Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՍԱՂՄՈՍՆԵՐ 50:11 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ես գիտեմ սարերի բոլոր թռչուններին, և վայրի գազաններն իմ առջև են։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Քո երեսը դարձրո՛ւ իմ մեղքերից Եվ բոլոր անօրենություններիս քավությո՛ւն տուր։

Տես գլուխը



ՍԱՂՄՈՍՆԵՐ 50:11
11 Խաչաձեւ Հղումներ  

Ագռավի համար նրա որսն ո՞վ է պատրաստում, երբ նրա ձագերն առ Աստված են աղաղակում և կերի պակասի պատճառով թափառում»։


Երկնքի թռչունները բնակվում են նրանց վրա և ձայն են տալիս ճյուղերի միջից։


Անասուններին տալիս է իրենց կերակուրը և ագռավի ձագերին, որ կանչում են։


Ո՛վ դուք, դաշտի բոլո՛ր գազաններ, եկե՛ք ուտելու, և դուք, ո՛վ անտառի բոլոր գազաններ։


Նայե՛ք երկնքի թռչուններին, որոնք ո՛չ սերմանում են, ո՛չ հնձում և ո՛չ էլ շտեմարանների մեջ ամբարում, և ձեր երկնավոր Հայրը նրանց կերակրում է։ Չէ՞ որ դուք առավել եք, քան նրանք։


Նայե՛ք ագռավներին, որ ո՛չ ցանում են, ո՛չ էլ հնձում, որոնք ո՛չ շտեմարաններ ունեն, ո՛չ էլ ամբարներ, և Աստված կերակրում է նրանց. դուք թռչուններից որքա՜ն առավել արժեք ունեք։