որ անառակության է տանում, այլ Հոգո՛վ լցվեք։Միմյանց հետ սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերո՛վ խոսեք, ձեր սրտերում Տիրո՛ջը երգեք ու սաղմո՛ս ասեք։Ամեն ժամ ու ամեն բանում մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով գոհությո՛ւն հայտնեք Աստծուն և Հորը։
Հիսուս Քրիստոսի միջոցով արդարության պտուղներով լցված՝ Աստծու փառքի ու գովերգության համար։
Այսուհետև, եղբայրնե՛ր, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ անարատ, ինչ որ սիրելի, ինչ որ բարեհամբավ, առաքինի և գովելի, ա՛յն մտածեք։
գոհություն մատուցելով Հորը, որ մեզ արժանացրեց մասնակից լինելու սրբերին բաժին հասած ժառանգությանը լույսի մեջ,
Քրիստոսի խոսքը թող առատապես բնակվի ձեր մեջ, ամենայն իմաստությամբ միմյանց ուսուցանե՛ք ու խրատե՛ք, ձեր սրտերում երախտագիտությամբ օրհնե՛ք Տիրոջը սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերով։Եվ ամենը, ինչ էլ որ անեք՝ խոսքով կամ գործով, ամեն բան Տեր Հիսուսի անունո՛վ արեք՝ նրա միջոցով գոհություն հայտնելով Աստծուն և Հորը։
Միշտ ուրա՛խ եղեք։Անդադար աղոթե՛ք։Ամեն բանում գոհությո՛ւն հայտնեք, որովհետև սա է ձեր հանդեպ Աստծու կամքը Քրիստոս Հիսուսով։
Հավիտենական Թագավորին՝ անեղծ ու աներևույթ, միակ Աստծուն պատիվ ու փա՜ռք հավիտյանս հավիտենից. ամեն։
ու ասել. «Քո անունն իմ եղբայրներին պիտի հայտնեմ, ժողովրդի հավաքույթի մեջ պիտի գովաբանեմ քեզ» (Սաղ. 22.22)։
Արդ, եղբայրնե՛ր, քանի որ համարձակություն ունենք մուտք գործելու սրբարան Հիսուսի արյամբ,որը մեզ համար նոր ու կենդանի ճանապարհ բացեց վարագույրի միջով, որ իր մարմինն է,և մի մեծ քահանա ունենք Աստծու տան վրա,նրան մոտենանք ճշմարիտ սրտով, լիակատար հավատով, մեր սրտերը չար խղճմտանքից մաքրված ու մեր մարմինը մաքուր ջրով լվացված։
Ուստի անշարժ թագավորություն ընդունած լինելով՝ ամուր պահենք այն շնորհը, որով հաճույքով պիտի ծառայենք Աստծուն, ահով ու երկյուղածությամբ,
Օրհնյալ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ իր առատ ողորմությամբ մեզ վերստին ծնեց կենդանի հույսի համար՝ մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ,
Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որպեսզի նրա՛ առաքինությունները քարոզեք, ով ձեզ խավարից դեպի իր սքանչելի լույսը կանչեց։
Եթե մեկը խոսում է, թող Աստծու խոսքի պես լինի, եթե մեկը մատակարարում է, թող դա լինի այն զորությունից, որ Աստված է շնորհում, որպեսզի ամեն բանում Աստված փառավորվի Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք և զորությո՜ւն հավիտյանս հավիտենից։ Ամեն։
Աճե՛ք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհով և գիտությամբ։ Նրան փա՜ռք այժմ և մինչև հավիտենական օրը։ Ամեն։
Տեսեք՝ ինչպիսի՜ սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի Աստծու որդիներ կոչվենք և իսկապես ենք. աշխարհը մեզ նրա համար չի ճանաչում, որ նրան չճանաչեց։
Եվ նրան, որ կարող է անարատ պահել ձեզ և անեղծ կանգնեցնել իր փառքի առջև անխառն ցնծությամբ,այն միակ իմաստուն Աստծուն և մեր Փրկչին՝ մեր Հիսուս Քրիստոսին՝ Տիրոջը, փա՜ռք և մեծություն, զորություն և իշխանություն բոլոր ժամանակներից առաջ և այժմ ու բոլոր ժամանակներում։ Ամեն։
և արքայության անդամներ և Աստծու ու իր Հոր քահանաներ դարձրեց մեզ. նրան փա՜ռք և զորություն հավիտյանս հավիտենից։ Ամեն։
քսանչորս երեցներն ընկնում են աթոռի վրա նստողի առաջ, երկրպագում նրան, որ հավիտյանս հավիտենից կենդանի է, և իրենց պսակները դնում են գահի առաջ՝ ասելով.«Արժանի ես, Տե՛ր և Աստվա՛ծ մեր, որ ընդունես փառքը, պատիվը և զորությունը, որովհետև դու ամեն բան ստեղծեցիր, ու քո կամքով եղան և ստեղծվեցին»։Չորս կենդանիներից յուրաքանչյուրը շուրջանակի վեց թև ուներ, ու ներսից լի էին աչքերով. և չէին դադարում գիշերուզօր ասելով. «Սո՛ւրբ, Սո՛ւրբ, Սո՛ւրբ, Ամենակա՛լ Տեր Աստված, որ էր և որ է և որ գալու է»։Երբ այդ կենդանիները փառք, պատիվ և գոհություն են տալիս գահի վրա նստողին, որ կենդանի է հավիտյանս հավիտենից,
Նրանք բարձրաձայն ասում էին. «Մորթված Գառն արժանի է ընդունելու զորություն, հարստություն, իմաստություն, ուժ, պատիվ, փառք և օրհնություն»։Լսեցի նաև, որ երկնքում, երկրի վրա, երկրի տակ և ծովում եղած բոլոր արարածները, դրանց մեջ եղած ամեն բան ասում էին. «Գահի վրա նստողին ու Գառանը լինի օրհնություն, փառք ու իշխանություն հավիտյանս հավիտենից»։
Եվ բարձրաձայն աղաղակում էին ու ասում. «Փրկությունը մեր Աստծունն է, որ նստում է աթոռի վրա, և Գառանը»։Եվ բոլոր հրեշտակները կանգնել էին աթոռի, երեցների և չորս կենդանիների շուրջը և երեսի վրա ընկնում էին աթոռի առաջ ու երկրպագում էին Աստծուն՝ասելով. «Ամե՛ն. օրհնությունը, փառքը, իմաստությունը, գոհությունը, պատիվը, ուժը և զորությունը մեր Աստծուն լինեն հավիտյանս հավիտենից։ Ամեն»։Սրանից հետո տեսա. ահա մեծ ամբոխ, որին ոչ ոք չէր կարող հաշվել, կազմված բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից ու լեզուներից, որոնք կանգնած էին աթոռի և Գառան առաջ՝ սպիտակ զգեստներ հագած և արմավենու ճյուղեր իրենց ձեռքերին։
«Գոհություն ենք հայտնում քեզ, Տե՛ր Աստված Ամենակալ, որ էիր և ես, որ քո մեծ զորությունն առար ու թագավորեցիր։
Եվ երկնքից ուժեղ ձայն լսեցի, որ ասում էր. «Այժմ եղավ մեր Աստծու փրկությունը, զորությունն ու թագավորությունը, իշխանությունը նրա Օծյալի, որովհետև ընկավ մեր եղբայրների դեմ չարախոսը, որ գիշերուզօր մեր Աստծու առաջ չարախոսում էր նրանց մասին։Եվ նրանք հաղթեցին նրան Գառան արյունով ու իրենց վկայության խոսքով և իրենց կյանքը չսիրեցին մինչև մահ։
Եվ երգում էին Աստծու ծառա Մովսեսի երգն ու Գառան երգը՝ ասելով. «Մեծ ու զարմանալի են քո գործերը, Տե՛ր Աստված Ամենակալ (Սաղ. 86.10), արդար ու ճշմարիտ են քո ճանապարհները, ո՛վ ազգերի Թագավոր։Ո՞վ է, որ չի երկնչելու, Տե՛ր (Երմ. 10.7), և քո անունը չի փառավորելու, որովհետև միայն դու ես սուրբ, որովհետև բոլոր ազգերը պիտի գան ու քո առաջ պիտի երկրպագություն անեն (Սաղ. 86.9), քանի որ քո դատաստանները հայտնի դարձան»։
Դրանից հետո երկնքում լսեցի մեծ բազմության բարձր ձայն, որ ասում էր. «Ալելո՛ւիա, փրկությո՜ւն, փա՜ռք ու զորությո՜ւն մեր Աստծուն,
Եվ գահից մի ձայն ելավ՝ ասելով. «Օրհնեցե՛ք մեր Աստծուն, նրա բոլոր ծառանե՛ր ու նրանից երկյուղողնե՛ր, փոքրե՛ր ու մեծե՛ր»։Եվ լսեցի մի ձայն՝ նման մեծ բազմության և առատ ջրերի, ինչպես ձայնը ուժեղ որոտի, որ ասում էր. «Ալելո՛ւիա, որովհետև թագավորեց Ամենակալ Տերը՝ Աստված։
Եկեք ցնծանք Տիրոջով, գոչենք մեր փրկության Վեմին։Գոհությամբ նրա առջև գանք, երգերով ուրախության աղաղակ բարձրացնենք նրան։
Ցնծացե՛ք Տիրոջ առջև, ո՛վ ամբողջ երկիր. օրհնեցե՛ք ու երգեցե՛ք և սաղմո՛ս ասացեք։Սաղմո՛ս ասացեք Տիրոջը քնարով, քնարով և սաղմոսների ձայնով։Փողերով և շեփորի ձայնով ցնծացե՛ք Տեր թագավորի առջև։
Իսրայելի բոլոր որդիները երբ տեսան իջնող կրակն ու Տիրոջ փառքը տաճարի վրա, երեսնիվայր ընկան գետին՝ սալահատակի վրա, և երկրպագեցին՝ օրհնելով Տիրոջը՝ ասելով, թե նա բարի է, և նրա ողորմությունը հավիտյան է։
Դանիելը խոսեց և ասաց. «Օրհնյալ լինի Աստծու անունը հավիտյանս հավիտենից, որովհետև նրանն են իմաստությունն ու զորությունը։
արմավենու ճյուղեր վերցրեց և նրան ընդառաջ ելավ՝ աղաղակելով. «Օվսաննա՜ (եբր. Սաղ. 118.25), օրհնյա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով (Սաղ. 118.26), Իսրայելի թագավորը»։
Տիրոջը նոր ե՛րգ երգեցեք՝ նրա օրհնությունը սրբերի ժողովում։Թող Իսրայելն ուրախ լինի իր Ստեղծողով, Սիոնի որդիները թող ցնծան իրենց Թագավորով։Թող նրա անունն օրհնեն ցնծությամբ. թմբուկով ու քնարով թող սաղմոս ասեն նրան։