Որովհետև նրանք շուտով կտրվելու են խոտի պես և թառամելու են կանաչ խոտի նման։
Տե՜ր, քո սրտմտությամբ մի՛ հանդիմանիր ինձ Եվ մի՛ խրատիր ինձ քո բարկությամբ։
Ծաղկի պես ծլում և թառամում է, ստվերի պես փախչում է, չի մնում։
Թեև ամբարիշտները խոտի պես բուսնում են, և ծաղկում են բոլոր անօրենություն գործողները, պիտի բնաջնջվեն հավիտյանս հավիտյան։
Բայց դու, Տե՛ր, բարձր ես հավիտյան։
Որովհետև չարն ապագա չունի, և անիրավների ճրագը պիտի հանգչի։
Որովհետև «Ամեն մարմին խոտի պես է, և մարդու ամբողջ փառքը՝ խոտի ծաղկի. խոտը չորանում է, և նրա ծաղիկը՝ թափվում,