Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Փիլիմոնին 1:19 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Ես՝ Պողոսս, իմ ձեռքով գրեցի. «Ես եմ վճարելու»՝ չասելու համար, թե դու ինձ անձով ես պարտական։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Ես՝ Պողոսս, իմ ձեռքով գրեցի. ես կհատուցեմ, որպեսզի չասեմ քեզ, թե դու էլ ինքդ քեզ ես պարտական ինձ։

Տես գլուխը Պատճենել




Փիլիմոնին 1:19
14 Խաչաձեւ Հղումներ  

Տեսե՛ք, թե ինչպիսի՛ գրերով գրեցի ձեզ իմ ձեռքով։


Ահա ես՝ Պողոսս, ասում եմ ձեզ, որ եթե թլփատվեք, Քրիստոսը ձեզ օգուտ չի տա։


Թեև հազարավոր դաստիարակներ ունեք Քրիստոսով, բայց ոչ բազում հայրեր, քանի որ ես Քրիստոս Հիսուսով ձեզ Ավետարանի միջոցով ծնեցի։


Տիտոսին՝ ընդհանուր հավատի մեջ սիրելի որդուս. շնորհ և խաղաղություն Հայր Աստծուց ու Տեր Քրիստոս Հիսուսից՝ մեր Փրկչից։


Տիմոթեոսին՝ հավատով հարազատ որդուս. շնորհ, ողորմություն և խաղաղություն մեր Հայր Աստծուց ու մեր Տեր Քրիստոս Հիսուսից։


Մեր նամակը դուք եք՝ մեր սրտում գրված և բոլոր մարդկանց կողմից ճանաչված ու կարդացված։


Ես երաշխավոր կլինեմ նրա համար. ինձնի՛ց պահանջիր նրան։ Եթե նրան քեզ մոտ չբերեմ և քո առաջ չկանգնեցնեմ, թող հավիտյան հանցավոր լինեմ քո հանդեպ։


Ողջունում եմ ձեզ նաև ես՝ Տերտիոսս, որ Տիրոջով այս նամակը գրեցի։


որպեսզի չլինի թե երբ մակեդոնացիներն ինձ հետ գան ու ձեզ անպատրաստ գտնեն, մենք (չասենք՝ դուք) ամոթով մնանք այս գործում ձեր հանդեպ ունեցած պարծանքի համար։


Ես ինքս՝ Պողոսս, խնդրում եմ ձեզ Քրիստոսի հեզությամբ ու բարեգթությամբ. ես, որ երբ դեմ առ դեմ ձեր մեջ եմ, խոնարհ եմ, իսկ երբ հեռու եմ, ձեր նկատմամբ խիստ եմ,


Եվ եթե անիրավել է քո դեմ կամ պարտք է, ի՛նձ պարտագրիր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ