Փիլիմոնին 1:20 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այո՛, եղբա՛յր, հանուն Տիրոջ թող ես էլ քեզնից մի բան առնեմ. սփոփի՛ր սիրտս Տիրոջով։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այո՛, եղբա՛յր, կուզեի, որ ինձ օգտակար լինեիր Տիրոջով։ Սիրտս հանգստացրո՛ւ Քրիստոսով։ |
Դրա համար մխիթարված ենք զգում։ Բացի ձեր մխիթարությունից, առավել ուրախացանք Տիտոսի ուրախության համար, որովհետև ձեր բոլորի կողմից նրա հոգին խաղաղվել էր։
Ուրեմն, իմ սիրելի՛ և բաղձալի՛ եղբայրներ, որ իմ ուրախությունն ու իմ պսակն եք, այսպես Տիրոջով հաստատո՛ւն մնացեք, սիրելինե՛ր։
Որովհետև մեծ ուրախություն և մխիթարություն ստացանք քո սիրուց, եղբա՛յր. սրբերի սրտերը քեզանով հանգստացել են։
Ձեր առաջնորդներին անսացե՛ք ու հնազանդվե՛ք, որովհետև նրանք հսկում են ձեր հոգիները, որպես թե հաշիվ են տալու ձեր փոխարեն։ Նրանք թող դա ուրախությամբ անեն և ոչ թե հառաչելով, քանի որ դա ձեզ օգուտ չէ։
Ով այս աշխարհի բարիքներն ունենա և իր եղբորը որևէ բանի կարոտ տեսնի ու իր խիղճը նրա առաջ փակի, Աստծու սերը նրա մեջ ինչպե՞ս կարող է ապրել։
Սրանից ավելի մեծ ուրախություն չունեմ, երբ լսում եմ, որ իմ որդիները ճշմարտության մեջ են ընթանում։