Դու սիրում ես կորուստ բերող ամեն մի խոսքը և նենգավոր լեզուն։
Բոլորը միասին խոտորվեցին և անպիտան դարձան։ Բարիք գործող չկա, ոչ իսկ մեկ հոգի։
Ի՞նչ է տալու քեզ և էլ ի՞նչ է քեզ ավելացնելու նենգավոր լեզուն։
Տե՛ր, պահի՛ր ինձ ամբարիշտի ձեռքից, պահի՛ր ինձ բռնակալ մարդկանցից, որոնք արգելք են հնարում իմ ոտքերը սայթաքեցնելու համար։
Բերանդ չարության ես տալիս, և լեզուդ նենգություն է հնարում։