ՍԱՂՄՈՍՆԵՐ 118:21 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Գոհանում եմ քեզնից, որ ինձ լսեցիր և փրկություն եղար ինձ համար։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սաստեցիր ամբարտավաններին. Անիծված են նրանք, Ովքեր խոտորվեցին քո պատվիրաններից։ |
Տերն իմ զորությունն ու իմ գովասանքն է Եվ իմ փրկությունը եղավ։ Նա՛ է իմ Աստվածը, և ես կփառավորեմ նրան. Նա իմ հոր Աստվածն է, ես կբարձրացնեմ նրան։
Ահավասիկ Աստված է իմ փրկությունը. ես վստահում եմ և չեմ սարսափի, որովհետև Տեր Աստված է իմ զորությունն ու սաղմոսը։ Նա եղավ իմ փրկությունը»։
Այսպես է ասում Տերը. «Ընդունելի ժամանակին քեզ պատասխանեցի, փրկության օրը քեզ օգնեցի, քեզ պահպանեցի և քեզ որպես ուխտ դրեցի ժողովրդին, որպեսզի վերականգնես երկիրը, որ բաժանես ավերված ժառանգությունները