Դրա ետևից մի գոռոց է բարձրանում. նա իր մեծափառության ձայնով որոտում է և չի ուշացնում, երբ ձայնը լսվում է։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 18:14 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա ուղարկեց իր նետերը և ցրեց նրանց, կայծակները գցեց և խուճապի մատնեց նրանց։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ օտար հարձակումներից պահպանի՛ր քո ծառային. Ապա թե ինձ չտիրեն, Այնժամ ես անբիծ կլինեմ Եվ մաքուր կլինեմ մեծ մեղքերից։ |
Դրա ետևից մի գոռոց է բարձրանում. նա իր մեծափառության ձայնով որոտում է և չի ուշացնում, երբ ձայնը լսվում է։
Որովհետև Ամենակարողի նետերն իմ մեջ են. նրանց թույնն իմ հոգին ծծում է. Աստծու արհավիրքները շարվել են իմ դեմ։
Քո որոտման գոռոցը երկնքի ոլորտների մեջ էր. փայլատակումները լուսավորեցին աշխարհը, երկիրը դղրդաց և դողաց։
Տերը լսելի պիտի դարձնի իր փառավոր ձայնը և ցույց տա իր բազուկի իջնելը՝ սաստիկ բարկությամբ, լափող կրակի բոցով, հեղեղով, փոթորկով և կարկուտի քարերով։
Եվ Տերը ձայն պիտի տա իր զորքերի առաջ, որովհետև շատ մեծ է նրա բանակը, որովհետև հզոր է իր խոսքը կատարողը։ Որովհետև մեծ և շատ ահեղ է Տիրոջ օրը, և ո՞վ կարող է նրան դիմանալ։
Արեգակը, լուսինը իրենց կայանում կանգնեցին, քո նետերի լույսից, երբ սուրում էին, քո նիզակի փայլուն պայծառությունից։
Աստված է նրան Եգիպտոսից հանողը. Միեղջերուի նման զորություն ունի նա։ Նա ուտում է իր թշնամի ազգերին, Փշրում է նրանց ոսկորները Եվ իր նետերով նետահարում է նրանց։
Ես իմ նետերն արյամբ կարբեցնեմ, Իմ սուրը միս կուտի, Սպանվածների ու գերիների արյամբ, Թշնամիների իշխանների գլխից”։
Տերը նրանց խռովքի մատնեց իսրայելացիների առաջ, Գաբավոնի մոտ նրանց մեծ ջարդ տվեց, Բեթորոն բարձրանալու ճանապարհին նրանց հալածեց և մինչև Ազեկա ու Մակեդա հարվածեց նրանց։
Տիրոջ հակառակորդները կկործանվեն, Նա երկնքից կորոտա նրանց, Տերը կդատի երկրիս ծագերը, Եվ ուժ կտա իր թագավորին, Եվ կբարձրացնի իր օծյալի եղջյուրը»։