Ես թուլացած եմ և սաստիկ փշրված. հոգոց եմ հանում իմ սրտի հառաչելուց։
Իսկ արդ ո՞վ է իմ համբերությունը, եթե ոչ դու, Տե՜ր, Կամ ումի՞ց է իմ ուժն ու կարողությունը, եթե ոչ քեզանից։
Որովհետև հացիս փոխարեն հառաչանք է գալիս, ու հեծեծանքներս ջրերի պես հոսում են։
Աղիքներս եռացին ու չհանդարտվեցին. տրտմության օրերը դեմս ելան։
Սևացած եմ ման գալիս, բայց ոչ արևից. ժողովրդի մեջ կանգնում եմ օգնության համար։
Երբ ես լուռ մնացի, ոսկորներս մաշվեցին ամեն օրվա հառաչելուց,
Ամենքս մռնչում ենք արջերի նման և ճվճվում աղավնիների պես, սպասում ենք դատաստանի, բայց այն չկա, փրկության, բայց այն հեռու է մեզնից,