Biblia Todo Logo
Աստվածաշնչի խոսքեր
- Գովազդներ -

Կատեգորիա

ՈւրախացեքՍերբարեկամությունՓառաբանություն և երկրպագությունԴուք խմում եքԾնողներՕրհնությունՀարսանիքՀարմարավետությունԾննդյան օրՀույսԱվետարանելՀավատքՈւժՀուղարկավորությունԵրիտասարդներԱմուսնություններԿանայքՄահԵրեխաներԱռաջարկելովԱղոթքՆերողությունՓրկությունԱռողջությունՍրբությունՀավիտենական կյանքԿարող էԱստվածՀիսուսՀոգևոր իրականությունԿարիքների ժամանակներժամանակներՕրհնիրԲարեխոսի՛րՊահքՀատուկ օրերԵրախտագիտությունՀնազանդությունԲոլոր առիթներովԱստծո բաներըԲնությունԽաղաղությունհայտնիԳեղեցիկԿիրակիՀատուկ իրադարձություններՆախարարություններԱյցելուներՑավ և դժվարությունՈւրախությունվատությունները և կախվածությունըՄարգարեությունՓողՍեռական թեմաներՄեղքերԱրդարադատությունԴժվար հատվածներԱնգիր անելԿյանքի փուլերԱղոթքՀարցումներԶգոններՀրավերներՇունչՍուրբ ԾնունդՎստահությունԱստվածաշնչյան խոստումներՊաշտպանությունՍուրբ ՀոգիԿռապաշտություն

96 Գրքից՝ Աստծո Թագավորության խոստումը

96 Գրքից՝ Աստծո Թագավորության խոստումը


Ղուկաս 12:32

Մի՛ վախեցիր, փոքրի՛կ հոտ, որովհետև ձեր Հայրը հաճեց տալ ձեզ արքայությունը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 10:7

Երբ գնաք, քարոզե՛ք ու ասե՛ք, որ երկնքի արքայությունը մոտեցել է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 9:7

Նրա իշխանության տարածմանն ու խաղաղությանը վերջ չի լինելու Դավթի գահի վրա և նրա թագավորության վրա, որպեսզի այն հաստատի և ամրացնի իրավունքով ու արդարությամբ՝ այժմվանից մինչև հավիտյան։ Զորությունների Տիրոջ նախանձախնդրությունն է կատարելու սա։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Կորնթացիներին 15:50

Սա եմ ուզում ասել, եղբայրնե՛ր, որ Աստծու արքայությունը մարմինն ու արյունը չեն կարող ժառանգել, ոչ էլ ապականությունն է անապականությունը ժառանգում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 22:2

«Երկնքի արքայությունը նման է թագավոր մարդու, որն իր որդու համար հարսանիք արեց։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 13:19

Ամեն ոք, ով լսում է արքայության խոսքը, բայց չի հասկանում, գալիս է չարը և հափշտակում նրա սրտի մեջ սերմանվածը. ճանապարհի եզերքին սերմանվածը սա է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 8:1

Դրանից հետո նա շրջում էր քաղաքից քաղաք և գյուղից գյուղ՝ քարոզելով և Աստծու արքայությունն ավետելով։ Նրա հետ էին նաև տասներկուսը,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 13:38

իսկ արտն աշխարհն է։ Լավ սերմը նրանք են, որոնք արքայության որդիներն են, իսկ որոմը չարի որդիներն են։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 2:2-3

Այնպես պիտի լինի վերջին օրերին, որ Տիրոջ տան լեռը պիտի հաստատվի լեռների գագաթին, պիտի բարձրանա բլուրներից վեր, և բոլոր ազգերը պիտի փութան դեպի այն։ Այդ օրը մարդն իր արծաթե կուռքերը և ոսկե կուռքերը, որ պատրաստել էր երկրպագելու համար դրանց, պիտի գցի խլուրդներին և չղջիկներին, որպեսզի մտնի ապառաժների խոռոչներն ու ժայռերի ծերպերը Տիրոջ սարսափից և նրա փառահեղ մեծությունից, երբ նա վեր կենա երկիրն ահաբեկելու։ Հե՛տ կանգնեք մարդուց, որի շունչը նրա ռունգերի մեջ է, որովհետև ինչի՞ մեջ է նրա արժեքը։ Բազում ժողովուրդներ պիտի գնան և ասեն. «Եկե՛ք ելնենք Տիրոջ լեռը, Հակոբի Աստծու տունը. նա մեզ կսովորեցնի իր ճանապարհները, և մենք կգնանք նրա շավիղներով»։ Արդարև, Սիոնից է դուրս գալիս օրենքը, և Երուսաղեմից՝ Տիրոջ խոսքը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 12:31

Սակայն Աստծու արքայությո՛ւնը փնտրեք, և այդ բոլորը ավելիով կտրվի ձեզ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հայտնություն 20:4

Տեսա աթոռներ, որոնց վրա նստողներին դատելու իշխանություն տրվեց, տեսա նաև այն հոգիներին, որոնք գլխատվել էին Հիսուսի վկայության ու Աստծու խոսքի համար, և նրանց, որոնք չերկրպագեցին գազանին ու ոչ էլ նրա պատկերին և չընդունեցին նրա դրոշմը իրենց ճակատին, ոչ էլ իրենց ձեռքին։ Նրանք կենդանացան ու Քրիստոսի հետ հազար տարի թագավորեցին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԴԱՆԻԵԼ 7:27

Թագավորությունն ու իշխանությունը և ամբողջ երկնքի տակ եղող թագավորությունների մեծությունը Ամենաբարձրյալի սրբերի ժողովրդին պիտի տրվեն. նրա թագավորությունը հավիտենական թագավորություն է, և բոլոր իշխանությունները նրան պիտի ծառայեն և հնազանդվեն”։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հայտնություն 21:1-2

Տեսա նոր երկինք ու նոր երկիր, որովհետև առաջին երկինքն ու երկիրն անցան, և այլևս ծով չկա։ Եվ ինձ Հոգով տարավ մի մեծ ու բարձր լեռ և ցույց տվեց ինձ սուրբ քաղաքը՝ Երուսաղեմը, որ իջնում էր երկնքից՝ Աստծու մոտից։ Նա Աստծու փառքն ուներ, և նրա լուսավորությունը թանկարժեք քարի էր նման, ինչպես բյուրեղյա հասպիսը։ Նա ուներ մեծ ու բարձր պարիսպ, տասներկու դռներ և դռների վրա՝ տասներկու հրեշտակներ և նրանց գրված անունները, որոնք Իսրայելի տասներկու ցեղերի անուններն են։ Արևելյան կողմից՝ երեք դուռ, հյուսիսայինից՝ երեք դուռ, հարավայինից՝ երեք դուռ և արևմտյանից՝ երեք դուռ։ Քաղաքի պարիսպը տասներկու հիմքեր ուներ, դրանց վրա՝ Գառան տասներկու առաքյալների անունները։ Ինձ հետ խոսողը մի ոսկե եղեգյա երիզաչափ ուներ, որպեսզի չափեր քաղաքը, նրա դռներն ու պարիսպները։ Քաղաքը քառակուսի էր. նրա երկարությունը հավասար էր լայնությանը։ Եվ չափեց քաղաքը եղեգով՝ տասներկու հազար ասպարեզ. նրա երկարությունը, լայնությունը և բարձրությունը հավասար էին։ Չափեց նրա պարիսպը՝ հարյուր քառասունչորս կանգուն, մարդու չափով, որ գործածում էր հրեշտակը։ Եվ նրա պարսպի շինվածքը հասպիսից էր։ Քաղաքը մաքուր ոսկի էր, մաքուր ապակու նման։ Քաղաքի պարսպի հիմքերը զարդարված էին ամեն տեսակ թանկարժեք քարերով. առաջին հիմքը՝ հասպիս, երկրորդը՝ շափյուղա, երրորդը՝ ագաթ, չորրորդը՝ զմրուխտ, Տեսա սուրբ քաղաքը՝ նոր Երուսաղեմը, որ իջնում էր երկնքից՝ Աստծու մոտից, պատրաստված և ինչպես իր ամուսնու համար զարդարված մի հարս։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մարկոս 4:11

Եվ նա ասաց նրանց. «Ձեզ տրված է, որ Աստծու արքայության խորհուրդն իմանաք, սակայն նրանց, որ դրսում են, ամեն բան առակներով է ներկայացվում,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հայտնություն 12:10

Եվ երկնքից ուժեղ ձայն լսեցի, որ ասում էր. «Այժմ եղավ մեր Աստծու փրկությունը, զորությունն ու թագավորությունը, իշխանությունը նրա Օծյալի, որովհետև ընկավ մեր եղբայրների դեմ չարախոսը, որ գիշերուզօր մեր Աստծու առաջ չարախոսում էր նրանց մասին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 19:23-24

Հիսուսն աշակերտներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ հարուստը դժվարությամբ է երկնքի արքայություն մտնելու։ Բայց դարձյալ ասում եմ ձեզ. ուղտն ասեղի ծակով ավելի հեշտ կանցնի, քան հարուստը Աստծու արքայություն կմտնի»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 13:52

Նա ասաց նրանց. «Դրա համար ամեն դպիր, որ երկնքի արքայությանն է աշակերտել, նման է տանուտեր մարդու, որն իր գանձատուփից նոր ու հին իրեր է հանում»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 11:12

Հովհաննես Մկրտչի հայտնվելու օրերից մինչև այժմ երկնքի արքայությունը ուժով է վերցվում, և ուժեղներն են այն հափշտակում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 6:20

Հիսուսն աչքերը դեպի իր աշակերտները բարձրացրեց ու ասաց. «Երանի՜ աղքատներիդ, որովհետև ձերն է Աստծու արքայությունը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 5:3

«Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 22:29-30

Եվ ես խոստանում եմ ձեզ, ինչպես որ իմ Հայրն էլ ինձ խոստացավ տալ արքայությունը, Եվ սատանան մտավ Իսկարիովտացի կոչված Հուդայի մեջ, որ տասներկուսի թվում էր։ որ իմ արքայության մեջ իմ սեղանին կուտեք ու կխմեք և կնստեք աթոռներին՝ Իսրայելի տասներկու ցեղերին դատելու»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մարկոս 10:15

Ճշմարիտ եմ ասում ձեզ. ով Աստծու արքայությունը երեխայի պես չընդունի, նրա մեջ չի մտնի»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գործք Առաքելոց 1:3

որոնց իսկ իր չարչարանքներից հետո բազում ապացույցներով կենդանի ներկայանալով՝ քառասուն օրերի ընթացքում հայտնվեց նրանց և Աստծու արքայության մասին խոսեց։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 22:16

Որովհետև, ասում եմ ձեզ, սրանից այլևս երբեք չեմ ուտելու, մինչև որ այն կատարվի Աստծու արքայության մեջ»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գործք Առաքելոց 8:12

Բայց երբ հավատացին Փիլիպպոսին, որն Աստծու արքայության և Հիսուս Քրիստոսի անվան մասին էր ավետարանում, բոլորն էլ մկրտվում էին՝ թե՛ տղամարդ, թե՛ կին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 13:41

Մարդու Որդին կուղարկի իր հրեշտակներին, որոնք կհավաքեն նրա արքայությունից բոլոր գայթակղություններն ու անօրենություններ գործողներին

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 145:13

Քո թագավորությունը հավիտենական թագավորությունն է, և քո իշխանությունը՝ սերնդից սերունդ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԶԱՔԱՐԻԱ 14:9

Եվ Տերը Թագավոր կլինի ամբողջ երկրի վրա. այդ օրը Տերը մեկ կլինի, և նրա անունը՝ մեկ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 13:43

Այդ ժամանակ արդարները արեգակի պես կփայլեն իրենց Հոր արքայության մեջ։ Ով որ լսելու ականջ ունի, թող լսի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 66:22

որովհետև ինչպես որ այն նոր երկինքն ու նոր երկիրը, որ ես ստեղծելու եմ, պիտի գոյատևեն իմ առաջ,- ասում է Տերը,- այդպես էլ պիտի գոյատևեն ձեր սերունդն ու ձեր անունը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հայտնություն 3:21

Հաղթողին թույլ կտամ նստել ինձ հետ իմ գահին, ինչպես ես հաղթեցի և իմ Հոր հետ նրա գահին նստեցի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 2:8

Խնդրի՛ր ինձնից, և ես հեթանոսներին քեզ ժառանգություն կտամ և երկրի ծայրերը՝ քեզ ունեցվածք։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 1:33

և նա կթագավորի Հակոբի տան վրա հավիտյան։ Եվ նրա թագավորությանը վերջ չի լինի»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 9:11

Ժողովուրդը, իմանալով, նրա հետևից գնաց։ Հիսուսը նրանց ընդունեց. նրանց հետ խոսում էր Աստծու արքայության մասին։ Իսկ ովքեր բժշկվելու կարիք ունեին, բժշկում էր։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Կորնթացիներին 15:24

Ապա կգա վախճանը, երբ թագավորությունն Աստծուն ու Հորը կտա, երբ կխափանի ամեն իշխանություն, ամեն պետություն և զորություն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հայտնություն 22:12

Ահա շուտով պիտի գամ, և իմ վարձը ինձ հետ է, որպեսզի յուրաքանչյուրին ըստ իր գործերի հատուցեմ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 19:28

Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դուք՝ իմ հետևից եկողներդ, երբ Մարդու Որդին երկրորդ գալստյանն իր փառքի աթոռին նստի, դուք տասներկու աթոռների վրա կնստեք՝ Իսրայելի տասներկու ցեղերին դատելու։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 65:17

Ահա ես ստեղծում եմ նոր երկինք և նոր երկիր, նախկին բաները չպիտի հիշվեն և մտաբերվեն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 3:2

և ասում. «Ապաշխարե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հայտնություն 22:5

Այնտեղ գիշեր չի լինելու. ճրագի և արեգակի լույսի կարիք չի լինելու, որովհետև Տերը՝ Աստված է լուսավորելու նրանց, և պիտի թագավորեն հավիտյանս հավիտենից։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԴԱՆԻԵԼ 7:14

Եվ նրան իշխանություն, պատիվ ու թագավորություն տրվեցին, որպեսզի բոլոր ժողովուրդները, ազգերը և լեզուները նրան ծառայեն. նրա իշխանությունը հավիտենական իշխանություն է, որ չի անցնելու, և նրա թագավորությունը չի կործանվելու։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 24:36

Սակայն այդ օրվա ու ժամի մասին ոչ ոք չգիտի՝ ո՛չ երկնքի հրեշտակները և ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 18:17

Ճշմարիտ եմ ասում ձեզ. ով Աստծու արքայությունն ինչպես մի մանուկ չընդունի, նա այնտեղ չի մտնի»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԵՍԱՅԻ 11:9

Նրանք ոչ մի չարիք ու վնաս չեն պատճառի իմ ամբողջ սուրբ լեռան վրա, որովհետև Տիրոջ գիտությունը պիտի լցնի երկիրը, ինչպես ջրերը, որոնք ծածկում են ծովը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 23:42-43

Եվ Հիսուսին ասաց. «Տե՛ր, հիշի՛ր ինձ, երբ քո թագավորությամբ գաս»։ Եվ Հիսուսը նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ. դու այսօր ինձ հետ դրախտում կլինես»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 12:28

Իսկ եթե ես Աստծու Հոգով եմ դևերին հանում, ուրեմն Աստծու արքայությունը հասել է ձեզ վրա։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԴԱՆԻԵԼ 7:18

Իսկ թագավորությունը ստանալու են Ամենաբարձրյալի սրբերը և տիրանալու են թագավորությանը հավիտյան և հավիտյանս հավիտենից”։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀՈՎՀԱՆՆԵՍ 3:3

Հիսուսը նրան ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. եթե մեկը վերստին չծնվի, Աստծու արքայությունը չի կարող տեսնել»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 6:33

Դուք նախ Աստծու արքայությունն ու նրա արդարությո՛ւնը փնտրեք, և այդ ամենը ավելիով ձեզ կտրվի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Կորնթացիներին 4:20

Որովհետև Աստծու արքայությունը ոչ թե խոսքով է, այլ զորությամբ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 19:14

Բայց Հիսուսն ասաց. «Թողե՛ք այդ երեխաներին և մի՛ արգելեք նրանց ինձ մոտ գալ, որովհետև երկնքի արքայությունն այդպիսիներինն է»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Եբրայեցիներին 12:28

Ուստի անշարժ թագավորություն ընդունած լինելով՝ ամուր պահենք այն շնորհը, որով հաճույքով պիտի ծառայենք Աստծուն, ահով ու երկյուղածությամբ,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հակոբոս 2:5

Լսե՛ք, իմ սիրելի՛ եղբայրներ, չէ՞ որ Աստված այս աշխարհի աղքատներին ընտրեց, որոնք հավատով հարուստ են ու ժառանգորդները այն արքայության, որ Աստված խոստացավ իրեն սիրողներին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ԴԱՆԻԵԼ 2:44

Եվ այն թագավորների օրերին երկնքի Աստվածը մի թագավորություն է բարձրացնելու, որ հավիտյան չի ավերվելու, և նրա տերությունն ուրիշ ժողովրդի չի տրվելու. նա պիտի կործանի և ոչնչացնի այս բոլոր թագավորությունները, իսկ ինքը կմնա հավիտյան։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 10:9

Եվ այնտեղ եղած հիվանդներին բժշկե՛ք ու նրանց ասե՛ք. "Աստծու արքայությունը մոտեցել է ձեզ"։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 13:47

Դարձյալ, երկնքի արքայությունը նման է ծովը նետված ուռկանի, որ ամեն տեսակ ձուկ է հավաքում,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Պետրոս 2:9

Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որպեսզի նրա՛ առաքինությունները քարոզեք, ով ձեզ խավարից դեպի իր սքանչելի լույսը կանչեց։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 13:31-32

Նրանց մի առակ ևս պատմեց ու ասաց. «Երկնքի արքայությունը նման է մանանեխի հատիկի, որ մի մարդ վերցրեց և իր արտի մեջ ցանեց։ Այն բոլոր սերմերից ավելի փոքր է, բայց երբ աճում է, բոլոր բույսերից ավելի մեծ է լինում և ծառ է դառնում, այնպես որ երկնքի թռչունները գալիս են ու նրա ճյուղերին հանգիստ առնում»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 17:20-21

Երբ փարիսեցիների կողմից հարց տրվեց, թե Աստծու արքայությունը ե՛րբ է գալու, նրանց պատասխանեց ու ասաց. «Աստծու արքայությունը տեսանելի նշանով չի գալու, ոչ էլ կասեն. "Ահա այստեղ է կամ ահա այնտեղ է". որովհետև ահա Աստծու արքայությունը հենց ձեր ներսում է»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Կողոսացիներին 1:13

որը մեզ խավարի իշխանությունից ազատեց ու մեզ իր սիրելի Որդու արքայության մեջ փոխադրեց,

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 25:34

Այդ ժամանակ թագավորն իր աջ կողմում կանգնածներին կասի. "Եկե՛ք, իմ Հորից օրհնվածնե՛ր, ժառանգե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված թագավորությունը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 5:10

Երանի՜ արդարության համար հալածվողներին, որովհետև երկնքի արքայությունը նրանցն է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 7:21

Ոչ թե ամեն ինձ "Տե՛ր, Տե՛ր" ասողն է երկնքի արքայություն մտնելու, այլ նա, ով կատարում է իմ Հոր կամքը, որ երկնքում է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 13:44

Երկնքի արքայությունը նման է արտի մեջ թաքցված գանձի, որը մի մարդ գտել է և թաքցրել։ Նա ուրախությունից գնում և վաճառում է իր ամբողջ ունեցածն ու գնում է այդ արտը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 14:17

Որովհետև Աստծու արքայությունն ուտելիք և խմելիք չէ, այլ արդարություն, խաղաղություն և ուրախություն Սուրբ Հոգով։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մարկոս 1:15

ու ասում. «Լրացել է ժամանակը, և մոտեցել է Աստծու թագավորությունը. ապաշխարե՛ք ու հավատացե՛ք Ավետարանին»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀՈՎՀԱՆՆԵՍ 3:5

Հիսուսը պատասխանեց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. եթե մեկը ջրից ու Հոգուց չծնվի, նա չի կարող մտնել Աստծու արքայությունը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 18:3

և ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե դարձի չգաք ու երեխաների նման չլինեք, երկնքի արքայություն չեք մտնի։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հայտնություն 11:15

Յոթերորդ հրեշտակը փողը հնչեցրեց, ու երկնքում ուժեղ ձայներ եղան, որ ասում էին. «Աշխարհի թագավորությունը մեր Տիրոջն ու նրա Օծյալինը դարձավ, և նա պիտի թագավորի հավիտյանս հավիտենից»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հայտնություն 1:6

և արքայության անդամներ և Աստծու ու իր Հոր քահանաներ դարձրեց մեզ. նրան փա՜ռք և զորություն հավիտյանս հավիտենից։ Ամեն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 6:10

քո արքայությունը գա, քո կամքը լինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Գործք Առաքելոց 28:31

Քարոզում էր Աստծու արքայությունը և ամենայն համարձակությամբ անխափան ուսուցանում էր Տեր Հիսուս Քրիստոսի մասին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 20:1

«Երկնքի արքայությունը նման է մի տանուտեր մարդու, որ վաղ առավոտյան դուրս եկավ իր այգու համար մշակներ վարձելու։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ Տիմոթեոսին 4:18

Եվ Տերն ինձ ամեն չարից կփրկի, կազատի և կհասցնի իր երկնային արքայությանը։ Նրան փա՜ռք հավիտյանս հավիտենից։ Ամեն։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 14:15

Երբ սեղանակիցներից մեկն այս բաները լսեց, նրան ասաց. «Երանի՜ նրան, ով Աստծու արքայության մեջ հաց կուտի»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՍԱՂՄՈՍՆԵՐ 103:19

Տերը երկնքում հաստատեց իր գահը, և նրա թագավորությունը տիրում է բոլորին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 9:62

Հիսուսը նրան ասաց. «Ոչ ոք, ով ձեռքը մաճի վրա է դնում ու հետ նայում, հարմար չէ Աստծու արքայության համար»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 9:35

Հիսուսը շրջում էր բոլոր քաղաքներով ու գյուղերով, ուսուցանում էր նրանց ժողովարաններում, արքայության Ավետարանը քարոզում, ժողովրդի բոլոր ցավերն ու հիվանդությունները բժշկում։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մարկոս 9:1

Եվ նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այստեղ գտնվողներից ոմանք մահ չեն ճաշակելու, մինչև չտեսնեն Աստծու արքայությունը՝ զորությամբ եկած»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 16:16

Օրենքն ու մարգարեները մինչև Հովհաննեսն են. նրանից հետո քարոզվում է Աստծու արքայությունը, և ամեն ոք շտապում է այնտեղ մտնել։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 18:29-30

Իսկ նա ասաց նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. չկա մեկը, որ Աստծու արքայության համար տուն կամ ծնողներ, կամ եղբայրներ, կամ կին, կամ զավակներ թողած լինի Այդ քաղաքում մի այրի կար, որ նրա մոտ էր գալիս ու ասում. "Իմ հակառակորդի դիմաց արդարադա՛տ եղիր իմ հանդեպ"։ և բազմապատիկը չստանա այս ներկա ժամանակում և հավիտենական կյանք՝ այն գալիք աշխարհում»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մարկոս 4:26-29

Եվ Հիսուսն ասում էր. «Աստծու արքայությունն այսպես է. ասես մի մարդ հողի մեջ սերմ ցանի։ Գիշերը քնի ու ցերեկը վեր կենա, իսկ սերմը բուսնի ու աճի, այնպես որ ինքը չիմանա։ Հողն ինքնիրեն պտուղ է տալիս. նախ՝ ծիլ, հետո՝ հասկ, դրանից հետո՝ հասկի մեջ լցված ցորեն։ Բայց երբ պտուղը հասունանա, իսկույն մանգաղ կուղարկի, որովհետև հնձի ժամանակը հասած կլինի»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Եբրայեցիներին 1:8

Սակայն Որդուն ասում է. «Քո գահը, Աստվա՛ծ, հավիտյանս հավիտենից է. քո թագավորության գավազանն արդարության գավազան է։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 11:2

Եվ նրանց ասաց. «Երբ աղոթեք, ասե՛ք. "Հա՛յր մեր, թող սուրբ լինի քո անունը, քո արքայությունը թող գա։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Բ Պետրոս 1:11

քանի որ այսպես առատությամբ ձեզ մուտք պիտի շնորհվի դեպի մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հավիտենական արքայությունը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 13:33

Հիսուսը մեկ այլ առակ էլ ասաց նրանց. «Երկնքի արքայությունը նման է թթխմորի, որ մի կին վերցրեց և երեք չափ ալյուրի մեջ դրեց, մինչև որ ամբողջը խմորվեց»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ղուկաս 9:2

Եվ նրանց ուղարկեց Աստծու արքայությունը քարոզելու, հիվանդներին բժշկելու։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Ա Թեսաղոնիկեցիներին 2:12

հորդորում և մխիթարում էինք ու աղաչում, որ ընթանաք, ինչպես որ վայել է Աստծուն, որ ձեզ կանչեց իր արքայությանն ու փառքին։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 25:1

«Այդ ժամանակ երկնքի արքայությունը կնմանվի տասը կույսերի, որոնք, իրենց լապտերներն առած, դուրս ելան փեսային դիմավորելու։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հռոմեացիներին 8:17

Եվ եթե որդիներ ենք, ապա նաև ժառանգներ, Աստծու ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ, որպեսզի եթե նրա չարչարանքներին կցորդ ենք, փառքին էլ հաղորդակից լինենք։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
ՀՈՎՀԱՆՆԵՍ 18:36

Հիսուսը պատասխանեց. «Իմ թագավորությունն այս աշխարհից չէ։ Եթե իմ թագավորությունն այս աշխարհից լիներ, ապա իմ հետևորդները կպայքարեին, որ ես հրեաների ձեռքը չմատնվեի. ուստի և իմ թագավորությունն այստեղից չէ»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հայտնություն 5:10

Եվ նրանց մեր Աստծու համար թագավորներ ու քահանաներ դարձրիր, և կթագավորեն երկրի վրա»։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 24:14

Եվ արքայության այս Ավետարանը քարոզվելու է ամբողջ աշխարհով՝ որպես վկայություն բոլոր հեթանոսներին, և այդ ժամանակ գալու է վերջը։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Մատթեոս 13:11

Իսկ նա պատասխանեց ու ասաց նրանց. «Քանի որ ձեզ է տրված իմանալ երկնքի արքայության խորհուրդները, իսկ նրանց տրված չէ։

Գլուխ    |  Տարբերակներ Պատճենել
Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ