Բայց Տիրոջ ողորմությունը հավիտյան իրենից վախեցողների վրա է, և նրա արդարությունը՝ որդիների որդիների վրա։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 36:10 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Շարունակի՛ր քո ողորմությունը քեզ ճանաչողների համար և քո արդարությունը՝ սրտով ուղիղների համար։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվս մի քիչ, և ամբարիշտն այլևս չի լինի. Կփնտրես նրա տեղը և չես գտնի։ |
Բայց Տիրոջ ողորմությունը հավիտյան իրենից վախեցողների վրա է, և նրա արդարությունը՝ որդիների որդիների վրա։
Նրանց մի սիրտ պիտի տամ, որ ճանաչեն, որ ես եմ Տերը. նրանք իմ ժողովուրդը պիտի լինեն, իսկ ես նրանց Աստվածը կլինեմ, որովհետև իրենց ամբողջ սրտով դեպի ինձ պիտի դառնան”։
Տերը վաղուց երևաց ինձ և ասաց. «Հավիտենական սիրով եմ սիրել քեզ, դրա համար ողորմությամբ քեզ դեպի ինձ քաշեցի։
Այս է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ իբրև միակ ճշմարիտ Աստծու և նրան, որին ուղարկել ես՝ Հիսուս Քրիստոսին։
Եվ նրանցից յուրաքանչյուրն իր համաքաղաքացուն չպիտի ուսուցանի, ոչ էլ յուրաքանչյուրն իր եղբորը կասի՝ "Տիրոջը ճանաչի՛ր", որովհետև բոլորն էլ կճանաչեն ինձ՝ նրանց փոքրերից մինչև մեծը,
որ Աստծու զորությամբ հավատով պահպանվում եք փրկության համար, որ պատրաստ է հայտնվելու վերջին ժամին։