ՍԱՂՄՈՍՆԵՐ 83:9 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանց դեմ այնպե՛ս արա, ինչպես Մադիամին, ինչպես Սիսերային, ինչպես Հաբինին՝ Կիսոնի հեղեղատի մոտ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տե՛ր, Աստվա՛ծ զորությունների, լսի՛ր աղոթքներս, Ակա՛նջ արա, Հակոբի՛ Աստված։ |
Արդարև, Զորությունների Տերը խարազանը պիտի բարձրացնի նրա վրա, ինչպես հարվածեց Մադիամին Օրեբ ժայռի մոտ, և իր գավազանը կբարձրացնի ծովի վրա, ինչպես արեց Եգիպտոսում։
որովհետև նրա ծանր լուծը և մեջքի գավազանն ու իր վրա բռնացողի իշխանական ցուպը կոտրեցիր, ինչպես Մադիամի օրերին։
և ես Կիսոնի հեղեղատի մոտ քո դեմ դիմաց կբերեմ Հաբինի զորապետ Սիսարային և նրա կառքերն ու բազմությունը և նրան կմատնեմ քո ձեռքը”»։
Կիսոնի հեղեղատը քշեց նրանց, Այն հին հեղեղատը՝ Կիսոնի հեղեղատը։ Ո՛վ անձն իմ, առա՛ջ գնա զորությամբ։