Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՍԱՂՄՈՍՆԵՐ 50:10 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Որովհետև իմն են անտառի բոլոր գազանները և հազարավոր սարերի անասունները։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Ինձ լսելի՛ դարձրու ցնծությունը և ուրախությունը, Եվ թող ցնծան իմ տառապած ոսկորները։

Տես գլուխը Պատճենել




ՍԱՂՄՈՍՆԵՐ 50:10
14 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ ես չխղճա՞մ Նինվե մեծ քաղաքին, որի մեջ հարյուր քսան հազար մարդուց ավելի կան, որոնք իրենց աջ ձեռքը ձախից չեն տարբերում, նաև շատ անասուն»։


Խոտ է բուսցնում անասունների համար և բանջար՝ մարդու օգուտի համար, և հաց է հանում հողից։


Եվ որի ձեռքն է հանձնել մարդկանց որդիներին, երկրի գազաններին ու երկնքի թռչուններին իրենց բնակության բոլոր վայրերում և քեզ իշխան է կարգել նրանց բոլորի վրա. դու ես այդ ոսկե գլուխը։


Այսպես Աստված ձեր հոր հոտերն առավ և ինձ տվեց։


Քեզ հետ եղող բոլոր կենդանիներին ամեն մարմնից՝ թե՛ թռչուն, թե՛ անասուն և թե՛ երկրի վրա սողացող բոլոր սողունները, հանի՛ր քեզ հետ, որպեսզի բազմանան երկրի վրա, աճեն և շատանան երկրի վրա»։


Եվ Տեր Աստված հողից շինեց դաշտի բոլոր կենդանիներին և երկնքի բոլոր թռչուններին ու բերեց Ադամի մոտ, որ տեսնի, թե նա ինչ անուն կտա դրանց։ Եվ Ադամն ինչ անուն որ տվեց ամեն մի շնչավոր կենդանուն, այդ է դրա անունը։


Տիրոջն են երկիրը և նրա լիությունը, աշխարհն ու նրա բնակիչները,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ